Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է… Կարդացեք Եվա Սարգսյանի բլոգում. «Վերջին շրջանում դադարել եմ զարմանալուց՝ մարդն ու աղբը կողք կողքի, իրար հետ հաշտ ու համերաշխ», կամ Ֆելիքս Եղիազարյանին՝ «Իսկ այս ջրանցքի մոտ կյանքն ավարտվել է», հրապարակումը նրա բլոգում… Սրանք նախագծային ուսուցման թարմ արձագանքներն են պատանու…
Ես պատանի՝ 8-րդ-9-րդ դասարանցի երևի, առաջին անգամ ինքնուրույն պիտի գնայի Նորքի զանգված, ավագ քրոջս՝ Նեկտարի տուն-Արտաշի IV զանգվածի նոր բնակարանը… Հայտնվեցի Ավանում, առաջին անգամ։ Պատկերացնո՞ւմ եք շփոթմունքս… Հետո, երբ ուսանող էի, երկրորդ անգամ Ավան գնացել եմ այնտեղ բնակարան ստացած Գագիկ եղբորս տուն։ Ու ահա, քույրիկիս հրաժեշտի կիրակիով, կրկին շփոթված, հերթական անգամ քայլում էի Ավանում…
Զատկական ծառ Հարավի պարտեզում։ 2-5 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Լիլիթ Առաքելյանի:
Ես ծնվել-ապրել եմ, պատմել եմ իմ գրում, Սևանի փողոցի մի փակուղում, Գետառի աջ ու ձախ ափին, որտեղ ստալինյան աքսորից մեկ ոտքով վերադարձած Շամխալ բեկ հայրս, աքսորի ժամանակ իր ընտանիքը՝ ավագ որդի Էդվարդին, Նեկտարին, Արտաշամ կնոջը պահած մայրենիի ուսուցիչ Բալաբեկ եղբոր հետ, հաջողեցրել էր բնակեցնել իր, 1941-ին բանակ-պատերազմ զորակոչված ու այդպես էլ անհայտ դարձած իր եղբայրներ Զալիբեկ-Սարիբեկի, Ռոզա, Անահիտ քույրերի ընտանիքները… Բիձա Եգորի ժառանգների մի մասի հետ, մենք մեզանով թաղ-համայնք էինք դարձել… Ես աչքերս բացել եմ իմ ավագ՝ 25-ամյա քույր Նեկտարի գրկում։ Օրորոցի մոտ չեմ կարող չհիշել հոգատար Էմմա քույրիկիս… Ես իմ քույրերի, Ռոզալիա ավագ հարսի, եղբայրներ Էդվարդի, Գագիկի, հորեղբոր տղաներ Մարսելի, Լևոնի, Արաքս մայրիկի, հորաքույր Ռոզիկի, իմ հորաքրոջ հարս Թերեզի, հորեղբոր հարս ուկրաինուհի Ռայայի, բիձա Գեորգիի հարս Սիրանույշի (ո՞ւմ մոռացա… կներեք) պահածն եմ, խնամածը, մեծացրածը և երբեք սա չեմ մոռանա. հավաքական մայր-հայր-եղբայր-քրոջ՝ մեծ հոգատարության ուսուցման նախագիծ եմ ես…
Բակային աշխատանքներ, Հարավային դպրոց, 2-րդ դասարանցիներ:
Ֆոտոշարը՝ Գոհար Սմբատյանի:
Ինչո՞ւ մոռանամ ու ինչպե՞ս մոռանամ… հենց սկսում եմ պատմել, իրար ձայն են տալիս մտքերը, կենդանանում ապրածը-եղածը-անանցը ու ինչ-որ մի շարադրանքով կպնում իրար, գիր դառնում… Մեզ բոլորիս հեռու Արգենտինայից հսկող-ամեն ինչ առաջինը իմացող-արձագանքող Հովիկ Բլեյանն այնքան հուզիչ է արտահայտվել… Այսօր հեռացավ կյանքից մեր Բլեյան Նեկտարը, Բլեյան Էմմայի, Ստեփանի, Աշոտի և Գագիկի քույրը։ Սիրելի եղբայր, ցավակցում եմ, հավատա՝ շատ կցանկանայի այս պահին քո կողքին լինել և քո վիշտը կիսել։ Իմացած եղիր՝ ես միշտ հպարտ եմ, որ քո նման բարեկամ ունեմ: Լևոն Թադևոսյան-Բլեյանը՝ Նյու Յորքից. «Երկրից հեռացավ մեր սիրելի քույրը՝ Նեկտարը։ Նա ապրեց, արարեց ոչ միայն Բլեյանների, այլև Բազեյանների համար։ Նա բարի, սիրառատ էր իր շրջապատի բոլոր մարդկանց նկատմամբ։ Նա առաքինի հայ կնոջ օրինակ էր, թողեց արժանավոր, երախտապարտ սերունդ։ Յոթ տասնյակից ավելի տարիներ մենք կապված ենք եղել իրար հետ և այժմ այս դժվար պահին մենք մխիթարվում ենք միայն նրանով, որ նա Երկրի վրա իր առաքելությունը կատարեց պատվով և կարժանանա Երկնքի արքայությանը»։
Գարնանային ֆոտոշարը՝ Կարեն Մարգարյանի:
Հարավային դպրոց-պարտեզ, 5-րդ դասարան:
Այս մեծ սրտի տեր-անմիջական-հասնող մարդկանց՝ Բլեյաններին, կարճ պիտի պատասխանեմ… Թաղը՝ փակուղին, որ որպես ջրանցք-կոյուղի փակվեց, պատմություն է, Հին Բայազետը հեռու, շա՜տ հեռու, անընդհատ հեռացող հիշողություն է ցաքուցիր… Եթե Բլեյանները խնդիր ունեն հիմա, դա Լանջաղբյուրի նոր Բլեենց ծննդյան մատյանի-ծննդատան փաստի արձանագրում-վավերագիրն է՝ գյուղի հիմնադիր Բլեենց քանդված մատուռի կառուցման տեսքով… Առնոլդ Բլեյանի պատասխանատվության տակ գտնվող հիմնադրամը պիտի կարողանա բոլոր կարգի Բլեենց համեստ ուժերը մեկտեղել այսպիսի արձանագրություն-հուշարձանի՝ մատուռի վերականգնման համար… Ահա մի օգնություն, որ բոլորիս է ուղղված, իմ եղբայր Էդվարդին, Նեկտարին-Էմմային, Արամ պապիս, Շամխալ բեկին ու… թվարկեք…
Նեկտար քույրս ինձ հանգիստ չէր տալիս, երբ ես անփույթ էի լինում հագուստով, հեռուստախոսքի մեջ՝ անխնա…
— Կոկիկ հագնվի, իշխան ախպոր մեծ քույրդ ուրախանա… Մարդ են, ախպեր ջան, չես իմանա… Քու հերը բոլորին որ ներեց, քո գործը ավելի հեշտ է…
Այս օրերին ես կոստյումով եմ…
Քույրս հիացած էր իմ դպրոցի ժողովրդով 1999-2001-ի քրեական տեռորի շրջանում… Մեկիկ-մեկիկ հարցնում էր… էն աղջկանից… մյուսից… Պատվիրում՝ լավ նայի, նրանք իրենց կարգին պահեցին, նվիրված մարդիկ են… Քրոջս օրհնանքը բոլորիդ…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1333