Պիտի դառնաս անանուն այցելո՞ւ, որ Նորոյի, Վիկայի, Դավթի, Գոհարի, … Նունե Մովսիսյանի պես հայտնի բլոգերները քեզ կարդան… Է՜, դարձե՛ք, որ …. անուն ձեռք բերեք: «Հա, ամեն ինչ փլվեց և ասես քո ապրածը արդեն չի գոհացնի ո՛չ դիմացինին և ո՛չ էլ սեփական անձիդ… Ես կանգնած եմ փլված քաղաքում… պատրաստ եմ մեռնել, միայն թե չենթարկվեմ նման անարդար կամքին»:
Երեկ օրվա վերջում իմ՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Վահրամ Գալստյանի «Իրադարձության ընդհանուր պլանում» անհատական ցուցահանդես այցելելուց առաջ Կենտրոնում Մարիետ Սիմոնյանի և Սուսան Մարկոսյանի հետ մեր զրույցի պնդումն էր՝ արեք այնպես, որ սովորողներ-ուսուցիչներն իրար կարդան. բլոգային ուսուցման ալֆա-օմեգան այստեղ է… Եթե չկարդան, չքննարկեն-չտարածեն սովորողների և ուսուցիչների, իրար ուսումնական բլոգները, կլինի ինչպես «փլված քաղաքում»… Սա նույնն է, թե մեր սովորողները և ուսուցիչները չսովորեն քայլել-զբոսնել կրթահամալիրի Բանգլադեշում, նրա թաղից թաղ, դպրոցից դպրոց, հետիոտն թե հեծանվային անցումներով, դրանցով ձգվող պուրակներով, լանջերով, սարալանջով… բարձունքներով, գողտրիկ անկյուններով… այսպես ապրել մեր՝ հարավարևմտյան թագավորությունում՝ թույլ չտալով փլուզված քաղաքների ավերակներ, հավաքելով դրանք… Փորձե՞նք կրթահամալիրի տոնին՝ նոյեմբերի 15-ին և 18-ին հայտարարված շրջայց կատարել մեր թագավորությունով՝ հրավիրելով մեր բարեկամ-գործընկերներին միանալ մեզ՝ ճիշտ ժամը 11։00… պայմանով, որ որևէ պատճառաբանությամբ չենք ընդհատում փլված քաղաքի ավերակների մաքրումը մեր աշխարհից… Ձեր ականջներում չգիտեմ՝ ոնց, իմում դրանցից յուրաքանչյուրը ոչ թե շշնջում է, այլ աղաղակում… Եվ ամեն մաքրվող ավերակ տոնականորեն արձագանքում է…
Սարալանջի շինարարական աշխատանքներ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
Պարտիզապուրակային գործունեությունը՝ որպես Բանգլադեշի ավերակների վերացման ուսումնական նախագծեր, որ… դրանց ծպտունը չլսվի, Արթուր Շահնազարյանի ականջը կանչե՞ց, ո՛չ շշուկի, ո՛չ էլ աղաղակի տեսքով, հիմա էլ՝ Գագիկ Չարչյանինը…
Արևմտյան դպրոց-պարտեզում նախատեսածից երկար մնացի. 2-4 տարեկանների, նրանց՝ Աստղիկ Իսրայելյան-Գալշոյանի ու Շողիկ Սահակյանի, խմբի ծնողների հետ թթուդրեքը վայելեցի, կերա՜. սպանեք՝ իմ ձեռքով գազար-կաղամբն ամանի մեջ չեմ դնի, որ իբր պահածոյացնեմ, հետո ուտեմ, շատ եմ սիրում ու ողջը… Զառաների հետ քայլեցի-քննարկեցի… Բայց Էդմոնդ Փաշինյանն իր շուրջը խմբված հինգերորդցիներով ինձ ստիպեց իրենց համար աննկատ, երկրորդ պլանից, հեծանվաշրջանաձև դիտարկում անել երկարատև… Իսկական տեխնոլոգիա-երկրագործության հմտություններ-վայելք ստեղծումի. բահը, փոցխը, սայլակը, … որպես գործիք պինդ-ճիշտ բռնած, գործածող դեռահասներ… Այսպես են հասունանում-կայանում տղամարդիկ… Տղաներից չես պրծնի. իրենց ոգևորվածությունը պիտի փոխանցեն-շնորհակալ լինեն…
— Մենք մեր ընտրության գործունեությունը փոխեցինք պարտիզապուրակայինով…
Բա՜… իրենց ազատ ընտրությամբ՝ երկագործությունը որպես ուղիղ ճանապարհ՝ փոխելու, փոխվելու… Ականջդ հա՜ կկանչի, Միքայել Նալբանդյան… Վերջապես, 2016-2017 ուստարում, որպես վարձք մեր մանկավարաժական հետևողական ջանքերի, ունեցանք տղամարդ-պարտիզպան ուսուցիչներ՝ Էդմոնդը Փաշինյան՝ Արևմուտքում, Կարո Ստեփանյանը՝ Արևելքում…
Ավագ շաբաթվա աշխատանքները Հարավային դպրոց-պարտեզում. չորեքշաբթի:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։
Իսկ «Իրադարձություն ընդհանուր պլանում» խորագրով խեցեգործական ցուցադրության համայնապատկերին մեր դպրոցը լա՜վ գովեցին… Խոսակցությունն արմատներով սեբաստացի մեր Վահրամ Գալստյանից սահուն անցավ մեր մանկավարժություն ու մեր ստեղծած ուսումնական աշխարհ… Պարզվեց, որ ներկաներից վեցամյա Միքայելը՝ Վահրամի ընկերների տղան, մեր Արևմտյան դպրոց-պարտեզի, իսկ երեքամյա Հայկը՝ հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանի տղան, Արևելյան դպրոց-պարտեզի սաներն են… Է՛լ հեծանվից ու հանրակրթական լողից խոսեցինք, է՛լ ճամփորդությունների բերած ուրախությունից, է՛լ լեն ու բոլ, անվտանգ, հետաքրքիր միջավայրից ու ագարակի բերած սպասումներից… Ձուկը, որ չիմանա, ջուրը հո կիմանա՜…
— Պապ, որոշել եմ տիեզերագնաց դառնալ…- հանկարծ մեքենայի մեջ, առավոտյան, Դպրոց-պարտեզի ճանապարհին ասում է Դավիթը:
— Հա՞, Դավիթ:
— Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում… Հետո լողորդ կդառնամ…
— Պապ, գիտե՞ս, ընկեր Հռիփսիմեն լավը չի,- ծիծաղում է նշանավոր,- շա՛տ լավն է…
— Հա՞, Դավիթ, էդ ո՞նց իմացար…
— Ընկերներով ենք խոսում, պա՛պ, իմանում ենք:
Ավագ շաբաթվա աշխատանքները Հյուսիսային դպրոց-պարտեզում. չորեքշաբթի:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
Իրիկունը, երբ արդեն Ժամանակակից արվեստի թանգարանից վերադարձել էի տուն, Դավիթը, որ ցերեկը ընկերների ու Սրբուհի-Քրիստինեի վեց տարեկանների հետ դիտել էր Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկայացումը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, հայտարարեց.
— Պապ, գիտե՞ս, ընկեր Մարինեն շա՜տ բարի է…
— Դավիթ, ընկերներո՞վ եք որոշել…
— Հա, պապ, բոլորով:
Իսկ ընկեր Մարինեն թաքուն Արմինե մայրիկի մոտ հպարտացել է իր սաներով… Շա՜տ խելացի, լուռ, մեծավարի դիտել են ներկայացումը…
Ընկեր Հռիփսիմեն սպանեց… մի բան է գրել… ճշտեմ՝ հրապարակման ենթակա՞ է, պատմե՞մ…
Ավագ դպրոցի՝ ավագ շաբաթվա առօրյա դարձած աշխատանքները Ագարակում. չորեքշաբթի:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի։
Անպայման ընթերցեք
- «Այ դա կլինի հեղափոխություն Հայաստանում»… Ըստ այդմ, եթե որևէ իշխանություն փորձում է պետությունը բերել տեխնոլոգիական արդիականացման մշտական գործընթացի, այդ ամենից առաջ նախ պետք է ապահովի շատ ավելի վաղ հայտնաբերված և շատ ավելի պարզ ու հասարակ մի տեխնոլոգիայի՝ Սահմանադրության և օրենքների կիրառումը:
- ….Իրանցի ու ադրբեջանցի երկաթուղայիններն այսօր հանդիպել են Արաքս գետի վրա՝ սահմանին կառուցված կամրջի վրա: ….Դիզելային գնացք են փորձարկել Աստարա կայարանից մինչև Իրանի սահման:
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
# 837