Անհաղթ, ինչպես Նոբունագա զորավարը, ու ամենահաս՝ մտքի պես… որ ճակատագիրը միշտ լինի մեր ձեռքում, որ հաղթանակի արծիվը լինի մետաղադրամի երկու կողմում էլ, որ ճակատագիրը միշտ օգնի… Ինքդ քո գործն արա, և Աստված քեզ կօգնի… Շնորհակալ լինենք մեր mskh.am-ի պատանեկան «Առականի»-ին՝ այս պարզ միջոցի համար: Կյանք-անմահանա ուսուցում՝ ասել եմ. ու ծպտուններդ չլսեմ: Մտքի պես ամենահաս… գնացի-անցա-հասա Կոնֆուցիոսին. «Երբ անուններն օգտագործվում են ոչ ճիշտ, լեզուն չի համապատասխանում իրերի իսկությանը: Եթե լեզուն չի համապատասխանում իրերի իսկությանը, գործերը չեն կարող հաջող ընթանալ»: Դավիթ Բլեյանը հենց դրանով էլ զբաղված է, իր հանրահայտ «խի»-երով յուրացնում է իրերի իսկությունը…
— Դու ինձ միˊ ասա՝ ձկներ, պա՛պ, դու հերթով ասա՝ ի՛նչ ձուկ… Անտարկտիդայի ծովացուլն ի՞նչ ձկներ է ուտում…

— Գրող չդառա, ուսումնական տարեգիր դառա՝ 2014-2015-ի, 2015-2016-ի,- հանկարծ բարձրաձայնում եմ ես, երբ բոլորը գնացել են… վերջապես, տունը դատարկվել է… ուռա՜… Ու ես կարգի եմ բերում իմ գրասեղանը, մտքում՝ իմ հինգհարյուրերորդ գիրը, հինգհարյուրերորդ գրի բերած, բերող հոգսերը…
— Պաˊպ, տարեգիրն ի՞նչ է…
Երբ լսում է իմ ստուգաբանությունը, լրացնում իր բառարանը մի նոր ընկերով.
— Տարին ինչի՞ ես գրում… միˊ գրի… արի իրար հետ կենդանիների ֆիլմը նայենք՝ տեսնենք մեր ցուլիկը ի՞նչ եղավ…
Նայում ենք: Իսկ այս հինգհարյուրերորդ գիրը շարունակում է իր ծննդյան ոչ սովորական ընթացքը. միայն ցնցուղից, ջրի միջով անցնելուց ու ջրով ծնվելուց հետո ես կարողացա սկսել իմ օրը…

4-5-րդ դասարանցիների ընտրության գործունեություն. դիզայն:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Ամենատպավորիչն Արմինեի ծննդյան ընտանեկան հավաքից, իհարկե, Դանիել Բլեյանի ու Դավթի անցկացրած մեկ ժամն էր, երբ բոլորը գնացել էին, ու Առնոլդը պետք է գար Դանիելի ետևից… Դանիել Բլեյանով իմ հիացմունքի շարունակությունը. տեսեˊք, տասներկուամյա այս սեբաստացի Բլեյանը ո՜նց է խաղում, հարաբերվում իր չորսամյա եղբոր… քեռու հետ… Ի՞նչ է գալիս Դավիթը Դանիելին… Ինչպես ես՝ Դանիելին, Ստեփան եղբայրս մի հավաքի ժամանակ ո՜նց պարզի… Իմ ականջը շոյեց, որ Դավիթը, տեսեք, խաղի արանքում ո՜նց անկեղծացավ.
— Դանիել, դու իմ մեծ ախպերն ես, ես քեզ ամենաշատն եմ սիրում, ամենա-ամենա… Վաղն էլի արի՝ միասին լինենք մեր տանը…
Երբ եղբայրներով միասին են տանը, ահաˊ քեզ դպրոց, իսկակաˊն դպրոց. ու ես հինգ հարյուր անգամ շնորհակալ եմ իմ բոլոր քույրերին-եղբայրներին, որոնց անունները, կապերն օրագրի ընթերցողներն արդեն գիտեն իմ գրերից. կներեք, սա նաև Բլեյան Աշոտի ընտանիքի տարեգրություն է՝ ապրող-հետաքրքիր, մեծ ընտանիքի, շուտ-շուտ եկեք, որ Դավթի հետ միասին լինեք մեր տանը…
— Մեկ էլ ե՞րբ տունը մեր այսպես կլցվի, իմ ծննդյան օ՞րը՝ դեկտեմբերի 12-ի՞ն…
Իսկ քույր Տաթևը հաշվել է, որ դեկտեմբերի 12-ին շաբաթ է, ու ինքն ազատ կլինի Դավթի ծնունդով պատվիրվող աղմուկից, լրացուցիչ-հոգսի նոր ծավալից… հաճույքով կդառնա տունը լցնողներից…

Նոր դպրոց. նախապատրաստվում ենք նոյեմբերի 19-ի ցուցահանդեսին:
Լուսանկարները՝ Հայկ Արշակյանի:

Իսկ լրագրողներով ավելի ու ավելի շատ թող զբաղվեն մեր սովորողներն ու ուսուցիչները, մեր խմբերը սեբաստացիական՝ ուսուցչով, սովորողով, պարապմունքով իրենց, ինչպես երեկ Մարիամ Գևորգյանը՝ իր «Իրանական պոեզիայով», ինչպես Նունե Մովսիսյանը իր՝ դասագիրքն իսկական ընտրանք դարձրած ուսումնական ամենօրյա գրականություն-գործունեությամբ… Ում ծննդյան օրը ես պատվում եմ իմ հինգհարյուրերորդ գրով, ում սիրով նվիրում եմ այն… Դասագրքի լավը, միևնույնն է, մի ուսումնական աղբյուրի արժեք ունի, մի տեղ՝ ուսումնական գրականության շարանում… Եվ ազատ-ստեղծագործ ուսուցիչն ու սովորողը պիտի որոշեն նրա տեղն այդ շարքում… Եվ տեսեˊք երեկվա օրինակով՝ մեր գրադարանի ընթերցարանները՝ ևˊ Մայր դպրոցի կենտրոնական, ևˊ Ավագ դպրոցի… հերթականը, կրկին վստահ եմ, ամենաակտիվ-ապրող ուսումնական տարածքներն էին կրթահամալիրում, ինչպես մեր հեծանվաուղին, չնայած անձրևին… Ու, կներեք, սեբաստացիներ, այս տոնական աշխույժը սովորական, ինչպես մեր տան երեկոյան հավաքը՝ իմ պատվիրած, ինչպես երեկ Հիմնականում՝ Շամիրամի կլոր սեղանին, ծնողների և ուսուցիչների խմբի հետ, թե առավոտյան, ինձ լիուլի գոհացնում է… Ինչպես սիրելի հուզիչ էր ու… անսովոր մեր, միշտ մեր Երանուհի Սանթրոսյանի շուրջ մեր հանդիպումը՝ քառասուն տարվա շրջանավարտներով՝ երեկ չէ մեկէլ օրվա, ու այդպես էլ չկտրվող կապերով բազում:

Սեբաստացու օրը Դպրոց-պարտեզում: 
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

Իսկ մտքերով երեկ ես ամբողջ օրը Սեյրան Ավագյանի հետ էի, նախ՝ Նառա Նիկողոսյանի, հետո՝ Հարություն Թոփիկյանի մանրամասներով. ինչպես աջակցեմ, ինչպես նրա կողքին լինեմ… Ում հետ լինելը, ում հետ երգելով հայրենիքով մեկ անցնելը իմ վերջին շրջանի կյանքի ամենա… էջերից է… Ես գիտեմ, տպավորված եմ այսպես, հուզվում եմ, իմ եղբայր Սեյրանն ինձ հուզեց, ու ես հեշտ չեմ տանում տոնի այս հարվածը… Ես չեմ կարող չզորել… Ահա քեզ մահանա… չեմ կարողանում, չկարողացա… Բա ինչի՞ համար ես… հո գրելով չէ՜… ինձ համար դժվար է այլևս շարունակելը… Եվ ի՜նչ փրկություն է Դավթի արթնանալն ու թփթփալով ինձ մոտ գալը, փարվելը…
— Պաˊպ, լույսը բացվել է… բա քո հեծանիվը դու ո՞ւր ես թողել…
Հիշում է, ա՜յ քեզ բան, չի մոռանում այս Բլեյանն իմ երեկվա խոսքերից ոչինչ, թռուցիկ, թե հատուկ իր համար ասված… Իսկ դուք, հե՜յ, դուք, մի գլուխ դաս-դասագիրք եք ասում…

Մայր դպրոցի միջավայրի բարեկարգում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Գիտե՞ք, ես բռնկվող մարդկանց դասին եմ պատկանում՝ որքան էլ որ իմ զայրույթը լիքն է սիրով… Ես հիացած չեմ իմ «ելույթ-հրկիզումներով»… Այս հրապարակման զգուշացումն ազդե՞ց ինձ վրա՝ բռնկվող մարդիկ ավելի շատ են ենթակա ծանր հիվանդությունների… Միայն թե ո՛չ հիվանդություն, ես դրա ոչ մի չափին հարմարեցված չեմ… Շնորհակալ եմ «Առականի» բլոգին, Նունե Մովսիսյանին, Տիգրան Աբրահամյանին, Արտակ Նշանյանին, Գեորգի Թևոսյանին ու իրենց ընկերներին՝ ինձ անգամ խելքի բերած այս խորհրդի համար. «…Եթե որևէ մեկն ինձ փորձում է նեղացնել ու իմ զայրույթն է շարժում, ես ժպտում եմ և մտքում ասում. «Այս նավակը նույնպես դատարկ է»։ Ես փակում եմ աչքերս և ուղևորվում իմ ներքին աշխարհ»:

Տեսնենք-տեսնենք

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան
#500

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ջրի վրա պառկել էի ինձ համար, ոնց որ իմ անկողինը լիներ…

Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը

Աշխատանքի ամենանիհարեցնող և ամենագիրացնող գծերը

Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ