Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան Թորոյանի… Այսպիսի սկիզբ ունեցավ ամենամյա մեր «Կարդում ենք» ստուգատեսը Տերյանի ծննդյան օրով։ Գուսանական խումբը, որ նրա ղեկավար Մարիամ Մնացականյանի նկարագիր-ձեռագիրն է, սեբաստացիական իրողություն է, Աննա Երիցյանն էլ իր դափով-պարերգով միացավ Մարմարյա սրահի ժողովրդին ու շարժեց բոլորի նախանձը… Թու-թու-թու… Մեր «անլռելի զանգակատուն» Մարինե Մկրտչյանին ուրբաթ-համերգ-տոնախմբության մի պահի սրահի մի անկյունում նստած տեսա…
— Մարի՜ն,- հրահրում եմ ես…
— Վայելում եմ, տիա՜ր, իսկական վայելք է…
Որ Մարինեն ունկնդի՜ր դառնա Մարմարյա սրահում…

Դդմատոնը Արևմուտքի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

Ո՛չ ընթերցողն է օտար, ո՛չ իմ գիրը կհանդուրժի չասվածություն. երեկ գիշերը գիշեր չեղավ, առավոտը՝ առավոտ. մութուլուսի մեջ լույսը չքացավ, ու օրն իր ընթացքը փոխեց… Կպատահի։ Ժամանակը իր շավղից դուրս եկավ, ու Մարմարյա սրահը մեր երեկվա տոնախմբությամբ ժաժքը կանգնեցրեց, առանցքից շեղվածը ուղղեց… Ես գործուն դարձա կրկին, ասել է թե՝ գործոն (ֆակտոր)։

Երաժշտական գործիքների բազմազանությունը-առատությունը զատկական ապրիլմեկյան ծեսի-հանդեսների յուրահատկությունը դարձնենք… Ես խնդրում եմ՝ ամեն երեխայի՝ երկու տարեկանից, այդպիսի հնարավորությունը ծրագրային դարձրեք… Կպչել-բաց թողնելով-ը մերը չէ, ընթացք չէ… Գործիքով մարդը ունկնդրման, լսելու ճանապարհն է հարթում, այլոց հետ լսարան-համույթ դառնալու գործին մասնակցում… Այստեղ է, որ մեդիաուրբաթ-համերգների համակարգող Սյուզի Մարգարյանին պիտի գովեմ ուղիղ ընթացքի համար։ Չշեղվես, Սյուզի՛, խնդրում եմ։

Դդմած տեխնոլոգիական լուծումներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

«Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին»։  Հայերը միշտ այստեղ ավարտում են Զորավարի խոսքը։ Բայց Անդրանիկի խոսքը շարունակություն ունի այսպիսի. «Այնուհետև մտածեցեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք»… Զորավարն ինձ հետ է, ու նրա հետ, նրա մասին իմ խոսքը շարունակություն ունի, թող դառնա կիրակիի գիր։ Իմ տեսաելույթների մեջ՝ օրեր առաջ 1in.am-ի Սիրանույշ Պապյանի հետ, երեկ factor.am-ի՝ ինձ համար նոր TV-ի լրագրող  Աննա Բաբաջանյանի հետ, ուղերձներ կան, որ կուզեմ, ընթերցո՛ղ, քեզ հասնեն, գործոն դառնան: Լցոնում չդառնա իմ գիրը,ու դադար առնենք, տեղին է: Ստեփանի, Նվարդի, Տերյանի և…. իմ մասին խոսեցի Մարմարյա սրահում:

Մի պատմություն էլ կա թարմ: Աշոտ Տիգրանյանը Մենուա Հարությունյանին բաց չի թողնում իր կողքից. Մարմարյա սրահի երկար, փայտե նստարանին մեխվել, խոսում են: Ես՝ «ձեր հարսանիքին պատրաստվեք» կոչով, սրանք իրենց մեռելն են թաղում…
— Մենուա՛,-  ասում եմ,- Աշոտը քեզնից առաջ էլ եղել, քեզնից հետո էլ կլինի… Դու քո հարսանիքին պատրաստվիր:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1296

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կեցցե՜ս, Արմինե՛, ու կեցցենք մենք՝ մեր ցնծությամբ…

Մեր Աստղիկը ծնվեց և ունի Դավիթ, Շուշան, Տաթև, Լիլիթ Բլեյանների, բոլորիդ գորովանքն ու մշտական հովանավորությունը։ Կեցցե՜ս, Արմինե՛, ու կեցցենք մենք՝ մեր ցնծությամբ։ 6-րդի, 7-րդի ճանապարհին ենք այսպիսով…. Առաջին մեդիաարձանագրումը՝ Անուլյա Բլեյանինն

Իրական այնպես, ինչպես մենք ենք

Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»

Խոհանոցայի՞ն, այո, բայց խոհեր…

Դեկտեմբերի առաջին օրը, ձմռան առաջին օրը, դեկտեմբերի օրացույցի գործունեության ու նրանով որոշված «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի առաջին օրը, Սլովենիա գործուղումից վերադարձած մեր Սոֆիի ծննդյան օրը… սա եմ համարում ավետիս