— Հայրիկ, ես արդեն արթնացել եմ…  դեկտեմբերի 12-ը եկել է՞… Մորաքույրը տորթ թխել-վերջացրել է՞, գնում եմ՝ տեսնեմ…

Մեծ դժվարությամբ ուշ քնեց և նույն դժվարությամբ աչքերը բացեց ժամը 8-ի մոտ մեր հոբելյար հերոսը։

Ոտաբոբիկ, տկլոր՝ պատշգամբում տեսնում է, ահա…
– Պապ, ինձ այսօր շա՜տ նվերներ են բերելու:
– Տորթը բերեք տուն, քամին կտանի:

– Ես ուզում եմ լողանամ… լողանալու ժամն ա՞, լույսը բացվել ա՞…
Դավիթը, չեմ հիշում, որ մթանը լողացած լինի… Սուսոն հիշեց՝ մի անգամ երեկոյան ժամը 10-ին է լողացել։ Եթե  առավոտյան լողարարություն կա, թող լինի նաև իրիկնային լողարարություն. մնում է՝ սա ընդունելի լինի հերոսին։

Այսպիսի նորմալ ընթա՞ցք… Մենք վերջին օրերին այլ բան ենք տեսել. զգուշանում ենք… Տաթև քուրիկի սիրած, նշանավոր ծուռն է Դավիթը, մեզ այսպիսի Դավիթ էր պետք… այսպիսի Դավթի պահանջ կարող էր լինել ու կա…

– Գիրք եմ կարդում… Պապ, նայի, նապաստակ է դարձել:
Խաղացնում է գիրքը…
– Տղա ջան, շաբաթ չի, է, վեր կաց, ամոթն էլ լավ բան ա, հայրիկն էլ, ես էլ առաջին ժամ դաս ունենք…
Հեչ պետքը չէ… Դավիթը կարդում է… Լողալը մոռացել է, ոչինչ, բայց գիշերային շորերը պիտի հանի, տոնական հագնվի։

Մայրիկը շարունակում է անհանգստանալ.
– Բոլորը կասեն՝ առանց լվացվելու, կեղտոտ մռութներով էս տղեն… մարդիկ…
– Մարդիկ չեն ասի, դու կասես… Ուզում եմ քնել…
– Էն ձուկն էլ ջրի մեջ քեզ է սպասում… Ձուկը խոսում է…,- փորձում եմ շեղել, լուծում գտնել։
– Էն խոսող ձո՞ւկը…
– Գիշերը կգան, դուռը կծեծեն… Ի՞նչ կհարցնեն… Դու կկարողանա՞ս հրեշին պատասխանես, որ գնա, որ կարմիր կովը մեզ մնա…

– Քո քույրիկը մայր մտավ… բերեց չամիչ… Տեսա՞ր, պապա, ինչ եմ երգում…- ու իր համար երգում է։
– Պապա, ասա՝ փիղ-արև… Ինքն է ասում՝ փիղ-արև…
Մայրը նյարդայնանում է, Դավթին ի՞նչ.
– Արմին, մի հատ նկարի…,- մոր հոգու հետ է խաղում։

Ու 10-15 րոպե տիկնիկային է խաղում՝ իր «Արև-արև» բարի լույսով… 8.30 է դառնում… Մեզ փրկում է կրկին, ինչպես երեկոյան, ծննդյան տոնի նախապատրաստական աշխատանքներում, Ռուզան մորաքույրը։ Վահրամը, Ռուզանը՝ իրենց հրեշտակ-հրեշիկներով, ներս են խուժում տոնական տրամադրությամբ, փուչիկներով, նվերներով։

Արմենը հարցնում է.
– Մեդիայում ե՞նք ծնունդն անելու ախպորս…
– Ու պարտեզում, – ավելացնում է Դավիթը…
– Մի տորթը տանելու ենք պարտեզ, մյուսը՝ Մեդիա՞:

Այսպես, Վահրամի-Ռուզանի ընտանիքը մեզ փրկեց… տանից հանեց (սա է փրկությունը), թե չէ՝ մենք հիմա մեր տանն էինք…
Ու պատկերացնո՞ւմ եք՝ մենք առաջին ժամից չենք ուշանում։ Դրա փոխարեն արտասովոր մի բան էլ կատարվեց, որ սպառնում էր խաթարել իմ օրագրի անընդհատությունը, բայց այդ մասին՝ վաղը։ Գիրը թող մնա տոնական։ Ես սիրով կրկնում եմ Դավթի տնօրեն-քույրիկ Տաթև Բլեյանի հրավերը...

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գլխավորը՝ համերաշխություն…

Գումարած ազատություն, ինքնուրույնություն, ստեղծականություն, առաջադիմություն… Խոսք Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության առցանց հավաքում։  Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի  

Իմ գիրը… ամենօրյա հերթականը, աղոթքի ձև է…

Նորօրյա աղոթքն իմ… Արթնացել ու պատմում եմ, առանց ճիգի, չեմ էլ ջանում խոսքի մշակման վրա… Առաջ ջանում էի, ու խոսքս էլ որպես մշակույթ երևի ստացվում էր: Սևակն ասում էր՝ լավ

Ելից-վերելք․․․ Մի անգամ․․․ Ուրախ պատմություն․․․ Մանկության մեղեդի․․․ Լուսնի վալս․․․

Ու «Ծեր երգեհոնահարը», որ Արմինեի ռոդարիական սխալի հնարքով քիչ էր մնում «ձեր» դառնար… Ու նորից անհրաժեշտ եղավ հեծանիվ հայտնաբերել, երբ կարգով մեր սիրելի Գաբանյան Մարիին հողին հանձնեցինք Երևանի Շահումյան 2