Ծանոթացեք. Վրաստանի կրթության նոր նախարար Միխաիլ Չխենկելի

Գևորգ Հակոբյանի առաջարկած այս հոդվածն իսկական այլընտրանք է… Ես համաձայն եմ լրիվ. եթե մի պարբերությամբ՝ մաթեմատիկայի ծավալուն, բոլորիս հայտնի ու զզվեցրած հանրակրթական դասընթացը 1-5-րդ դասարաններում վաղուց պետք էր փոխարինել համրանքի և չափումների գործնական պարապմունքներով… Մնացածը՝ Պիտեր Գրեյի «Լավ է քիչ, բայց լավ. մաթեմատիկան դպրոցում» հոդվածում այս ոչ ծավալուն, որից ստացած հաճույքը-զարմանքը կփոխատուցի ծախսած   ժամանակը… «Կրթության ազատություն» կայքը, որտեղ հրապարակված է այս հոդվածը, մինչև 2014թ. օգոստոսն է գործել, բայց «Դպիրի» միջոցով ծանոթ ու դեռ անծանոթ հեղինակների հետաքրքիր նյութեր կան։

Հարավային դպրոցի սովորողները. դիմանկարներ։

Այսպես ստացվեց, ես այս հերթականությամբ կարդացի այն ինչ ներկայացնում եմ իմ գրում… Հասա Նարեկ Արշակյանին ու Անի Արղությանին…  Գիշերը, չգիտեմ քանիսին, օրս, ընթացքը գրի, լրիվ փոխվեցին։ Միտքը չի՞ հասկանում, թե ինչ է պատահել սրտին… Չեք կարող ձեզ զրկել այս հմայիչ զույգի «մտքի թռիչքի բաց թողում»-ից (ռոդարիական բացթողո՞ւմ մտքի թռիչքի)… Բոլոր դեպքերում կարդացեք. ես, ընթերցող, բռնում եմ տիարի պինդ ձեռքով, որ չընկնես.

Իմ արեւոտ ստվերում
Ես քո անխելքն եմ, հոգեկանն ու երաժիշտը.
Դու տաք արև ես իմ անտարկտիդայում…

Այդպիսի մի արև պարգևեց երեքժամանոց Աշտարակ ճամփորդությունը յոթիս՝ Սեբաստացի TV-ի  լուսանկարաշարում  սեբաստացիներին երևացող-չերևացող. Պերճ Պռոշյան ազգրագետ գրողի տուն-թանգարան Աշտարակի հին կամրջով, տիարի հայտնի դադարներով ճամփի, հետո Աշտարակի հայորդյաց տուն… 1995-ին այստեղ՝ ցուրտ-բարձիթողի շենքում, մղձավանջային մի հանդիպում եմ ունեցել Աշտարակի շրջանի-քաղաքի ուսուցիչների հետ, որպես լուսավորության նախարար… Հիմա տաք-նորոգ շենք, ժպտուն տնօրեն Կարինե Գևորգյան, ու նախագիծ «Գեղարվեստը կրթահամալիրում»… Ուզո՞ւմ ենք, որ ստանանք ամանորի միջավայր Աշտարակի հայորդյացում։ Ինչո՞ւ ոչ. փորձենք «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով, «դպրոցը բաց արվեստանոց» տեխնիկայով… Ինձ ոգևորում են մեր կրտսեր լուսանկարիչների նախատեսվող թափառումները, հայտնագործությունները իմ սիրելի Աշտարակով… Իսկական ֆոտոպլեներ… Ինչպես Պերճ Պռոշյանն է բնութագրել.

Աշտարակ — դա աչքն է Արագածոտն գավառի, դա Արագած սարի բազմատեսակ հոտավետ ծաղիկներից կապած փնջի գլխի վարդն է, դա կատարելատիպն է բոլոր Արագածոտնում գտնվող յուր նմանների…
Նա ընծայել է ազգին ամեն ժամանակ անհատների կարգն անցնող որդիք, որոնց ամեն մեկն յուրյանց ժամանակին փայլ են մեծագործություններով… 
Մինչև այսօր էլ Այրարատյան գավառի մեջ առած է եղել. «Դողացնում ես, Աշտարակ գնա՛, առողջացի՛ր»:

Այսպիսին՝ բաց թողած մտքի թռիչքով կարող է լինել և Սուսան Ամուջանյանի առաջնորդությամբ սեբաստացի սովորողների լուսանկարչական պլեները Գյումրիում… Էլ ե՞րբ, եթե ոչ տարեմուտին 2018-ի… Ահա մոտեցանք և «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» նախագծի մեթոդական լուծմանը, նրա կազմակերպմանը։ Ինչպե՞ս դիմավորենք 2018-ը միասին կամ ինչպե՞ս ճանապարհենք 2017-ը դեկտեմբերին ուսումնական…

Կադրեր Սոնա Կարապետյանի տեսախցիկից:

Երեկ առավոտ քայլում էի Մայր դպրոցում, 9.00-9.15-ի նրա ընդհանուր բաց պարապմունքով, դիտում Մայր դպրոցը  9.20-ից հետո։ Որպես օրվա առաջին պարապմունք՝ մասնակցեցի 7-րդ դասարանում Աննա Երիցյանի պարերգի փոխանցմանը… Ընդհանուր պարապմունքի մասնակցության, պարերգի փոխանցման  մանկավարժական ձևակերպումներն ընտրված են: Հետո՝ մինչև Սվետա Ճաղարյանի կազմակերպած նախագծային այցը Աշտարակ, մտա Հյուսիսային դպրոց՝ Քնարիկ Ներսիսյանի, Տաթև Աթոյանի ու ընկերների բաց արվեստանոց…

Կադրեր Գոռ Խլոյանի տեսախցիկից:

Այսպիսի մանկավարժական զինանոցով հեշտացավ միկրոավտոբուսում Աշտարակի ճանապարհին ներկայացնել փորձառու տեխնոլոգ գործընկերներին «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի իմ մտմտած կազմակերպումը կրթահամալիրով մեկ, երեկվանից-այսօրվանից-վաղվանից սկսած: Չուշանանք հանկարծ: Դպրոցները բոլոր՝ սրահներով-արհեստանոց-արվեստանոցներով-դահլիճներով, միջանքներով, տեխնոլոգիական՝ կերպարվեստի, երաժշտության, պարի, խոհանոցի, մոդելավորման գույների, ձայնի, շարժման, այլ ազդեցությունների, բաց տարատարիք դպրոց… առավոտվա ընդհանուր պարապմունքով, ուսումնական անհատական պլանի հանրակրթական տեխնոլոգիական ու լրացուցիչ կրթության ժամերով… խմբային-ինքնավար-ինքնաբուխ ձևավորվող նախագծերով-լուծումներով, արդյունքի՝ օրվա-ժամի արածի անհապաղ-ակնհայտ փոխանցմամբ, փոխհամաձայնության-համերաշխության-ստեղծականության շարունակական միջավայրում, այնպես, որ ամեն մասնակից ու խումբ օրը, ժամը, պահը ընկալի որպես 2017-ի ձեռքբերում իր ու 2018-ի հունվարյան (8-ից 26-ը հունվարի) ճամբարի նախերգանք, որպես նվեր իր ասած Բանը, որպես «շնորհավոր նոր տարի»… Նախագծային համատեղ կյանքով-պատրաստությամբ ձեռք բերած ուսումնական արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի 25-29-ին հեղինակային մանկավարժության միասնական ճամբարի օրերին… Յուրաքանչյուրը ամեն օր կբերի այսպիսի բաց արվեստանոցով դպրոցի գործունեության համար պարագաներ, նյութեր ու գործիքներ՝ տանն ունեցած, ձեռքն ընկած, կրթահամալիրը չի խնայի իր պահեստներում եղածը ստեղծական մոբիլ ուսումնական կյանքի համար… որպես 2017-ի ձեռքբերում մանկավարժության ցուցադրում, շնորհակալ լինենք տարվան ու իրար……

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1223

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միլիարդներ բերող պլանկտոնն ու … Գնելի տպիչը…

Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում…

Իմ գիշերը՝ սահման չընթերցումի

Կրթահամալիրի Ցուցասրահի հավատարիմ հետևողն եմ՝ այցելուն, բայց Էրիկ Գյագունցին (11 տարեկան, 2017-ի սեպտեմբերից Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող, ով նկարել սկսել է 3 տարեկանից… ունի 54 նկար, նաև զբաղվում է փայտի

Առավել ինքնավար-հեղինակային-հայտնի…

Իմ կյանքը-գործը իրավապաշտպանություն են եղել ու մնում․․․ Քննչական մեկուսարանում հենց դրանով էի զբաղված երկար ու ձիգ, ո՞վ կհաշվի` յոթ հարյուր իննսուներկո՞ւ օրեր։ Քննչական մեկուսարանից դուրս իմ առաջին գործը դարձավ «Տանիք»