1977-ի ծնվել է Ստեփան եղբորս առաջնեկ Աննա-Անուլ Բլեյանը, 1978-ին՝ իմ առաջնեկ Լիլիթ Բլեյանը, 1979-ին՝ Գագիկ եղբորս առաջնեկ Դիանա Բլեյանը, 1980-ին,  տասն օրվա տարբերությամբ՝ իմ քույր Էմմայի Էդիտը Հովհաննիսյան ու իմ երկրորդը՝ Տաթևը Բլեյան։ Լավ շարք է, իրար կողքի եկան, շարվեցին երեկ, մեր տանը, երբ Դիաննան, որ ժամանել է Ամերիկայի Միացյալ  Նահանգներից՝ Մայամիից նշանավոր, կեսօրին մտավ մեր տուն․․․ Միշտ  յուրահատուկ, լուռ-աչքերով խոսուն, նրբիրան-երկար Դիանան, Էդիտի-Ստեփանի-Տաթևի աղմկոտ ուղեկցությամբ, Վահագնի ծնունդ Վահանին առաջներն առած․․․

Ես չգիտեի, որ իմ քույրիկին այսքա՜ն կարոտել եմ․ 2002-ից հաշվեք, 16 տարի մենք իրար չենք տեսել․․․ Երկար զրուցեցինք, լսեցինք, տվեցինք-առանք, չտրվեցիք Ստեփանի արդարադատությանը, համաներումով սկսված մեր զորեղ կարոտը հետո մեզ տարավ Ավան, Դիանայի հայրական բնակարան-թաղ-ծննդավայր, ու շրջան բռնած՝ սկսեցինք լսել մեր ավագ, միշտ հետաքրքիր Գագիկ եղբորը, հորեղբորը, քեռուն․․․ Միշտ այդպես է եղել, երբ Գագիկը եղել է-խոսել է, մենք բոլորս լսել ենք, ամենաշատը հարցեր ենք տվել․․․Հիմա, երբ Դիանան Արամ ու Ռուզան Բլեյանների ճանապարհումով Զվարթնոցի օդանավակայանից, Կալիֆոռնիա-Մայամիի ճանապարհին է, ես մտքերով իր հետ եմ․․․

Հարցախեղդի գայթակղությանը չտրվեցինք. մի հանդիպումով 16 տարվա բովանդակությամբ կյանք պարպել կլինի՞․․․ ինչի՞ համար․․․ Մի՞թե  մեր Դիանայի ուղիղ-չհայտարարված ներխուժումն իր Բլեյան հարազատների աշխարհ հե՛նց այդ առաքելությամբ չէ՞ր․․․ Սրանով խոսելու-գրելու-այցելելու, փոխանակելու շրջան սկսվեց, որից կօգտվենք, վստահ եմ, նախապատրաստելով Դիանայի եղբոր՝ Էդգար Բլեյանի այցը, իհարկե։ Արի՛, Էդգար, ճամփան բանուկ է՝ շնորհիվ Դիանայի խելամիտ, սպասված լուծման։

Ավելացնելու ի՞նչ ունեմ․․․ Դավթի-Վահանի գուրգուրանքը Դիանա քույրիկով ավագ, հրաժեշտի գրկախառնությունը նրանց, Գագիկ եղբորս կարկամած շուրջառը մեր… անջնջելի են։

Կիրակի է։ Ժիրայր Չոլաքյանին պիտի ընդունեմ. վաղը մեկնում է Փարիզ մեր գործընկերը․․․ Հունիսի 11-ից մեկնարկող ստուգատեսային-ճամբարային փառատոնը այս կիրակիով այնքա՜ն կարդալու-գրելու նյութ կպարտադրի։ Այսքանը բավ է կիրակի օրը հոգսով լցնելու համար։  Սրանից ավելին չարից է։

Հ․Գ․ Հեռուստացույցով ծովերի՝ կենդանիների ու բույսերի, ձկների կանաչ աշխարհ է, որպես․․․
— Դավի՛թ, տե՛ս ինչ կանաչ մանկապարտեզ է։ Ի՜նչ լավն է։
— Ամենալավը մեր դպրոցի մանկապարտեզն է։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1401

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նախաձեռնողական-կենդանի մանկավարժությունը կենսական նոր պոդիում-հարթակներ է նվաճում…

Լսեք՝ ինչ է ասում Հարի Փոթերի մասին հայտնի ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը, ով բրիտանական Elle ամսագրի վարկանիշով արժանացել է «Տարվա կին» հեղինակավոր մրցանակին. «Սա այն տարին չէ, որ մենք մեզ կարող

Տաղավար կրթական պարտեզի սարալանջում

Կրթական պարտեզի սարալանջից, կրթահամալիրի տոնին ընդառաջ։

Կրթահամալիրի համասեփականատերերի տոնական ստուգատես…

Էս ի՜նչ կիրակի դարձավ Ավագ և տոնական շաբաթների արանքում… Կիրակի չէ, այլ կրակ… ես էլ՝ ոնց որ կրակն ընկած… Արթնացել եմ գիշերը, իհարկե, 2-3-ի արանքում ու պիտի կարդամ ու կարդա՜մ…