Դուք որոշեք, ընթերցող գրի, հայտնի պատվիրանը Ուսուցչի խախտո՞ւմ են Հայ Առաքելական եկեցեղու սպասավորները այսպիսի տեսանյութով․․․ Տեսանյութը, իհարկե, որպես արված գործի հաշվետվություն, ձև, կարելի է օգտագործել․․․ Չնայած, էլեկտրոնային, դրամական փոխանցումների հայաստանյան համակարգը մի՞թե այնքան կայացած չէ, և այս օգնության կազմակերպիչները՝ այդքան ունակ, որ դրամական օգնություն ստացողը Վայոց Ձորի Սերս բնակավայրում իր հաշվին ստանար գումարը, հատկապես, որ այն արվում է ամեն տարի․․․ Գյուղական խաղահրապարակը տեսե՛ք. մարդկային խեղճացրած արժանապատվության ինչպիսի՜ ցուցադրում․․․ Ասված է, լսված չէ՞, մեր կյանքի համար չէ՞ սա…

Զգո՜յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի հօրէն ձերմէ՝ որ յերկինսն է: Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո՝ զինչ գործէ աջ քո…
Նոր Կտակարան, Ըստ Մատթեոսի, Զ

Դավիթ Բլեյանը չէր քնում․․․ Քույր եմ ասել ամենաթափանց՝ «տուտ կակ տուտ», իր այս երգով, հատուկ եղբոր համար, քնաբերի ազդեցություն ունեցավ․․․ Մնում է՝ Շուշանն այսպես հետևողական հերթապահի եղբոր մահճակալի մոտ․․․ Մեղք ենք, Շուշ ջան, քո հարազատ հայրիկն էլ, խորթ-երիտասարդ մայրիկն էլ՝ քեզ հարազատ մարդ․․․

Արևմտյան դպրոցի սովորողներ. տոնական դիմանկարների շարք:
Լուսանկարները՝ Լիլիթ Հայկազունու:

Նոր մահճակալը, որ Դավթին մեր ծուռ, այս օրերին գետնից կտրեց, այսօր էլ՝ դրա նոր-նոր հանդերձանքը, ի՜նչ փոխեցին Դավթի ու մեր կյանքում․․․ Էլի մեկ-երկու ժամ քնում, լուսնոտի պես վեր կենում, հայտնվում է ծնողական ննջարանում, մեր անկողնում, քիչ է, հետն էլ՝ ջո՜ւր, հա ջո՜ւր․․․ Ջուր է ուզում․․․ մեկ-մեկ էլ՝ հավի միս․․․

Երկրի բնակչությունը հունվարի 1-ին 2018-ի կկազմի 7 մլրդ 444 մլն.․․

Դուք էք աղ երկրի. եթէ աղն անհամի՝ ի՞ւ յաղիցի. ո՜չ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս՝ եւ կոխան լինել ի մարդկանէ: Դուք էք լոյս աշխարհի. ո՛չ կարէ քաղաք թաքչել՝ որ ի վերայ լերին կայցէ: Եւ ո՛չ լուցանեն ճրագ՝ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. եւ լոյս տայ ամենեցուն՝ որ ի տանն իցեն: 
Նոր Կտակարան, Ըստ Մատթեոսի, Ե

Աշոտ Տիգրանյանի հետևողական ուշադրությունը մանկավարժական նորարարության նկատմամբ 2017-2018-ի ելումուտի այս օրերին ոչ միայն չի թուլանում․․․ Իմ էլ․փոստից առանձացնում եմ նրա «Կավճի թոշակի ժամանակն է» հրապարակումը. համեմատելու բան չկա, տեսեք՝ մեդիա-տեխնոլոգիական ծավալուն ի՜նչ վերազինում է կատարվում մոսկովյան դպրոցներում․․․ Երևանի քաղաքապետի մոսկովյան օրակարգում ժամանակ հատկացվա՞ծ էր որևէ ձևով այս փորձին ծանոթանալու համար․․․ Չեմ դադարում զարմանալուց․ ինչո՞ւ Երևանը հանրակրթության՝ մանկավարժության առաջադիմության-նորարարության սենսորային-գրավիչ հարթակ չէ հանրապետության համար․․․ Տարեմուտի գիրը, ֆեյսբուքի նման, անդրադարձների տրվո՞ւմ է, ընթերցողական ռետրո-հայացքի պահանջը կա՞․․․ 1990-1991-ին, երբ ես ընտրվեցի, կարճատև, ամիսներ աշխատեցի որպես Երևանի փոխքաղաքապետ և իմ պարտականությունների մեջ էին հանրակրթության, սպորտի, մշակույթի քաղաքային բնագավառների համակարգումը, ես վճռական փորձեցի ինքնուրույնություն հաղորդել քաղաքին, նորարարության-փոփոխությունների թափ-դիմամիզմ ու հանդիպեցի, որքան էլ անակնկալ, Հայաստանի կառավարության անհաղթահարելի դիմադրությանը․․․ Երախտահիշատակ Համբարձում Գալստյանն ընկրկեց, երբ այս դիմադրությանը, կարծես ազդանշանով, միացավ նաև քաղաքային խորհրդի պատգամավորների մի խումբ․․․ Սոսկ պաշտոնավարել, որպես նաև ՀՀՇ վարչության անդամ ու Գերագույն խորհրդի պատգամավոր ու սպասել․․․ իմ հաջորդ պաշտոնին, ես չէի կարող, իմ ճաշակը-ընտրությունը չէր, չէ, ու ես առաջին հրաժարական ներկայացրած բարձր պատշոնյան եղա, վերադարձա կրթահամալիր։ Լավ արեցի․․․ հիմա ես որտե՞ղ կլինեի՝ չգիտեմ․․․ բայց ճամփան ո՜ւր, ճամփորդն ո՜ւր․․․ Ես չեմ կարող իմ նախանշած ուղով չանցնել, որքան էլ այն փշոտ լինի, իմ կենսագրությունը գրանցված հետագիծն է անցած իմ ուղու․․․ Իմ Ուսուցիչը հե՛նց ինձ համա՞ր է ասել.

Մտէ՛ք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռն եւ համարձակ ճանապարհն, որ տանի ի կորուստ, եւ բազումք են որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն, որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
Նոր Կտակարան, Ըստ Մատթեոսի, Է

Մարգարիտ Սարգսյանին, մեր Միջին դպրոցի սևուկ-խելացի-բեղուն ղեկավարին չես բռնի, կանգնեցնի․․․ էլ ո՜ւր․․․ դեկտեմբերն էլ փաստացի մեզ հետ անցկացրեց, որ 2017-ը թամամ լինի, որ կարգով ամփոփի 2017-2018 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը ձգվող, որ Միջին դպրոցի սովորողի և աշխատողի ուսումնառության առաջին շրջանի արդյունքները հրապարակի, յուրաքանչյուրիս տեսանելի անի։

Ամանորյա ցուցահանդես-վաճառք Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի և Սոնա Փափազյանի:

Ամեն ինչ իր ընթացքով.  2018-ին կծնվի Մարգարիտի երկրորդ երեխան, ու մեր սեբաստացի Նարեկը միայնակ-մենակ չի լինի տանը․․․ Էստեղ են ասել՝ տարոսը մինուճարով բոլոր ընտանիքներին․․․ Ձմեռ պապի մաղթանքը ողջ շնորհով․․․ Մարգարիտին փոխարինողի որոշում-որոնումը ընթացք է, բաց է, ամենքս էլ մեր առաջարկով, քննարկումով․․․ Մինչ այդ, 2018-ի հունվարի 8-ից սկսվող ու երեք շաբաթ, մինչև հունվարի 26-ը ձգվող ուսումնական երկրորդ շրջանում, Մարգարիտ Սարգսյանի առաջարկով, ես Միջին դպրոց-ուսումնական ճամբարի ղեկավարի պարտականությունները հանձնում եմ Վարդ Հայրյանին․․․ Մինչև մեր միջից կառանձնացնենք Մարգարիտ Սարգսյանին փոխարինողին։

2018-ում էլ, հատկապես նախագծային-ճամբարային ուսուցման հունվարին գլխավորը անհատ սեբաստացու ինքնարտահայտումն է՝ նրա ինքնուրույնության, իր ձևավորած հավաքական-ինքնավարության դրսևորումը․․․ Քննարկման մեջ մասնակիցների ակտիվությունը կա, կողմերի ներառված-մասնակից լինելը, թեմայի հետևողական զարգացմամբ, քննարկումը փոքր խմբեր տեղափոխելով, հետո՝ ընդարձակ, կլոր սեղան վերադառնալով, մշտապես ունենալով քննարկումը վարողի (վարողների) կենտրոնացվածությունը․․․ տեսե՜ք ինչպիսի արդյունք կունենանք 2018-ի ուսումնական հունվարի համար․․․

Տարածվում են կրթահամալիրի դպրոցների մուտքի հայտարարությունները, տնօրենի սուրհանդակ-հրովարտակը ամբողջական տեսք է ստանում-հասնում սովորողին-ծնողին-ուսուցչին, մեզանով հետաքրքրված հանրությանը, ամբողջական տեսք է ստանում հունվարյան օրացույցը, որ ուսումնական շրջանի (ասված է՝ ամենասեբաստացիական հունվար), հեղինակային մանկավարժության կազմակերպիչ է դառնում․․․ Այսպիսի՝ քննարկման ռեժիմ ես պարտադրում եմ ինձ ու ձեզ, այս օրերին ու տեսե՜ք, որ բարի է։

Կերպարային Ամանորը նախակրթարանում:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

Տարին փոխվում է, ելքի-մուտքի այս օրերին տներում մաքրություն են անում, ցուցանակներ են փոխվում։ Ինչպե՞ս են փովում, մաքրվում-թարմացվում մեր կրթական մեդիատները՝ կայքը, դպրոցների կայքերը, ուսումնական բլոգները, մեր ԶԼՄ-ները։ Սպասում եմ, ուզում եմ տեսնել։ Հրապարակեք, խնդրեմ, մեր մանկական-պատանեկան հանդեսների, կրթահամալիրի ու դպրոցական, դասարանային-խմբային-անհատական ռադիո-TV-ների, աշխատակարգը սկսած դեկտեմբերի 30-ից, նրանց կարգի բերված մասնակցությամբ ուսումնական ճամբարների, նախագծերի տարածմանը, լուսաբանմանը, նրանց կազմակերպելիք կլոր սեղաններով։ Հունվարը նաև այս նախագծերի ծավալման, նոր նախաձեռնությունների-փոխոխությունների շրջանն է, որ նոր տարի լինի ու բարի լինի։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1254

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարգանք մարդու հանդեպ… Ահա փորձաքարը

Ծննդյան օրից էլ լավ առի՞թ՝ մեր ողջ կյանքի ուղեկից-բարեկամ Էքզյուպերիին կրկին հանդիպելու համար. այս անգամ՝ Նունե Մովսիսյանի միջնորդությամբ։ Ահա թե ինչու, ընկե՛ր իմ, ինձ այդպես պետք է քո բարեկամությունը: Ինձ,

Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած…

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։ Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք

Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա

Կիրակին եղավ ինչպես իմ օրվա  գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ… Հետո, երբ