Իմ գիրը ուզում էի կապող լինի ծիսական-ազգային օպերայով իմ շաբաթ օրվա, իմ կիրակիի միջև։
Իմ աչքին ընկավ Ստամբուլի Կարագյոզան վարժարանի սեղանի օրացույցը՝ իր մարտի 24-ի Ծաղկազարդով։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ծաղկազարդը 2019թ. ապրիլի 14-ին, բայց ի՞նչը կխանգարի, որ սկսենք ծաղկազարդի իմ սիրելի շրջանը տեխնոլոգիական ստուգատեսում։ Այնպես, որ մարտի 24-ից հետո, ուսումնական արձակուրդի, կրթահամալիրում մանկավարժական ճամբարի օրերին Ծաղկազարդի պատրաստությունը շարունակություն ունենա, դառնա անձնային, մտնի մեր պատշգամբ ու հողամաս՝ շենքի, այգեգործական… Տնտեսի կիրակին մեզ հուշում է, որ անիրավ տնտեսի պես չսպասենք մեզնից հաշիվ պահանջելուն, որ խիյարը էլի թարս չբուսնի… որ շաբաթ օրվա՝ մարտի 23-ի համաքաղաքային շաբաթօրյակն էլ իմաստ ստանա… որ բարձրահարկի իր բնակարանից նայող-չտեսնող փնթին շրջակա աշխարհը՝ շենքի անմիջական շուրջբոլորը, իրենը համարի ու պատշգամբը մաքրելուց, խորդանոցից ազատելուց, պատշգամբ-պարտեզ միակ ընդունելի որոշում կայացնելուց հետո իջնի բակ… վճռական: Ի՞նչ կփոխվի մեր շենքերի բակերում՝ ապրիլյան ծառզարդարին ընդառաջ ու դրանից հետո, ի՞նչ զարգացում կունենան պարտիզապուրակային աշխատանքները մեր անմիջական շենքերի հարևանությամբ… քանի՞ գծամետր ցանկապատ-ճաղավանդակ մետաղի ջարդոն կդառնա, քանի՞ քառակուսի մետր հող անապատացումից ազատման շունչ կառնի, քանի՞ խորանարդ մետր աղբ կհանվի մեր հողկտորներից, քանի՞ փոս կփորվի, ու ինչպիսի՞ դիզայներական լուծումներ կքննարկվեն… որ ապրիլի 14-ի Ծառզարդարը դառնա իսկական ստուգատես, ու Զատիկը տոնենք մեր կրթական պարտեզի հարթակներում…

Բակային աշխատանքներ:Հարավային դպրոցի օրվա հերթապահների խումբ:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Կլինեն վեճեր բնակիչների հողազավթման, օրինականության շուրջ, ինչ հանգուցալուծման կբերեն… Որտեղ կլինեն քաղաքի ավագանու անդամները, հին ու նոր համատիրության աշխատողները, շենքերի հսկիչները, վարչական շրջանի աշխատողները… Կհայտնվեն «Ծաղկազարդ» քաղաքացիական շարժման ակտիվիստները, ինչպես կարձագանքվի Օպերայի այգիների վերականգնման գործողությունը մեր սրտերում, գործերում, մեր շուրջ, մեր տների պատշգամբներում… մեր բնակելի ու աշխատավայրերի շինությունների հողակտորում…  Այստեղ է Չարենցի ասած մոմենտը, այսպիսով, այս ծաղկազարդի, նրա բերած ավագ շաբաթվա, որ անցնելու ենք Ստամբուլի Բոմոնթի վարժարանի հետ, ու Զատիկի կանաչ զարգացումներով հայտնի կդառնա՝  ինչ է փոխվել մեր մեջ,  մեր շուրջ: Գործենք այնպես, որ չի կարող չփոխվել…

Մենք սեբաստացիներով՝ սովորող, ուսուցիչ ու ծնող, ընտանիք, կենտրոնանանք մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագծի վրա՝ մեր յոթ հրաշալիներից շարունակականի, ամենաներառականի… կենցաղայինի, ամենացուցանիշայինի… Իրավիճակ փոխվել է մեզանում: Օգնենք, որ մեր ծանոթ-անծանոթը իր դրած ցանկապատը հառնի, մասնակցենք՝ Հարավում, Հյուսիսում, Արևելքում, Արևմուտքում, Խառնարանում կրթական պարտեզի, Սարալանջում, միջդպրոցական անցումներում ու մերձակա բակերում անապատացած հողի մշակմանը, մաքրմանը… որ ամեն մի խաղողի թառմա ու կանաչ անկյուն բացվի, այգի-կանաչ-ծաղկազարդ թումբ դառնա, որ մեր բակերից հեռանկարը երևա… Ոչ մի մետր բաժանող ցանկապատ, պարիսպ, մեր շուրջ, մեր միջև, խարխլված հենապատը պիտի տեղի տա… ագարակի վերածվի, որպես լանջաղբյուր, կրթական պարտեզ մեր շուրջը… Սկսենք վճռական, շարունակենք հետևողական, ինչից, ինչպես… ինչով…

Արծաթագործության պարապմունքը Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Աստղիկ Բլեյանի երգելու ժամն է՝ առավոտ 6։30-ից սկսում է իր ղուղու-ն… Չուզեց տեսագրվել, հատուկ տեխնիկական կազմակերպումն ուշանում է, երևի Դավիթ եղբոր գործն է, Արմինեն չի կարևորում… Շնորհակալ եմ Էդիտ Հովհաննիսյան քույրիկին, որ Գոռի-Սերժի վարսավիրին շնորհ արեց: Տեսեք Դավթին՝ գնահատեք: Տաթև քույրիկն էլ, Վահանի-Արևիկի հետ այցելությամբ, հնարավորություն տվեց մեր անդուռ բնակարանի բոլոր առավելություններն ի ցույց դնել… Վահանն ու Դավիթը լավ վազեցին…

Մինչ ես իմ որոշած 1600-րդ անընդհատ գիր-բլոգային պատումի վրա պիտի… կանգնեի, որպես հերթական հոբելյանական, կարևորեի ինձ-իմ գործը, հավելյալ ուշադրություն պահանջեի-կորզեի, մեկ էլ տեսնեմ, որ իմ հերթական գիրը, որ դուք կկարդաք-կգուրգուրեք, ունի 1604 համարը… Պահո՜, էս ինչ թռիչք էր. գրեմ-չգրեմ-ը, ինչը փոխեմ-ը մնաց… գոնե 1700-ին։ Մինչև այդ հերթական, ամեն օր անընդհատ-ն է:
Բարի օր, ընթերցո՛ղ, բան ունես ասելու, սովորական օրով ասա, համեստ մի սեղանի շուրջ՝ ես եմ, դու ես, ես ու դու, նորի՛ն մեծություն ընթերցող իմ օրվա գրի:

1-3-րդ դասարանների տեխնոլոգիայի պարապմունքը բաց արվեստանոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1604

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել

Դավիթ Բլեյանը, Անահիտն ու Ավետիսը հանդիպեցին նշանավոր հայաթում… Ասենք՝ շնորհավո՜ր

Իսկական մեծ Ավետիս, ով ուրիշ դարձրեց հունիսի 2-ը՝ Գևորգ Հակոբյանի առաջնեկ Անահիտի ծննդյան օրը… Սքանչելի Անահիտ, այնքա՜ն նման արևոտ իր Անահիտ տատիկին՝ Գևորգի, Անաստասավանի Հակոբյանների այս նշանավոր հայաթի բոլոր մարդկանց,

Մայիս ամիսն է հեծանվով մեր քաղաքում, ու ամառն է ժամանել…

— Ինչպե՞ս են ուղտերը Եգիպտոսի անապատներում ապրում, մարդկանց տեղափոխում… — Ինչո՞ւ են գառներին-ոչխարներին մետաղի ցանցի մեջ առել. իրար վրա են, իրար ո՞նց չեն հրմշտում, պապ… Ինչքա՞ն պիտի այդպես մնան… —