Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ, Կապուտջուղը,  Արագածի ոչ միայն հարավային գագաթը…. Դավիթ Բլեյանին խոստացել եմ, օգնելու եմ՝ հինգ տարեկանի հասունացման մի քանի բլուրներ նվաճելու…Ես հիշում եմ, անմոռանալի է, ինչպես 1970-ի ամառն ինձ փոխեց. ութերորդն ավարտել էի, շնորհակալ եմ եղբորս ավագ, որ ինձ պարտադրեց մի տևական շրջան ֆիզիկական-շինարարական աշխատանք Եղվարդի` նոր ձեռք բերած մեր հողամասում. նոր կառուցվող ամառանոցի հիմքերն էինք գցում… ես բահ բռնեցի, կամք ցուցադրեցի, փորեցի ու փորեցի…հետո անցա պատգարակին, լցրեցի ու լցրեցի: Պարզվեց՝ ինքս իմ մեջ եմ խորանում-զորանում. հաղթահարեցի ֆիզիկական աշխատանքի ու իմ միջև եղած անջրպետը, որն ինձ այնքա՜ն պետք եղավ ուսանողական տարիներին… Հետո այդպիսի շոշափելի աշխատանքի համար ես պարգևատրվեցի. եղբայրս թույլատրեց-գործուղեց-ֆինանսավորեց ինձ ինքնուրույն ճամփորդել, այն էլ՝ Հայաստանից դուրս… Ես հասա Բաթում…

Գրոհեցինք  «Ժայռ»-ը Սևանա լճի…
Լուսանկարները`Լուսինե Աբրահամյանի:

Այս կիրակի ես պիտի լինեի «Ժայռ»-ում՝ մեր իններորդցիների հետ, ու եղա. անակնկալ կրթահամալիրի մարզիչների ու Արշակ Գասպարյանի՝ մեր ընկեր Արշակի համար, որ որոշել էին դա անել առանց ինձ: Դավիթ Բլեյանի հետ….«անակնկալ» հանդիպեցինք Խանջյան փողոցում: Այս ճամփորդությունը նույնպես անակնկալ էր Դավիթ Բլեյանի համար. խուրջինով իր մենք գրոհեցինք ռազմամարզական «Ժայռ»-ը Սևանա լճի… Այնքա՜ն խաղաղ-պայծառ-սիրելի եղավ Սևանը` մեր 2016-ի իններորդցի շրջանավարտներով… Այսպիսին պիտի լիներ նրանց քննությունը՝ ինքնուրույնության-հասունության, հեղինակային հիմնական կրթական ծրագրով՝ ռազմամարզական, «Ժայռ»-ում` Սևանի ափին, երեք օր իրական արշավախմբային պայմաններում, գնդապետ Ալիկ Մինասյանի  ու ավագ լեյտենանտ Բորիս Վարդանյանի այսքա՜ն կարևոր ղեկավարությամբ, ովքեր օրեր առաջ են վերադարձել շփման գծից… Տեսնեիք՝ որքա՜ն տպավորիչ էին մեր սովորողներն իջնում Արեգունուց… Ընդամենը հինգ բացակա մեր ութսունի չափ իններորդցիներից, ու յուրաքանչյուր բացական՝ անհատապես հիմնավորված. Լուսինե Սարգսյանը, Բուշ Լուսինեն, Քրիստինե Սահակյանցը, Միքայել Ղազարյանը, Նաիրա Հարությունյանը մեկ-մեկ ճանաչում են բոլորին, հիմնավորում… Շնորհակալ եմ այսպիսի քննական մեկնարկի համար, ես սա ասում եմ հենց քննական կենտրոնի ղեկավար Գևորգ Հակոբյանի անունից, որ երեկ տեղում իր պարտականություններն էր կատարում Յուրա Գանջալյանի հետ… Յուրայի արձագանքը հեշտացնում է իմ պատումը. ինչո՞ւ կրկնեմ… Իսկ ես ժամանակ ունեցա Դավիթ Բլեյանին կողքից նայելու՝ կապույտ-ալիքվող-խաղաղվող Սևանի  անծայրածիր հայելում: Մենք այս ամռանը ճամփորդելու ենք Դավթի հետ ամենուր… Սեպտեմբերին դուք կտեսնեք իմ առաջնորդ հինգ տարեկան ժառանգին ո՜ղջ զորությամբ… Փոքր խմբերով-անհատական Սևանի ափին մենք զրուցում-քննարկում ենք ամառվա մեր նախագծերը իններորդցի շրջանավարտների, ուսուցիչների, «Ժայռ»-ի ղեկավար-մարզիչների հետ. ծո՜վ անելիք, ես տպավորված եմ գործընկերային լրջությունից-փոխհասկացողությունից:

«Հակաբացիլ Կոմիտաս 2016»-ի փորձեր Մարմարյա սրահում:
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի:

Հունիսի վերջին կմեկնարկի այս նույն շրջանավարտ իններորդցիների տասնօրյա ճամբարը համահայկական. օգոստոս-սեպտեմբերին կրթահամալիրի Ավագ դպրոցի տասներորդ դասարան ոտք դնողները Գևորգ Հակոբյանի բացած ավանդույթով կգրոհեն Արագածը, իսկ ես նրանց ցույց կտամ ո՜ղջ Սևանը, այո՛, մենք պտույտ կանենք Սևանի շուրջ, հետո  Սելիմով-Արգիճիի հովտի մեր ճամբարից կմտնենք Բանգլադեշ… Սրանք ֆիզիկական բարձունքներ են, որոնց ճանապարհին պատանին ինքնուրույն կդառնա ու կարող՝ Ավագ դպրոցի իր ընտրությունը կատարելու… Առանց հավեսի այս ճանապարհներով չես անցնի. ով մեկնարկին չունի, կունենա ընթացքում-վերջում… Հավեսը, ինչպես ախորժակը, ուտելիս է գալիս-համակում… Արեգ Գալոյանը Սևանի ափին կրթահամալիրի նոր հեռանկարներից էր խոսում, քննում ինձ… Ինչո՞ւ մենք մասնաճյուղեր չենք բացում աշխարհում, ինչո՞ւ կրթական փոխանակումներ չենք իրականացնում Եվրոպայի դպրոցների հետ… Հանրային TV-ով հայտնի «Ծանոթացեք մարզերին» հաղորդաշարը վարող Արեգին, ով այնքա՜ն լավ էր զգում իրեն «Ժայռ»-ում, կրկնեմ` ոչ մի խոչընդոտ, ամեն ինչ չէ, որ ես կարող եմ, կամ իմ ժամանակ պիտի արվի, կամ մինչ այս պիտի արված լիներ… Ձե՛ր ժամանակն է. տեսանք Լուսինեների-Միքայել-Խորենների, (երեք Լուսինե մի լողափին էին), թվարկե՛ք-ընտրե՛ք, ու ձե՛ր ժամանակն է հիմա, գործե՛ք, իմ ու հանրահայտ-զորեղ կրթահամալիրի աջակցությունն ունեք,  այս ամռանով սկսած՝ դարձրեք Ավագ դպրոցի զարգացման նախագծեր` ամեն մեկը ձեր աճի բարձունքներ… Չմոռանա՛ք մեր մարզերի ու Երևանի ձեր հասակակիցներին… Այս ամառը դարձրեք նրանց համար նշանավոր՝ ընդգրկելով ձեր ամառային նախագծերում… ներառակա՛ն դարձրեք մեր ճամբարները… Իսկ հուլիսի 1-ի ձիավարժարանի մեկնարկը, հունիսի 6-ից-8-ի ռազմամարզական խաղերը, մեր ամառային ճամբարները մարզականի վերածելու պահանջը դարձան մեր ուսուցչական կլոր սեղանի թեմաներ, երբ մեր իններորդցիները բռնեցին Երևանի ճամփեն… Մենք էլ իրար ենք կարոտել՝ ամռանն այսպես միասին լինելուն…

Հիմնական դպրոց, մայիսի 30. լող, խաղ, ուրախություն:
Լուսանկարները` Լուսինե Գասպարյանի:

# 687

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր տարի՝ բարձր նոտայի վրա

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցեցի երեկ. ուսումնական օրացույցով յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի՝ ժամը 15։15-16։30, գումարեք սրան անհատական-խմբային պարապմունքներ… երգչախումբը պատրաստվում է օրացույցով դեկտեմբերի 14-16-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ-ներկայացմանը… Երևաց՝ խմբավար-հիմնադիր Հարություն

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող

Հինն անցա՞վ ու հիմա ամեն ինչ նո՞ր եղավ…

Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան: