Մեր յուրօրինակ, միակ 12-րդ դասարանի Արման Մարտիրոսյանը գիտի՞, որ այն գործը, որ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան, վաղվան չեն թողնում… Կտակարանային միտք է. օրվա հոգսը բավ է, օրվա համար. տեղավորելու-տեղավորվելու խնդիր է, ամեն օրը՝ իր լուծումով…

Նախագծային ուսուցումը, որ պահանջում է որպես գործիքներ (կազմակերպում) և՛ անհատական ուսումնական պլան, և՛ ճամփորդությամբ ուսուցում, և՛ մեդիակրթության (բլոգային ուսուցում), անմահանա-անընդհատ կրթության, մեր հեղինակած՝ ստեղծական ու մոբիլ մանկավարժության ստուգատեսային հարթակ է դարձրել հոկտեմբերը… Տիարի համար միշտ դժվար է օրինակ բերելը, առանձնացնելը… Ահա ինչու՝ ստուգատեսային հոկտեմբերին ճիշտ է առանձնացնել մեր մանկավարժական կազմակերպման մակարդակները։ Մի մակարդակում ճամփորդությամբ ուսուցման զարգացումներն են նախագծային խմբերի՝ Զանգեզուր-Կապանում Մարթա Ասատրյանի, թե Զանգեզուր-Գորիսում՝ Վահրամ Թոքմաջյանի, Վարդան Կարապետյանի խմբերի, այսօր-վաղը կմիանան հայ-վրացականը՝ Գյումրիում, Ասպինձայի Դամալայում՝ Արման Երանոսյանի, Թբիլիսի-Մցխեթում՝ Կարինե Մացակյանի, Ռինա Շագինյանի, Կոռնիձորում՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի, Մարալ Կարապետյանի խմբերը… Մի այլ մակարդակում՝ հոկտեմբերի ուսումնասիրություն-սեմինար-քննարկումներն են խառը խմբերով-նախագծային՝ լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ճամբարի կազմակերպման, բլոգային ուսուցման, վաղը մյուս օրը սրանք շարունակություն ունեն՝ հեռավար ուսուցման 2017-2018-ի մեկնարկի արդյունքների, ընտանեկան (տնային) ուսուցման, Նվարդ Սարգսյանի և այլոց վերապատրաստումները, «Բարեկամություն» ճամբարի արձակուրդային հավաքները… Նոր մակարդակ գտեք նաև Բուլղարիայի պարի և Ստեփանակերտի թ. 8 դպրոցի խմբերի ընդունելության համար։ Նոր որակի լրացուցիչ կրթության ուսումնական կենտրոնների ու մասնաժողովի ձևավորման զարգացումներն էլ ընթացող մի նոր մակարդակ՝ կառավարման-կազմակերպական-կառուցվածքային…

Ուրախ խաղեր ճիմապատ լանջերին. Արևելյան դպրոց -պարտեզ:

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Կա երկարօրյա ուսուցման, որպես ուսումնական շուրջտարյա տարատարիք ճամբարային կազմակերպում, որը ճիշտ է, նախագիծ չէ, բայց ոչ մի կերպ իր հոկտեմբերյան ընթացքով հետ չի մնում. նշված բոլոր մակարդակներում էլ ունի դրսևորում… ինչպես շրջակա միջավայրի՝ պարտիզապուրակային բարելավումը, կրթական պարտեզը՝ բաց-բացօթյա ուսուցման ամբողջական ուսումնական աշխարհ…

Այս ամենը և՛ կա, և՛ թերի է… Ինձ, օրինակ,  ամենահետաքրքիրը սեբաստացի նորեկներն են՝  տարատարիք սովորող, թե ուսուցիչ-մանկավարժական աշխատող, որ զուտ ձևական աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ է 2017-2018 ուստարում… Համարեք սրա հետ կապված ուսումնասիրությունը որպես հեղինակային մանկավարժության կառավարման օրացույցում պարտադիր հոկտեմբերյան ուսումնասիրություն-աշխատանք, սկսված է կրթահամալիրով մեկ… առանց բացառության… Քանի՞ աշխատող-սովորող գնաց այս ընթացքում և դեռ գնալու են, քանի՜ սովորող-աշխատող եկավ, և դեռ գալու են ուսումնական արձակուրդային շրջանի Մուտքի ճամբարներով…

Աշխատանք տերևներով. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։

Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Ես, գիտեք, բաց չեմ թողնում երկարօրյա ուսուցման կազմակերպիչների-ճամբարի դպրոցների ղեկավարների ամենշաբաթյա սեմինար պարապմունքները՝ ամեն չորեքշաբթի ժամը 12.00, կենտրոնական ընթերցարանում, ինչպես երեկ… Գիտեք, չեմ ուշանում, որ չկարմրեմ, որ ինչպես մորս ու Ալետա Մուրադյան ուսուցչուհու ապտակից, նորից չկարմրի իմ այտը, որ չկորցնեմ ինքնատիրապետումս… ինչպես երեկ մի պահ, երբ 15։15-ի (ամեն չորեքշաբթի, արդեն քանի տարի) խառը խմբերով սեմինար պարապմունքներին դպրոցների ղեկավարների ուսումնասիրություն-հաղորդումները սկսել են, բայց ահա ուսուցչական խմբեր-անհատներ բարձր տրամադրությամբ-ցուցադրական աղմուկով (ինքնատիրապետման կորուստի արդյունք է) գալիս են…

Մարմարյա սրահում մոտենում է Անի Նավասարդյանը ու տեղեկացնում Մարմարյա սրահում երկսեռ երգչախմբի փորձի մասին։
— Հենց հիմա՞…
— Այո, հո չե՞մ խանգարի սեմինար-պարապմունքին…
Անին սկսվում է այնտեղ, որտեղ մենք, ես, լսո՞ւմ եք Մարթա-Մարգարիտ ջաներ, կարող ենք-սկսում ենք սայթաքել… Հետո ես մտքով-աչքով երկու հարթակում էի՝ երկարօրյայի կազմակերպիչների սեմինարի՝ ընթերցարանում, և երկսեռ երգչախմբի պարապմունքի՝ ապակուց այն կողմ, Մարմարյա սրահում… Ի՞նչ անել, երբ Մարմարյա սրահից այն կողմ երրորդ աշխարհ էլ կա՝ իր ուսումնական օրացույցային պարտադիր մասնակցության պարապմունքներով… Ընդհատել-միջամտելով չի կարելի, լսում ե՞ք, սիրելիներ-հարգելի գործընկերներ, երբ ամբողջական ներառման զարգացումներ են, դրսևորումներ-ընթացք… Պիտի երգել կամ պարել, կամ գտնել մասնակցության քո ձևը…

Հեծանիվների նորոգում. Հյուսիսային դպրոց:

Ժամը 12։00-ին՝ սեմինարից առաջ, ընթացքում, ժամը 15։15-ի սեմինարից առաջ, Մարմարյա սրահում  Ալեքսանդր Սարգսյանի «Կայծերն» էր պարապմունք անցկացնում։ Մամա ջան, ի՜նչ երկսեռ համալրում ունենք՝ Անիի ու Ալեքսանդրի տեսքով, ի՜նչ ձեռքբերում։ Հետո տանը՝ ուշ, ավագ դպրոցի Մելինեն  ճշգրիտ-ոգևորված պատմում էր իր երգչախմբի և Անի Նավասարդյանի մասին… Այսքա՜ն հասուն ներկայացում՝ ընդամենը մեկ ամսվա շփման… Ես, իհարկե, Մելինե Մարտիրոսյանին, ինչպես Արման Մարտիրոսյանին կամ Միքայել Կամենդատյանին չեմ ընդհատում, լսում եմ…

Լիլիթ Բլեյանի՝ հոկտեմբերի 12-ին, այսօր, սկսվող համերգաշարին, նրա ունկնդրին նվիրվող նոր սկավառակի տեղեկատվական այս ելույթի-երգի բառերից է (Միշել Էմերի երգն է՝ հայտնի Էդիթ Պիաֆի կատարմամբ, Լիլիթի թարգմանությամբ) իմ այս գրի վերնագիրը… Ի՞նչ ավելի կարևոր գործ ունեմ գիշերը՝ 3-4-ին, քան աղջկաս լսելը։ Այս էլ հոկտեմբերի ընտանեկան մակարդակը՝ իր անձնային մակարդակում խոստովանությամբ.

Ես երբեք չեմ աղոթել,
Անգամ ձևն ինձ անհայտ է…
Իսկ հիմա ամեն նոր օր
Ես սկսում եմ աղոթքով նույն…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1177

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավելի ու ավելի հուսադրող, ավելի ու ավելի մոտ իրար՝ որպես հարազատներ

Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։ 

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում

Երկրի ամեն կտորը՝ ուսումնական տարածք…

«Կանթեղն» սկսում-շարունակում է Երգ երգոց կարդալ… Ես լսեցի մեր աղջիկներին՝ Մանե Գևորգյանին և Ռեբեկա Խաչիկյանին… Ի՜նչ լավ կլիներ, որ Քնարիկը՝ իր խմբով, Հասմիկ Ղազարյանը՝ իր, Ելենան, Թամարը Ղահրամանյան…. թույլ չտային,