Իսկական պատարագ՝ դպիր սեբաստացիների մատուցմամբ, որպես հեղինակային մանկավարժությամբ հանրակրթություն․․․ Պարերգի մշակույթը, որպես հանրակրթություն, առանց որի ի՜նչ հարսանիք, իսկական, ինչպիսին եղավ հունվարի 26-ին, կրթահամալիրի Մարմարյա սրահում-Ագարակում, առանց որի ի՜նչ հրապարակային ծես-տոնախմբություն, ինչպիսին եղավ երեկ, փետրվարի 10-ին, Հեղինակային հանրակրթական ամենամյա Դիջիթեք ստուգատեսի ավագ շաբաթով, իսկական հանրային ուրախություն՝ բաց յուրաքանչյուր սովորողի-մեծահասակի համար, սեբաստացի-ոչ սեբաստացի, ոչ միայն առանց ֆոնոգրամայի, այլև առանց բարձրախոսի, պարերգով-դդմագովք ծիսական խոհանոցով․․․ որպես ուսուցում-ընդհանուր պարապմունք Սուրբ Երրորդություն եկեղեցու մերձակա հրապարակում․․․

Ղափամայի համայնքային ծեսը Սուրբ Երրորդության բակում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի և Արմինե Գյոնջյանի:

Եկեղեցում մեր ժամերգությունը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով Հարություն Թոփիկյանի, Մարինե Մկրտչյանի վոկալ ուսուցչական համույթով, կրթահամալիրի դպրոցական երգչախմբերով, տոնի-ծեսի բոլոր մասնակիցների՝ լեցուն-մեծ եկեղեցական դահլիճում, քահանայի օրհնությամբ, շարականների շարքով-տերունական աղոթքով, անկասկած է դարձնում «Ուսումնական պատարագ» նախագծի հաջողությունը, որպես հանրակրթություն, որպես բոլորիս մասնակցությամբ՝ դպիրությամբ, իսկական պատարագի մատուցումը․․․

Առանց արարողապետ տիարի, նման գործերը չեն արվում․ թույլ տվեք այս գրով իսկական պատարագի պատրաստությունը սկսված համարել։ Ես ասացի՝ բոլորիս մասնակցությամբ՝ որպես դպիրներ, իսկական պատարագ, որպես հանրակրթություն հեղինակային մեր մանկավարժությամբ․․․

«Նա շատ ու շատ հանգիստ իջավ գերեզման, անոր համար, որ կատարեց իր պարտականությունը ցեղին ու հայրենիքին հանդեպ»,- գրել է Զորավարը 1923-ին, Հովհաննես Թումանյանի մահվան առիթով․․․ «Ղոչաղ կացեք»,- ապսպրեց ապրողներին բոլոր ու փակեց աչքերը Ամենայն Հայոցը։

Շնասերի ակումբի հերթական պարապմունքը:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Գիտեք՝ Խաչատուր Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի, Զորավար Անդրանիկի հետ եմ եղել իմ գիտակից կյանքով, անցել նրանց կյանքի-սխրանքի-ստեղծումի ողջ շրջանով, մինչև ֆիզիկական աշխարհից նրանց հեռացումը։ Աշոտ Տիգրանյանի թերթային միջնորդությամբ կրկին Թումանյանի ու Անդրանիկի ընկերությանը անդրադարձը, Զորավարի խոսքը ի հիշատակ, կրկին կենդանացրին հարցը ինձ տանջող՝ ինչպե՞ս Զորավարը՝ 1919-ին սուրը հանձնեց-վայր դրեց, իրեն հավատարիմ մնացած զինվորներին արձակեց, ինչպե՞ս թողեց Հայաստանը-Էջմիածինը, ինչպե՞ս, ո՞ւր ճանապարհվեց, ինչպե՞ս ապրեց մինչև աչքերը փակելը-հանգչելը․․․ Կատարա՞ծ իր պարտականությունները ցեղին ու հայրենիքին հանդեպ․․․ Ուզում եմ զորավարի հետ անցնել հիացումով-խոնարհումով իր ողջ ճանապարհը հայտնի կյանքի, որ հասկանամ Զորավարին․․․

Կիրակի է․ խաղաղ ընտանեկան-անձնական օր յուրաքանչյուրիդ, ընթերցումի, ունկնդրման ժամեր․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1297

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ուսումնական ամառ 2016-ի գլխավոր ձեռքբերման մասին

774 գիր էր պետք, հա՞ սրա համար։ Ես ձեզնից մի գաղտնիք ունեի, խնամքով ծածկած, որ տակտիկական նկատառումներով պահել էի։  Բայց դա երեկ բացահայտել է Քնարիկ Ներսիսյանն ու անցել գործի. կրթահամալիրի Գեղարվեստի

Բարձունքն այս հայտնի իմ պեղածն է, չէ՞․․․

Բարի-պարգև կիրակի։ Այդպիսին էր և երեկվա շաբաթ օրը, որ սկսվեց մինչև ժամը 9-ը, Զանգիի Սեյրան բարձունքին, հեծանվի վրա․ անցավ ողջ օրը և՛ բարձունքն ինձ հետ, և՛ հեծանվի վրա․․․ արշավային-ճամփորդական, Զանգվի

Պապա՛, դու երազներ տեսնո՞ւմ ես

Զարթիր, Տեր, յօգնել, Զարթո ըզթմրեալս, Զվարթնոց նըմանիլ։