Ես չգիտեմ դեռ՝ իմ 2000-րդ գրի հոբելյանի ինքնապատրաստումի-նախահանդիսանքի էս շրջանում (էս փետրվարը ե՞րբ ու ո՞նց պիտի անցնի) օրվա իմ հերոսի հայտնության-պատումի շարքը, որ արդեն քանի դեմքով հայտնվում է իմ բլոգում-գրում, ի՛նչ շարունակություն կունենա․․․ Սեբաստացի աշխարհը, որով պարփակված այս շրջանում ապրում եմ ես մենթոր-տիարի կյանքով, այդքան հո աղքատ չէ, որ ամեն օր մի հերոս չհայտնվի ու գա ներկայանա ինձ-ձեզ, պոդիում բարձրանա․․․ Մարդ իմանա՝ սպասո՞ւմ է ընթերցողն իմ գրի այս շարքին, այսպիսով մեր առերեսմանը․․․ Հարց է ու կմնա այդպիսին, որպես հարց, բայց իմ օրվա հերոսի այսպիսի հայտի մասին ես չէի ենթադրում անգամ։ 

«Դպիր» ամսագրում նոր հրապարակումների վերնագրերն ու հեղինակների ցանկն եմ աչքի անցկացնում, նրանց մեջ մեկ էլ առանձնացավ․․․ Փոլ Լոկհարտի «Մաթեմատիկոսի ողբը»՝ ակնարկ դպրոցում մաթեմատիկայի դասավանդման մասին․․․ Ներածությունն ինձ գրավեց, տարավ․․․ «Երաժիշտն արթնանում է մղձավանջային երազից»․․․ Հիմա ես դժվար, շատ դժվար եմ կարդում, ավելի ու ավելի դժվարությամբ եմ ընտրում տեքստեր, բայց էս մեկը՝ թեթև․․․ «Երրորդ դասարանցուն ամոթ է, որ չճանաչի կվինտային շրջանը»․․․ Հետո, հա՜  «Նույն այդ ժամանակ քաղաքի մյուս կողմում մի նկարիչ է արթնանում նմանատիպ մղձավանջից»․․․ Հետաքրքրեցի՞։ 

Չէ, ասացի, թարգմանչի անունը իմանամ, էս գործը նոր շարունակեմ․․․ Ու… Դիաննա Գևորգյան հեղինակ-թարգմանիչ ռուսերենից․․․ Հիմա մի ծիծաղով խառնված ըմբոստության զայրույթ-զարմանք է անցնում վրայովս, որ արագ փոխարինվում է հիացումով․․․ Դիանայով մեր, ախր, ո՜նց կարելի է․․․ 

Հլը մի էս աղջկա՜ն տեսեք, որ տեղը չի սթրվում․․․ Էս՝ երկու ամսական Վահագնը․․․ էս չորս տարեկան Ռոբերտն ու 4-րդ դասարանցի Ալեքսանդրը՝  խնամված ինչպես ինքը։  Էս որակի շարք. քանի՞ մարդ կնախանձի։ Էս տուն-տեղ, ամուսին, պատերազմ՝ իր շատացող-ուժգնացող հետևանքներով․․․ Էս՝ իր դասարանը վերջին, որ չգիտեմ էլ՝ հանձնել է․․․ Հանձնողը չէ, հետևող է․․․ հասնող է․․․ Դիանա ջան, լուսերես հերոս ջան, ի՜նչ լավ է, քեզ նման, այս կարևոր գրքի տեղին-ժամանակին թարգմանությունը, երբ տիար Գևորգը մաթեմատիկոսի իր ողբը վերածել է մշակույթի՝ գրավիչ հանդիպումների տեսքով՝ մաթեմատիկական գաղափարների ուրախ-ակտիվ ծանոթությամբ փոխանցումների, որոնումների, նոր խնդիրների, որ օգնում է լուծել՝ իմացումի հրճվանք պարգևելով հարավից հյուսիս, արևելքից արևմուտք մեր դասվարներին, ազատ ունկնդիրներին․․․ Հետո Գևորգից իմացա «Դպիրում» թարգմանիչ Դիանայի հայտնվելու պատմությունը ու շատ ավելի շատ սիրեցի մեր հեղինակած մանկավարժությունը՝ իր կյանքի նման անընդհատությամբ, որ շարունակում է սնուցել-իմունիտետ հաղորդել, Դիանային մեր Դիանան պահել․․․ 

Էն մտքից, որ հեղինակային մանկավարժությունը այսպիսի կենսունակության-հասունության հաղթահարման շրջան է ապրում-փոխանցում, բոլոր դժվարություններն ինձ սին թվացին․․․ Ու ես ինձ շատ կարևորված զգացի, որպես էս մանկավարժության մարդկային կազմակերպման մենթոր-տիար, ուզեցի սա փոխանցել իմ ընկերներին․․․ Իմ այս գիրը կարող է ունենալ և՛ հետգրություն, և՛ մեկնաբանություն․․․ Գևորգ Հակոբյանին, խմբագիր Հասմիկ Թոփչյանին, թարգմանիչ Դիանա Գևորգյանին ասում եմ՝ համեցեք․․․ 

Իսկ Տեառնընդառաջ-տրնդեզների շարքը կրթահամալիրում շարունակվում է․․․ Երեկ՝ Հյուսիսում, Արևմուտքում․․․
– Տրնդեզը շատ ուրախ էր․․․ շատ,- ավելացրեց Արմինեին Դավիթը․․․ Սեդան շատ լավ էր բեմադրել․․․
Մեզ մնում է այսօր մասնակցել Աստղիկ Բլեյանի ու իր ընկերների խարույկավառին, հաստատել որ և՛ Արմինեի դիմակներով շքերթի շարքն էր շատ լավը, և՛ Գոհար Եղոյանի Արատեսի տրընդեզի գաթան կաթի հետ․․․ 

#1987

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիրքով-հմայքով մշտահմա… Արի ու տես…

Հուլիսի 28-ի մեր բաց, ծրագրած այցը Վայոց ձոր, լավ է, որ նախատեսված շարունակություն ունի. չենք թողնի, որ ընդհատվի․․․ Իմ, ճամփորդության մյուս մասնակից սեբաստացիների հրապարակումները չեն դադարում, ճանաչողական-հաղթահարելի են դարձնում հուլիսի

Պայծառ ու արցունքի պես ջինջ ճամփորդական օրեր

Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝

Լսելի ու կոնկրետ արտահայտվելու ձեր ժամանակը

Դավիթ Բլեյանի հետ կիրակի կարևոր որոշում ենք կայացրել: Նախ՝ հիմնել ենք ավտոնորոգման արհեստանոց. Ստեփան հորեղբայրը չգիտի, բայց իրեն ենք հանձնելու այդ գործի զարգացումը, ինձանից ի՜նչ վարպետ: Բայց երկուսով՝ ես ու