Այսպես հազվադեպ, բայց լինում է, երբ օրագրիդ ժամանակը չի տեղավորվում օրվա տևողության մեջ, ինչպես այսօր… Որքան էլ ճանապարհդ կիրակնօրյա Երևան-Գյումրի-Երևան ինքնառաջադրմամբ, թեթև կազմով՝ Միքայել վարորդով, Տաթև Համբարյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիետ Սիմոնյան, եղանակը՝ չոր-զբոսանքի թափառումի համար, Գյումրին՝ Սլոբոդկայով-մարդկանցով հարազատ, ինչպես Բանգլադեշում կրթահամալիրի… Ճամփորդ ընկերներս ուրիշ ինչի՞ց պիտի խոսեն-պատմեն. անակնկալներ-նոր ծանոթներ, հիշողություններ փողոցային, մարդկային անմոռաց շփում, հյուրասիրություն Գյումրվա… Միևնույն է, ես ճանապարհից, մեքենայում անշարժությունից ֆիզիկապես ընկճվում եմ ու… երկարատև քունը դառնում է հաղթահարման միջոցը, ինչպես այս գիշեր:

Բարի առավոտ, Երևան, ես հաճույքով ստանձնեցի-կատարեցի «Բուն Բարեկենդանը Գյումրիում» մեկօրյա ճամփորդության նախագիծը, առիթն էլ, դե, սիրելի՝ Հասմիկ մայրիկ-տատիկը 94 տարեկանում նորից գտավ իր կյանքի ընկերոջը-ամուսնուն, իրենց հարազատ Աղինում… Անդ հանգչեն միասին… Երկու շիրիմ՝ իրար կից… Հասմիկ տատիկին-մայրիկին՝  Գյումրիի հայտնի բժշկուհուն, շատերը հիշեցին-ցավեցին-արձագանքեցին… Գյումրիում, թվում է, բոլորն իրար գիտեն. իսկ ով չգիտի-մոռացել է, դժվար է մտաբերում՝ իմ գործն է մարդկանց հանդիպեցնելը, խոսքուզրույցի կամուրջներով իրար կապելը…

Կիրակին՝ Գյումրիում․․․ Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

Գյումրեցի սուսերամարտի երիտասարդ մարզիչ Հայկից՝ մեր Միքայելի՝ պանդոկում պատահաբար պատահած ընկերոջից, ավելի լավ գիտեմ Գյումրին. փակ աչքերով, խելամիտ-հիմնավորված երթուղով ցերեկային տուր արեցի ընկերներիս համար, տպավորությունները թող Երևանում ձեզ փոխանցեն: Գյումրին քաղաք է թափառումի, իսկ ինձ հետ՝ շրջադարձերով հիշվող, երբ փողոցից Աճեմյանի, քեզ ուղղակի բռնում-տանում են տուն, սիրելի Սարգիս Պետրոսյանի ընտանիքը՝ իրար գլխի, մեծով պստիկով, վերածվում է Բուն Բարեկենդանի սեղանի-ուրախության… Առողջություն հանկարծ շաքարի դոզայի վերահսկողությունը բաց թողած Նադյային, որ իր Նադեժդա՝ Ուսումնական Գյումրիի 2018-ի խորհրդանիշ դարձած թոռնուհու, նախկին 13-րդ-Էնգելսի, հիմա Աճեմյան-փողոցի՝ վարպետ Սարգիսի ընդարձակվող տան ուրախությունը տեսնի, որ Գյումրիի նշանավոր հրապարակում մեզ սովորականի պես դիմավորի ուրիշ հարսանիք Գյումրվա, իսկական ծիսական, որից ոչ թե փախչենք, ինչպես երեկ, այլ որի հարսանքավորը դառնանք, ինչպես հունիսին կլինի…

Սեբաստացին սեբաստացուն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում հայրենի ճամփեքի վրա, այս անգամ Գյումրի-Երևան ճամփին՝ Մաստարա չհասած բարձունքին մետաղե հովանոցներով, Արտենի սարին նայող… Արտենին էլ ինչպես միշտ, քո ճամփի պարգև… այս անգամ երկօրյա ճամփորդությունից-ձմեռային վայելքից վերադարձող Ավագ դպրոցի խումբն է՝ Մարթայի առաջնորդությամբ… Գրկախառնությամբ բարձունքին:

Գյումրի, վարպետաց քաղաք։ Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

Այս բարձունքն արդեն նշանավոր է, Տաթև Աթոյան, մոռանալ չենք թողնի, հանիր ճամփորդական արխիվդ, ազգագրական փառատոնը լոնքերով ընդառաջ է գալիս, ու բարձունքը՝ Թալին-Գյումրիով, Արտենիին նայող, պահանջում է իր լուծումը, մեր վերաբերմունքը… Սկսենք նշանից այս, որ «Ուսումնական Գյումրի»-«Ուսումնական Արագածոտն» հարթակները հոբելյանական 10-րդ տարին մտած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը ամբողջացնեն Հայաստան-Վրաստան գործընկերությունը Ջավախքով, այնպես, որ Հայաստանի ինքնամեկուսացումը մեր ջանքերով սնվող այլընտրանք ունենա…

Աստարա-Աստարա երկաթուղային հանգույցի երկարությունը 10 կմ է, այն հանդիսանում է Կազվին-Ռաշտ երկաթուղու շարունակությունը և «Հյուսիս-հարավ» հավակնոտ ծրագրի բաղկացուցիչը, ինչի շնորհիվ, ինտեգրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերը… Այսպիսով տարածաշրջանում ձևավորվում է համագործակցության նոր հեռանկարային հարթակ՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ… ավելի է ընդգծվում Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը:
Կարդացեք Հայաստանի մեկուսացման ուրվականը հրապարակումը:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1298

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա

Կրկնակի կիրակի

Դավիթ Բլեյանն իսկական նվեր մատուցեց Շուշան քրոջը՝ վերցրեց ու կիրակի օրով ժամը 16-ից քուն մտավ… Մսրա Մելիքին արժանի քուն։ Ծուռ Դավիթ է, որոշեց ու կրկնակի վարտիք հագավ, վրայից էլ՝ զուգագուլպա,

Մարտին հայտնվում է ձնծաղիկը, ու ծնվում է, ջա՜ն, Տաթևիկը

Իմ օրվա գիրը՝ օրագիրը, օրվա մասին թվով վեցհարյուրիններորդ անընդհատ իմ գիրը-պատումը, օրվա իմ ապրածը՝ որպես պահին ասված խոսք, որ գործողություն դարձավ կամ կդառնա… որտե՞ղ թողեցի խոսքս երեկ ու հիմա ի՞նչ եմ