– Պապա, ինչո՞ւ ես չկամ,- հարցնում է Դավիթ Բլեյանը mskh,am-ի Մեղրաձոր ճամբարի ֆոտոպատումներում իրեն չգտնելով…
Ամենուր իրեն է փնտրում-գտնում մեր հերոսը… Իսկապես, ե՞րբ, ինչպե՞ս է Դավիթը նորից հայտնվելու մեղրաձորյան ճամբարում:
– Պապա, գետերում ինչո՞ւ շատ ջուր կա… Պապա, որ քիչ ջրում չեն լողում, ի՞նչ ա լինում ջուրը… Թրջվում, ջրոցի են խաղո՞ւմ. հիշո՞ւմ ես առաջին անգամ… Ես ուզում եմ շատ ջրով գետում լողամ քեզ հետ, իսկ քիչ ջրով ջրում՝ մայրիկի և Շուշանի հետ ջրոցի խաղամ…

Դավիթ Բլեյանը մազերը կտրել է: Հենց այդպես, ինքնակամ, պարտեզից եկել է, Ռուզան մորարքոջը խնդրել է, թե կտրի… Նա էլ՝ շնորհքով կտրել է: Մեծացել է մեր տղան, հետը կարելի է ցանկացած հարց քննարկել-լուծել, մինչև Չինումաչին գնալ-գալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փրկչի՞ իրավունքով և պատասխանատվությամբ…

Կատուն, որ երեկվա իմ գրում տեսնում եք Դավիթ Բլեյանի գրկում, իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի կատուն է… 2015-ի ամռանը, հիշո՞ւմ եք, Մեղրաձորում էինք, պատրաստում էինք հուլիս-օգոտոսյան արշավախմբային ճամբարը: Ետդարձին, ճանապարհին մեքենան

Ցասումի բերած տիղմից մաքրվելու արվեստը…

Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել».

Սովորական հասունությո՞ւն

— Վաղն ի՞նչ օր է,- իր սիրած հարցն է տալիս Դավիթ Բլեյանը… – Վաղն ապրիլի 16-ն է, հինգշաբթի… – Աշխատանքային օր է…- զարմանալի շարունակություն է ընտրում Դավիթը… Այսօր աշխատանքային օր