Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս տասնչորս տարիներին ավելացնելով 1936-1954 թթ ժամանակաշրջանը, ինձ կմնա քսանութ տարի: Սակայն, եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր.
— Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծի՛ր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… Ինչպե՞ս կուզեիր ապրել… Ես նրան կպատասխանեի առանց վարանելու.
— Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի:

Գրել է, գուշակեք… Գուրգեն Մահարին, 1963թ. փետրվարի 24-ին, իր նշանավոր «Ինքնակենսագրական»-ում՝ որպես ավարտ: Երեկ ես անակնկալի եկա. կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստի ավարտին խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը թանկ մակագրությամբ նվիրեց Գուրգեն Մահարու երկերի ժողովածուի «Անտարես» հրատարակչության նորահրատ ինը հատորները… Մի հավաքածու էլ Արամազդը նվիրեց կրթահամալիրի գրադարանին, ու իմ սեղանին Իրվին Յալոմի «Ճանապարհ դեպի հարմոնիա» ժողովածուի կողքին կրկին հայտնվեց սոդոմ-գոմորում այսքան ներդաշնակ ապրած մարդը՝ իր գործով…

«Բանգլադեշի հետախույզները»:
Ֆոտոշարքը` Անի Սարգսյանի։ 

Որքա՜ն բան կա կարդալու, իսկ ես հազիվ կարողանում եմ mskh.am-ով, քաղաքական-հասարակական անցուդարձի ծանոթության նվազագույնով պարտադրվածը կարդալ-գրելով արձագանքել… Ակնոց համառորեն չեմ դնում… ինչպես մայրս… Ու, ինչպես մայրս, բողոքեմ, որ նոր գրքերի առանձին տառատեսակներ մանր են առանց ակնոց կարդալու համար… Պատմե՞լ եմ. յոթանասունն անց մայրս կար էր անում, թելում էր ասեղը-մախաթը՝ առանց ակնոց։ Մի անգամ նեղսրտեց՝ լրիվ քոռացել եմ, աչքերս բան չեն ջոկում… Զարմացանք տանը եղածներով՝ մի՞թե չէինք նկատել… Հետո պարզվեց, որ մայրս համառորեն փորձում էր թելել մի քորոց, որը սուր էր՝ ասեղի նման, բայց թելելու անցք չուներ… Երբ մի կուշտ ծիծաղեցինք, իհարկե, զարմացանք նաև քորոցի վրա՝ այսքա՜ն պինդ, որ մորս թելելուն չի տրվում… Էլի մի կուշտ ծիծաղեցինք… Մայրս այս դեպքերում շուտ նեղանում էր. և՛ հումորը զարգացած չէր, չէիր համեմատի հորս և նրա մոր՝ Ադե-Ազիզ անունով նշանավոր տատիս նուրբ հումորի հետ, համ էլ միշտ դրա մեջ հորս հետ զուգահեռելու, նախապատվությունը հորս տալու տնեցիներիս վերաբերմունք էր տեսնում…
— Հա՜, ձեզ մեր չի բերել՝ Շամխալից եք թռել…

Դավթին, իհարկե, ես եմ բերել. որքան էլ՝ տղա է ու կնոջ՝ մոր ծոցից չի ելնում ու լողորդ գեղեցկուհի Տաթևի վիզը բաց չի թողնում: Շնորհակալ եմ, Տաթև, միշտ, իսկ Արմինե Թոփչյանի՝ լողի երեկվա  ֆիլմը շարունակում եմ նայել ու նայել… Ա՜յ քեզ մանկավարժություն՝ իմացումի հրճվանք, ապրումի վայելք…

Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=hWagHJqI5jI?rel=0&showinfo=0]

— Մարդու լեզուն թունավոր է, պապ…, — ասում է Դավիթը լողալիս։ Ես ցնցուղով ջուրը պահում եմ մկանով լցվող նրա մարմնին. հայր ու որդի լողարանում ամենակարևորի մասին ենք խոսում… Պատմում է ու պատմում… նախորդ օրվա, իր ցերեկային ու երեկոյան ընթեցանության, դիտումների, կյանքի արձագանքներն եմ ստանում։
— Պապ, ուզում եմ՝ երկա՜ր լողամ, չեմ ուզում՝ շտապենք, ուզում եմ՝ գնամ ընկերներիս մոտ, բայց երկա՜ր լողամ…
— Ինչի՞ց է հոգնում ընկեր Մարինեն… նյարդայնանում,- հարցնում եմ։
— Մենք չենք հոգնացնում-չարացնում, պապ, մենք բարիացնում ենք, երևի մեծերն են անում, թող նրանց հետ չշփվի…
— Հա՜, դուք ուրիշ անելիք չունեք… Ընկեր Մարինեն էլ միայն ձեր կյանքով ու ձեր կյանքում ապրի, տուն-տեղ էլ չունենա ուրիշ…
— Ինքնուրույն սկսենք սովորել, պապ, որ չհոգնի ընկեր Մարինեն…
— Բա  ինչո՞ւ որոշեցիք ընկերով դիմել Մարինեին, Դավիթ…
— Մեր ընկերն է, պապ, իսկական, դրա համար էլ ասում ենք՝ ընկեր Մարինե… Ընկեր Շոթա, ընկեր Ալեք…- ծիծաղում է…
— Ամեն օր լինում են ընդհանուր պարապմունքներ, ընկեր Մարինեն չի՞ հոգնում դրանից, պա՛պ…

Գեղարվեստի դպրոց, ճիմապատման աշխատանքներ:
Տեսանյութը՝ Սուսան Ամուջանյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=DeH6WjAQ7zk]

— Մարմնի կեղտերը փոքր են, դրա համար չեն երևո՞ւմ, պապ, պիտի մանրադիտակո՞վ նայես… խոշորացույցով… հայելիով… հեռադիտակով… Ուզում եմ, որ մեր խմբում բոլոր գործիքները լինեն, պապ, կարո՞ղ ես…
Խոստանում եմ: Իհարկե, կարևոր է, որ ընկեր Մարինեն ձեռքի տակ ունենա շա՜տ օգնական գործիքներ, որ չլարվի-չհոգնի… որ երեխաները՝ իր, ինքնուրույն սովորեն…
— Հեռադիտակով քո անցած ճանապարհը կտեսնե՞ս, պապ…
Վերջում, լողացած-թարմ՝ տան միջանցքում հանդիպած մորը հանկարծ փաթաթվում ու փորը պաչում է…
— Քույրիկ եմ ուզում…
Արմինե մոր հուզմունքը տեսա՞ք…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 785

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Ուզում եմ էլի հաշվեմ

Իսկ Դավիթն ակնհայտ մեծացել է ու… հետ վարժվել ամենօրյա լողից: Իր քույրիկներ Մելինե-Մարիամը հազիվ կարողացել են մեկ անգամ ջուրը մտցնել… Թող հայրիկը գա՝ լողացնի: Եկավ հայրիկն ու լողացրեց Դավթին՝ հիմնավոր,

Ինքնավար, ինքնուրույն՝ որպես հիմնադիրներ

Որպես հիմնադիրներ Հայաստանի… չորրո՞րդ հանրապետության, նո՞ր Արցախի, ձեր նոր բիզնեսի, ձեր բնակավայրի՝ Հայաստանում, թե Արցախում․․․ նոր համակեցության… ձեր նոր տարվա․․․ նոր կյանքի՝ անպայման ինքնավար, ինքնուրույն, պատասխանատու, որ լինի-դառնա ձերը։