— Ծիսական ուրբաթագի՞ր․․․ Ա՛յ ֆանտազիոր տիար, ֆան-տա-զի-ա՜… սո՛ւս մնա…- երգում է Դավիթ Բլեյանը առավոտով շաբաթ օրվա, ու սա դառնում է երեկվա ծիսական ուրբաթ օրվա մասին ինքնագլոր գրի առաջին տողը, թե ցուցանակը թվով 1310-րդի․․․ Ջանի Ռոդարիին շարունակելով՝ կրկին պնդում եմ ես, որ առանց երևակայության-ֆանտազիայի դժվար է հավատալ, թե ազգիս այս վիճակից կան տեսանելի լուծումներ․․․
Վիճակ ասելով՝ նկատի ունեմ (շատ չընդարձակվեմ, քանի որ աշխարհում էլ մի այլ վիճակ չէ) հատվածականությունը-քաոսը-իրարից անհաղորդությունը. Չարենցը սա էր անվանում «ցաքուցրիվ, անղեկ, անգաղափար», իներցիոն ընթացք․․․ Տեսանելի ասելով՝ նկատի ունեմ հասարակական կյանքի մի ուղեցույց, որ հաղորդություն կհաստատի մեր մեջ, ստեղծագործ արդար աշխատանքի կարգ կհաստատի մեզանում․․․ Իմ հայտնի երևակայությամբ ես նույնացրի մեր հեղինակած հանրակրթությունը՝ հեղինակային մանկավարժությունն ու իր բովանդակությամբ-առարկայով՝ նրա համայնքային խնդիրներով ապրելը, դրանց ճանաչումով՝ հետազոտումով, որպես լուծելիք խնդիր-ուսումնական աշխատանք ձևակերպումով. սա անվանենք կրթության հոգի, և ձևը սրա՝ համայնքային կյանքի ծիսականացումը․․․ կարգը օրացույցով որոշված ու իրար պարտադրած․․․ որպես հասարակական համաձայնություն․․․

Բնագիտության պարապմունք բակում և Ագարակում:
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:

Նկատեցիք՝ երեկվա ուրբաթը մենք սկսեցինք մեծ ու պստիկով, սեբաստացի-ոչ սեբաստացի, որպես կրթական-ապրող համայնք, առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդությունում մեր ժամերգությամբ․․․ Մեզ միացան հատ ու կենտ հավատացյալները, որ անբաժան եկեղեցում են․․․ Պետք էր ապրել, ու ապրեցի ես գոհունակությունը․․․ դատարկ սրահը ոգևորված նախագծային խմբերով լցվելու ողջ ընթացքում․․․ Հինգ րոպե՞-մի ամբողջական գոհունակություն․․․ լեցո՜ւն, կենդանի՜ հայ եկեղեցի… Մեր դպրոցների երգեցիկ խմբեր՝ իրենց ղեկավարով, երաժշտության ուսուցչով, հանրապետության դաստիարակներով հարյուրի չափ․․․ Եվ կրկնակի աղոթքը՝ մեր ուսումնական ժամերգության համակարգող Հասմիկ Մաթևոսյանի ընտրությամբ շարականների մի վեցյակ․․․

Ուսումնական պատարագը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մեր 4-5-րդ դասարանցի աղջիկներից մեկը՝ Լիլիթ անունով, ականջիս շշնջում է․․․
— Դուք Լիլիթների մեջ եք, տիար, մտքում ցանկություն պահեք, կկատարվի․․․
Պահեցի․․․ կատարվեց։

Եկեղեցուց խաղաղված-ոգեղեն ընթացքով դուրս գալիս էլ՝ տղաների մի խումբ․
— Կլինի՞, տիար, որ մեր առավոտվա պարապմունքները եկեղեցում անցկացնենք․․․
— Ամեն ուրբա՞թ,- ժպտում եմ ես․․․- Սկզբի համար՝ ամեն ուրբաթ, մեր կրթահամալիրում ուրբաթը ծիսական թող դառնա առավոտից իրիկուն․․․
Սա էլ՝ Լիլիթների մեջ պահած մի ցանկություն, որ հե՛նց ուրբաթով կատարվեց․․․

Իսկ ծիսական ընթացքը ուրբաթի, դուք գիտեք, իր դադարներով, հարթակներով, անցումներով, տոներով․․․ անցնում է անծանոթի համար բացվող, խորանի հետաքրքրություն ունեցող, ինչպես Սուրբ Հարության տոնից առաջ եկեղեցունը, կրթահամալիրի կենտրոնով (Րաֆֆի 57), նրա կրթական աստիճաններով, Հյուսիս-Գեղարվեստում ստեղծականության բաց լաբորատորիայով՝ երաժշտությամբ-կերպարվեստով, սրա ինքնանվեր արդյունք ծիսական տիկնիկով․․․ Մայր դպրոցի Մարմարյա սրահում ապրիլմեկյան Զատկի ծեսի պատրաստության ծիսական ներկայացումով․․․ Կարողանո՞ւմ են, չէ՞, իրար անծանոթ մարդիկ համատեղ 5-օրյա, 10-օրյա կյանքով տիկնի-պսակ խաղալ՝ պատրաստվելով մեծ խաղին, հայտնվել նույն ճաշակի մեջ ու հաստատել համայնքային կյանքի կազմակերպում՝ առանց ներհայաստանյան վարչական սահմանների-ենթակայության․․․ ողջ ընթացքում Ծառզարդար-Ծաղկազարդի՝ երկրագործի ազնվացնող իրավունքով գործունեություն կրթահամալիրի Բանգլադեշով մեկ․․․

Վահանապատում: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Այն, ինչ կատարեց իմ բացակայությամբ, հիացնող ներկայություն, Անի Նավասարդյանի պատանի սեբաստացիների ու Գյումրու երիտասարդների խազատրցակը, դուք հո տեսա՜ք․․․ Դե, պատմե՛ք, Ձեր տեսագրածը-նկարածը եթե բերեք՝ լսենք-տեսնենք, իմ գրում հղում դարձեք… Մայր դպրոցում, Մարմարյա սրահի՝ տաճարի վերափոխման մի խնկարկում-փառաբանում եղավ․․․ Փառքդ շա՜տ․․․

— Սուրբ Աստված․․․ Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ․․․,- երգում է Դավիթ Բլեյանը հիմա, երբ րոպեներ ունենք, գիրը գլորվում է հնարավոր արագությամբ։ Արմինեի և Դավթի հետ մենք պիտի սկսենք շաբաթ օրը մեր Զեյթունում՝ Բլեյան Էդվարդ-Ռոզալիա անբաժան ամուսինների, Պետրոս Բլեյանի տանը՝ որպես ազնվական տիկին հարսիս իրեն արժանի կարգով ճանապարհում ․․․
— Ինչի՞ անմահ, այդ ինչպե՞ս, ով կրակի՝ չի դիպչի՞․․․- շարունակում է Դավիթ Բլեյանը՝ շորերը փոխելով․․․
— Չենք թողնի, Դավի՛թ, մեր Աստվածը յուրաքանչյուրիս կյանքի անմահությունն է, ո՞նց կթողնենք, որ դիպչեն․․․
— Աստված մեզ այդպես է ստեղծել, որ կարողանանք իրեն պաշտպանե՞լ․․․
Այսպիսի եզրակացության որ հանգեցինք, հայր ու որդի դուրս եկանք տանից սովորական դարձող անսովոր շաբաթ օրով․․․

Երեկվա ուրբաթն այլ շարունակություն ունեցավ․․․ Օրվա վերջում ես դուրս էի մնացել ընթացքից ու տեղս չէի գտնում երկրի վրա․․․ Երկնային ճամփան իմ հեծանվով անցնում է Հրազդանի կիրճով․․․ իրիկնային․․․ Այդպիսի անցում՝ ճգնավորի կյանքի վայելումով, Սեյրան բարձունքի վայելքով, որը քեզնից առաջ հիմնավոր մաքրել էին ընկերներդ, ձեզ էլ եմ ցանկանում․․․ Առանց ինքս ինձ հետ այս երկու ժամի կլինե՞ր այս օրը շաբաթվա, մարդկային կյանքի անմահության՝ ինձ հասած բաժինը օրվա չափով․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ…

Վաղը Երևանի Սուրբ Աննա (Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն կից) եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագին, մեր մասնակցությամբ, կհիշատակվի և  Ռոզալիա հարսս…

Ֆոտոխմբագիր Սոնա Փափազյան
#1310

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչով որ կզբաղվեք կյանքում, արեք դա ի սրտե

Ես այն չեմ, այն չեմ… Փոխվել եմ, իհարկե. ինձ համար եղել է շաբաթն աշխատանքային՝ իր շաբաթ-կիրակիով, անընդհատ, իսկ հիմա, երեկ, ողջ կիրակին, ինչպես պատվիրան, անցկացրեցի իմ հարազատների-մերձավորների-ազգականների հետ… Ես, որ

Գարուն ջան, եկար իմ հինգ հարյուր իննսունիններորդ գրով…

Գարնան մասին կարծես դադարել էինք խոսելուց. փետրվարն այնքա՜ն տաք եղավ՝ ոնց որ գարուն, ձմեռն էլ՝ սիրուն ձյուներով, որ մնաց, տպավորեց, բայց և տա՜ք այնքան, որ ես հայտնի անհամբերի տիտղոսը չկորցնելու համար

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը

Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է,