«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցեցի երեկ. ուսումնական օրացույցով յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի՝ ժամը 15։15-16։30, գումարեք սրան անհատական-խմբային պարապմունքներ… երգչախումբը պատրաստվում է օրացույցով դեկտեմբերի 14-16-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ-ներկայացմանը… Երևաց՝ խմբավար-հիմնադիր Հարություն Թոփիկյանը, երգչախումբը հաստատակամ են ողջ ուժով-կարողությամբ հանդես գալու… Երևույթ է մանկավարժ պրոֆեսիոնալների սիրողական այսպիսի երգչախումբը, ոչ միայն Հայաստանում, և հենց երգչախմբի խնդիրն է՝ իր մաեստրոյով սիրելի, երգացանկի մշակման-իրագործման-տարածման, Հայաստանից դուրս երգչախմբի ներկայացման, երգչախմբային գործունեության միջազգային կապերի հաստատումը. սիրողական, ասել է թե՝ ինքնավար, ունենալով կրթահամալիրի տնօրենի, արհմիութենական կազմակերպության աջակցությունը… Նոր տարի ենք մտնում, այսպես, բարձր նոտայի վրա…
Երկուշաբթին նաև օրացույցով 2-4 տարեկանների դաստիարակների՝ Նելի Արղությանի մանկավարժական լաբորատորիայում սեմինար պարապմունք է՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի… Երևույթ է, ոչ միայն Հայաստանում դաստիարակ պրոֆեսիոնալների մասնագիտական զարգացման, մանկավարժության հեղինակների փորձի փոխանցման այսպիսի՝ լաբորատոր-օրացույցային կազմակերպումը… Դաստիարակները սեբաստացի, մեր դպրոց-պարտեզները պատրաստվում են դեկտեմբերի 4-ից սկսվող հերթական բաց սեմինար-պարապմունքներին. այս անգամ վերապատրաստումների համակարգման հերթը Հյուսիսի դպրոց-պարտեզինն է, վերապատրաստվողները՝ Հայաստանի մազերից՝ գյուղերից ու քաղաքներից, Գյումրիից հատուկ խումբ, Արցախից ու Վրաստանից…
Աշնանային վերջին կադրեր:
Նկարաշարը՝ Նունե Խաչիկօղլյանի ֆոտոխցիկից:
Անխախտ է, 2018-ի հունվարի 8-ից օրացույցով մեկնարկում են կրթահամալիրի ուսումնական ճամբարները… Պատրաստությունը ճամբարների արդեն տրված է… Ճամբարը կդառնա հարթակ կրթահամալիրի 2018-ի օրացույցով «Ազգագրական պատանեկան ճամբար» նախագծի համար. կլինեն ջոկատներ Վրաստանից, նաև Ջավախքից, Արցախից, Գյումրիից, Տավուշից ու Սիսիանից… Ձմեռային խաղեր, ծիսական պարերգեր… ամանորյա-ծիսական խոհանոց, հավատալիքներ… Ջրվեժի հատուկ տարածքում գյումրեցիների տեխնոլոգիայով ստեղծված մեր սահադաշտով։
Գրիգոր Խաչատրյանն էր տեսչական այցով ժամանել կրթահամալիր… Գրիգորի աչքը-միտքը, թևավոր խոսքերի աստիճանի հասցրած ձևակերպումները մեզ դարձրել են իր ժամանակակիցը… «Ուսումնական Գյումրի» նախագիծ-նախաձեռնությունը նրան անակնկալի բերեց, ու գովեց մեր հետևողականությունը՝ ամբողջական բաց ուսումնական-ուսուցողական միջավայրի հաստատման…
— Ցանկապատեր դնելու ժամանակը, և ցանկապատերից բոլոր հետևողական ազատվելու ժամանակը կա,- ասաց…
Դավիթ Բլեյանը Ձմեռ պապից… մոտոցիկլետ է ուզում… Իսկ ես հիշեցի. «Բան ունեմ ասելու» Վ. Սարոյանի պատմվածքը… Ինչպե՞ս է դեկտեմբերը՝ որպես հին 2017-ի ավարտ ու 2018-ի՝ մուտք-շնորհավորում, արտացոլված ուսումնական օրացույցում մեր՝ որպես կրթական ծրագրի բովանդակություն և կազմակերպում…
Ընթերցողը չէր հասցրել երևի կարդալ իմ տեղեկությունը երեկվա գրում Ամանորը Գյումրիում անցկացնելու մասին, երբ ես ստացա հրավեր Գյումրիի իմ ընկերներից, նշանավոր «Բեռլին» հյուրանոցից, Ալեքսան Տեր-Մինասյանից… ծրագրով… փաթեթով… Այնպիսին, որ հայաստանցին Թիֆլիս-Վրաստանը մոռանա՞…
«Արևմտյան քարափ-բարձունք» նախագծի շարունակական աշխատանքները:
Ֆոտոշարը՝ Շուշան Ալեքսանյանի:
Գյումրիի նշանակության-կարևորության-եզակիության մասին որքան կարևոր բաներ ասաց Գրիգոր Խաչատրյանը մեր տան ճանապարհին, երբ հին ընկերական եռյակով՝ Գևորգ Հակոբյանի հետ, որոշեցինք օրվա վերջում օգտվել Արմինե Աբրահամյանի առաջարկած նախագծից՝ ընտանեկան հյուրասիրությունից… Գրիգոր Խաչատրյանի այցը կրթահամալիր չէր կարող պատշաճ, բարձր մակարդակի կլոր սեղան (մեր տան հյուրասենյակինը հենց ձվաձև է) ամփոփում չունենալ… Արմինեն էլ՝ Գրիգորով միշտ ոգևորված, իր ուսուցիչ տիար Գևորգին էլ՝ միշտ պարտական… Մենակ Դավթի վեջը չէր. խորացած էր պլանշետային ուսուցման մեջ՝ երկար բաժանումից նաև օտարված։
Արձակուրդում գտնվող տիարի գիր է և օր… խաղաղված, անհավակնոտ, ավելի շատ հարցադրումներով, քան հարցերի պատասխանով… Ինչպես Արևելքի դպրոցում մեր, Հռիփսիմե Առաքելյանի սաների՝ փողոցում, ցրտին հայտնված ճպուռի մասին լրագրողական ծուղակում հայտնված տիարի դեպքում……
Նոյեմբերի 28. Աշտարակի համայնապատկեր:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1222