Երբ դուք, սիրելիներ, իմ օրվա գրից անպակաս դարձած ընթերցող լսարան, կստանաք մուտք՝ թվով 1255-րդն այս թերթելու, Արմինեի ու Դավթի հետ անցած կլինենք գնացքի ճանապարհը մինչև Գյումրի… Սովորականի պես ես հաստատում եմ, որ հասա, որ ինչպես Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում, Գյումրիում էլ հասանելի եմ յուրաքանչյուրիդ…. Իմ Գյումրիի օրագրի որպիսության համարպատասխանատվությունը փոխանցենք «Ուսումնական Գյումրի» նախագծի մասնակիցներին՝ Արմինեին, իհարկե, ու Դավթին նաև, ծանոթ-անծանոթ գյումրեցիներին։ Գյումրիի Ամանորի նման նոր-հետաքրքիր օրեր-պատումներ փորձենք միասին ստանալ…

Երևան-Գյումրի գնացքից լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Շաբաթ օրվա ցերեկվա ժամերին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հիշատակին նվիրված կարգով ընկերներ-հարազատներների մեծ խմբով եղանք նրա տանը, գերեզմանոցում, նստեցինք զրույցով հագեցած հացի… Քնարիկ Ներսիսյանի պատումը Արթմեդի 10-րդ պալատից, որ շարունակություն ունի, լավ արձագանք է ստանում, ընթերցվում-տարածվում… Կոնկրետ ինձ անակնկալի բերեց, հուզեց իմ ու Համլետի վերջին զրույցը… Որքա՜ն լավ է, որ այն կա… ինչպես Արմինե Թոփչյանի ուղարկած լուսանկարների այս շարքը… Սեյրանի բարձունքից՝ 2016թ. օգոստոսի՞…

Համլետի մասին ինչ կա՝ թանկ է, ու ֆոնդը-նախաձեռնությունը մեր խնդիր ունի այն հավաքելու, ի մի բերելու, շրջանառելու… Համլետ ընկերը մեր շատ ստեղծական էր, անսովոր մտքերով ու լուծումներով-առաջարկներով, Համլետը մարդկային էր, մարդկանց մեջ, նրանց հետ, և մարդիկ այնքա՜ն կենդանի պատմում են, կրում հիշողություններ կենդանի… Մարդուն կենդանի պահելու այլ ձև կա՞. այնքա՜ն հավաքելու նյութ կա։ Կհավաքենք, սկսել ենք։ Կարևոր է, որ Համլետի-Մարիայի համատեղ կյանքով, ամուսնական ջանքով ստեղծված՝ Անտառային փողոցի տան դուռը այսօրվա պես միշտ բաց լինի, որ մեզ շարունակի կանչել,  որ Արմեն որդին Համլետի շարունակի գործել իր պատասխանատվության ողջ ուժով․․․

Նրանք հանդիպեցին հիվանդանոցում. տղամարդը քաղցկեղ ուներ, կինը՝ շաքարախտ… Իրական, մեկ է՝ անհավատալի, բայց կարդացեք հրապարակումն այս որպես ամանորի հեքիաթ։

Երևանյան ծառաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Երեկ օրվա վերջը ես անցկացրի կրթահամալիրի Բանգլադեշում. ագարակում իմ, Խորեն Հազարումյանի, Միքայել Ղազարյանի, Էդմոնդ Փաշինյանի քննարկումը և՛ կիսատ մնացած աշխատանքներում ընդմիջում թույլ չտալու մասին էր, և՛ հունվարի 8-ից սկսվող ուսումնական հունվարին ագարակում սովորողների նախագծերի կազմակերպման։ Ամեն օր՝ ժամը 10։00-12։00, 12։00-14։00, օրը երկու 25 հոգիանոց խումբ-ջոկատ, նաև տարատարիք, կարող է հանգրվանել ագարակում… Այդպես էլ նախատեսված է, որ ողջ կրթահամալիրը՝  մեծով-պստիկով գոնե մեկ անգամ անցի ուսումնական ագարակով մեր։ Խորենը-Լուսինեն Միքայելի-Գևորգի, իմ-ձեր աջակցությամբ պատրաստ են այսպիսի չտեսնված մի ճնշման… Փորձեք, ու կարևոր է, որ այս ընթացքում առանձնանան-ձևավորվեն և՛ ուսուցիչների, և՛ սովորողների ագարակյան նախաձեռնություններ…

«Իսկական հարսանիք ագարակում» ծեսը, որի կենտրոնում կլինի իհարկե Խորենի-Լուսինեի ընտանիքը (Խորենն այնքա՜ն գոհ-կարևոր էր պատմում Արգավանդի իրենց խաղաղ տան մասին) օրացույցով նշանակված է հունվարի 26-ին… Կրթահամալիր, սկսենք իսկական՝ մեր այնքա՜ն սպասած հարսանեկան ուսումնական նախագծի մշակումն ու կազմակերպումը… բոլոր մանրամասներով… Իսկ Միքայելն ու Էդմոնդն իրար չէին զիջում հաջորդ հարսանիքի իրավունքը, էլի ագարակում, ու էլի իսկական… Վերջում տղամարդկանցով գոհունակ համաձայնության եկանք. Գևորգ Հազարումյանի հերթն է, հատկապես որ մի պայման էլ կա՝ և՛ հարսը, և՛ փեսան լինեն սեբաստացի…

Իմ տրամադրությունը մութով այնքա՜ն բարձր էր, որ ես հիշեցի, ժամանակ գտա ու անցա վարսավիր Իսրայելի թրի տակով… «Ուսումնական Գյումրին» կոկիկ Տիարի պատվեր ունի…

Երևանյան թափառումներ․․․ Լուսանկարները՝  կինո-ֆոտոգործի սովորող Տիգրան Արամյանի։

#1255

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ բացում ենք մատները, պարզում ձեռքերը․․․

Սեբաստացիական ողջույնը ծանոթ-անծանոթին՝ ափը ափին, երկու ափով միաժամանակ, գրկախառնություն սրանից. այսպես է ծնվել բարևի ծիսականացումը, դիմացինին քո վստահության հաստատումը․․․ Իսկ օրվա պատումի վերնագիրը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի գծման սրահի կլոր

Հրապարակում, հրապարակային ու հրատապ գիր

Մինչ դուք կկարդաք իմ այս գիրը,  ես կլինեմ Ստեփանավանում, Կուրթանում։ Իրական է դառնում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ գործարկվող՝ կրթահամալիրի հայրենագիտական, ռազմա-մարզական, բնապահպանական, արշավախմբային բաց «Հնեվանք» ճամբարը, որը օգոստոսի 1-ից կընդունի

Այո՛, մանկավարժությամբ զբաղվեք… վերջապես… ասում եմ ես իմ գրով, 800 անգամ անընդհատ

Կոմիտասի անվան երաժշտանոցի դիմաց՝ Կոմիտասի պուրակի աստիճաններին, Կոմիտասի արձանի հարթակին Կոմիտասյան օրերի համերգային մեկնարկ-ներկայացումից հետո Լոռվա մարզի մի քանի գյուղերի  դպրոցի տնօրեններից, ուսուցիչներից, պատանիներից, հանրային գործիչներից կազմված մեծ խմբին, որպես հրաժեշտի խոսք