Երեկվա իմ մանիֆեստն ունեցավ արձագանք։ Լավ է, որ կարծես հանրայնացվում է կրթահամալիրի զարգացման ծրագիրը՝ իր հրաշալիներով։

Օրվա վերջին հազիվ հասցրել էի ճանապարհել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին իր խմբով, երբ հայտնվեցի գիշերօթիկի վերածված Հյուսիսային դպրոցի նախագծային խմբի աքցանում։ Շա՜տ հետաքրքիր, համ էլ շատ համեղ մեկ ժամ պարգևեցին ինձ մեր  4-5-րդ դասարանցիները՝ իրենց համով-հոտով, խելքով։ Շնորհակալ եմ տեսանյութի համար։ Չվերապտմեմ, դիտեք։ Շարունակությունը՝ սովորողների բլոգներում։

Ուսումնական պլանի քննարկում. տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=mN3jjXS3VTc]

Կարևոր համարեցի այսօրվա նախագծային հանդիպումից առաջ անդրադառնալ դրա պատրաստությանը, սովորողների բլոգներին՝ տեսնելու նախագծով նրանց ուսումնական աշխատանքը։ Դուք էլ ծանոթացեք…

Այս անգամ գրում քննարկվող թեմաներից ինձ ամենաշատը հետաքրքրեց` պարտադիր 12-ամյա կրթությունից հրաժարվելու և 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրության թեման: Էլեն Մկրտչյան

….Եվ վերջին առաջարկս է` փոխել դասերի անցկացման ձևերը հանրակրթական դպրոցներում: Ուսուցչի վրայից հանենք քննիչի բեռը, իսկ աշակերտի վրայից` մեղադրյալի: Դասերի հիմքում պետք է լինեն քննարկումները և վերլուծությունները: Իսկ անգիրի ռեժիմը եկեք վերացնենք: Իլոնա Սահակյան

Շատ ուրախ եմ Կրթահամալիրի զարգացման ծրագրի համար։ Նույնիսկ առաջին նվիրատվություն են արել, որի համար ևս շատ ուրախ եմ…. Մենք՝ սեբաստացիներս, պետք է մեր մասնակցությունը ունենանք ծրագրում, առաջարկենք մեր տեսակետները, մեր ուղիները, կարողանանք այս ծրագիրը դարձնել ավելի հանրային: Միլենա Գոգինյան

Բոլորը չունեն նույն ցանկությունները, նպատակները, ուժեղ և թույլ կողմերը։ Ինչպես որ ամեն մարդ յուրահատուկ է, այդպես էլ պետք է լինի նրա ճանապարհը։ Այն ինձ հիշեցրեց մի այլ մտքի մասին՝ «Քո մտքերը ձևավորում են քո ճակատագիրը»։ Ես եմ պատասխանատու իմ արածի-չարածի համար։ Մարկ Միկաիլ

Կրթահամալիրը զարգացած է իր տարբերվող ուսուցումով, իր զանազան նախագծերով, իր կանաչապատ դպրոցներով: Իմ կարծիքով կրթահամալիրի մե՜ծ հրաշալիքն այն կլիներ, որ ունենար համալսարան… Միլենա Պողոսյան

Իսկ Մարկ Միկաիլը նախագծում նաև իր պրոֆեսոր  պապիկին՝ ՀՊՃՀ պրոռեկտոր, Հայաստանի Երրորդ Հանրապետության լուսավորության առաջին նախարար Արեգ Գրիգորյանին է ներառել։ Շնորհակալ եմ, տիար Գրիգորյան, և՛ անդրադարձի համար, և՛ հուզիչ վստահության։ Ձեզ, իհարկե, միշտ սպասում եմ՝ զրուցելու-քննարկելու, նաև այս հարցերի մասին…

Պարոն Բլեյանն առանձնացնում է շատ կարևոր հարցեր…
Ես հավատում եմ, որ պարոն Բլեյանը գիտի, և եթե հնարավորություն ունենա՝ կանի։ Երանի՜ այն օրը, երբ նման երազներ ունեցող և իմացող մարդուն հարցնեն… ոնց անենք, որ Էջմիածինը դարձնենք մշակույթի կենտրոն, ոնց անենք, որ գյուղական դպրոցը լինի համայնքային զարգացման կենտրոն և նպաստի համայնքի զարգացմանը, ոնց անենք, որ Զանգվի ձորում էնպիսի միջավայր ստեղծենք, որ դա փոխի ոչ միայն Երևանը և երևանցուն։ Արեգ Գրիգորյան

Հանդիպում-քայլք կրթահամալիրի 8-րդ դասարանի սովորողների հետ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1600

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վրիպակից ծնվող ստեղծականության հարսանիք է իմ գիրը…

Փոփոխություն կլիներ իսկական մեր հանրային-պետական կյանքում, թե առաջադեմ աշխարհի հետ խաղաղության օրը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, նշեինք մայիսի 8-ին․․․ Իսկական եռատոն հաստատեինք՝ երկրապահի օր, որպես երկրագործության ստուգատես գարնանային աշխատանքների կիզակետում,

Բերանացի իմանալու նյութ՝ որպես առաջաբան, որն է առաջը Բանի…

Դաստիարակությունը զրույց է. զրույցը՝ առաջին հերթին դիմացի մարդուն հասկանալու փորձ… Լիլիթ Բլեյանն իր վերջին համերգ-ճամփորդությունից Մոսկվայի գրախանութից ընթերցարան է բերել ինձ. հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մաքսիմովի՝ նրան արդեն հաջողություն բերած «Ինչպես

Այլընտրանքային կոչվածը իմ-մեր կյանքն է՝ հեղինակային, իսկական…

«Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար… Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի