Հորեղբորս մեծ տղան` Լևոն Թադևոսյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, շատ ուշադիր է Հայաստանում բնակվողներիս ֆիզիկական, մտավոր ու հոգևոր առողջության վերականգնման պահպանման համար։ Նրան խոստացել եմ իմ օրագրում տարածել կրթահամալիրին քաջածանոթ բժիշկ Հայկազ Սարգսյանի խորհուրդները.
- օգտագործել միայն սառույց դարձրած և հալեցրած ջուր. այդ ջուրը և այլ հեղուկները կարելի է խմել ուտելուց 10 և ավելի րոպե առաջ կամ 3 ժամ հետո.
- մրգերը, սեխը, ձմերուկը (մինչև կես կգ) ուտել առանձին և միայն քաղցած վիճակում՝ ուրիշ ուտելիքներից 2-3 և ավելի ժամ առաջ:
Հետևեք իմ գրերին, որ բաց չթողնեք հայտնի առողջագետի անվճար խորհուրդները։
Կիրակի է: Խորհուրդները հենց դրա համար են, որ չեն կատարվում: Մեծերն օգտվեցին տեղեկացված լինելու իրենց իրավունքից: Դե, իսկ փոքրիկ սեբաստացիների համար գործում են կրթահամալիրի առողջագետ Անուշ Աղաբաբյանի կազմած ճաշատեսակները, որոնք բաց են, հասանելի ծնողին. կրտսեր դպրոցների կայքերում, դաստիարակների բլոգներում դրանք հրապարակվում են: Օրեր առաջ հանդիպեցի այսպիսի տեղեկացվածության կիրառության հիշարժան դեպքի: Եղվարդի մի քանի տասնյակ երեխաների թունավորման հայտնի դեպքի ազդեցությամբ լրագրող ծնողն իր գործընկերների ներկայությամբ հետաքննություն է անցկացնում իր երեխայի ճաշացանկերում և ապացուցում, որ մեր նախակրթարաններում երշիկ-նրբերշիկ չի գործածվում…
Ահա այսպիսի, ինչպիսի՜ բավարարվածություն ունեցանք ընտանիքով կիրակի օրով՝ այցելելով մեր Դավթի դաստիարակ Կարինե Խառատյանի բլոգ՝ շաբաթ օրվա ծնողական ժողովի ազդեցությամբ… Ֆոտոխմբագիր Կարինե Բաբուջյան Բաբուջիկի գործն է իմ կիրակի օրվա գրի համար նկարաշար ընտրելը, բայց տեսե՜ք, ինչ որակյալ առատություն է ընտրության համար:
Իսկ տիկին Սոֆյայի` միշտ հմայիչ-ֆոտոգենիկ-սպասված, Դպրոց-պարտեզի երաժշտության անփոփոխ դաստիարակի նվագախմբի անդրանիկ ելույթն իմ կիրակին դարձրեց գերազանցիկ-կայտառ: Դավթի հետ հարկ է, ու սիրով մենք մեր պլանները քննարկում ենք. Դավիթն Արևիկին-Տաթևիկին այցելելու իր ուրախությունը հայտնեց հեռախոսային առանձնազրույցներով, որ ունեցավ նաև Արևիկի տատիկ Կարինեի հետ: Արևը մոմագործունեությամբ է զբաղվել այս օրերին, որ վատառողջ էր, և ես հաճույքով ծանոթանում եմ ստեղծած նմուշներին… Հանրակրթությունը չի կարող տեխնոլոգիական՝ կարողություններ ձևավորող ստեղծական-արտադրական չլինել. մենք երեխայի կենդանի գործունեության ջատագովն ենք՝ տանը թե դպրոցում: Ամանորի այս շրջանում սովորող-սեբաստացու մոմային ինքնաշեն լուծումները տոնականություն ու ինքնատիպություն կհաղորդեն ընտանեկան միջավայրին. ես, Կարինե Մացակյանի թույլտվությամբ, տեխնոլոգներին մեր՝ Թամար Հարությունյանին, Զառա Ոսկանյանին, Մերի Խանջյանինու Արա Թարզյանին հրավիրում եմ սրան նվիրված կլոր սեղանի…
Երբ Դավթի հետ Խանջյանի վերգետնյա անցումով Օղակաձև այգի-Զորավար Անդրանիկի արձան խշխշան ճանապարհն էինք զբոսնելով անցնում, հանդիպած ամեն մի պատանի-դպրոցական-ուսանող թե երիտասարդ՝ որպես Վ. Սարոյանի հերոս-ավագ եղբայր ողջունում էր կրտսեր եղբայր Դավթին՝ իր քույրիկ Շուշանի նվիրած թուր-կեծակին հպարտ-հպարտ բռնած. ի՜նչ լավ է:
Վատ էր, որ երբ մետրո-տրոլեյբուսից, շենքերի բակով անցնելուց հետ մոտեցանք Կարինե Ջանոյանի՝ Արևիկի տատիկի բնակարանին և Դավթի համառությամբ մենք հանգրվանեցինք մոտ 1500 քառ. մետրանոց մի նորակառույց խաղահրապարակում. այն դատարկ էր, ոչ մի շունչ՝ բնակելի շենքերի այսպիսի օղակում։ Ինչո՞ւ՝ հարցնում եմ: Ցո՞ւրտ է: Ցուրտ՝ Երևանո՞ւմ… Ամառը շոգ է, գարունը՝ կարճ ու փոփոխական. մնաց մի սեպտեմբեր-հոկտեմբեր՝ երևանցիների տարվա ժամանակից… Նորից խնդրեմ-պահանջեմ (ունե՞մ օրագրով պահանջելու իրավունք, թե՞, Գրիգոր Խաչատրյան, վարչահրամայական եմ դարձնում իմ գիրը) բոլոր դաստիարակներին, երկարօրյա կազմակերպիչներին՝ մեր բակերը թող միշտ լեցուն լինեն սեբաստացիներով, թող ներս ու դուրս անեն։ Պիտի կոշի՞կ փոխեն ամենափոքրերը՝ օգնենք։ Ի՞նչ վատ տեսարան է, ոգևորվեցի, լա՜վ տեսարան է. Նոր դպրոցի (մեղքերս եմ քավում, նշանավոր Մարիետ խոհարարի քռչիկը չկերա) ասենք, հինգերորդ դասարանը հարկ եղած ժամանակ իջնում է Աննա Հայրոյանի խումբ՝ որպես Հոմերներ, Յուլիսիսներին հագցնելու-օգնելու, որ բակ գնան խաղալու… Տեսեք՝ Դավթի խմբի մեկ տարով մեծ «կուկուները» ո՜նց են մայրություն-քույրություն անում Դավթին… Իսկական տղան քրոջ պահած է լինում…
Երկրորդ վատ բանը, որ ցավոք, նորից համատարած է. այս ի՞նչ մետաղա-բորդյուրա-ասֆալտային ճաշակ է այսպիսի հրապարակներում: Օրեր առաջ մենք՝ կրթահամալիրի վարչական խորհրդի անդամներով հատուկ այց կատարեցինք Նոր դպրոցի հարևան շենքերի բակի նորակառույց խաղկահրապարակ… Այսքա՜ն վտանգավոր ու ծախսատար լուծումներ մանկական, թե մեծական խաղահրապարակներում. ինչի՞ համար… 30 x 50 մ չափերով հրապարակի բոլոր եզրաքարերը, չեմ վիճում, արձանագրում եմ, ավելորդ են՝ տգեղ ու վտանգավոր: Բոլոր մետաղե ցանկապատները՝ ներկած քառակուսի խողովակներով, կտրեք, հիմա հանեք, ու կթեթևանա-կշնչի-կմարդկայնանա այս հրապարակը: Ասֆալտը, որ կազմում է տարածքի 20 %-ը, ի սկզբանե պետք է արգելված լինի խաղահրապարակի համար՝ Հայաստանով մեկ… Վերածեք այս ամենը դրամի՝ թող որ արժեզրկվող, բայց գոնե երկու խաղահրապարակ կկառուցվեր այդ գումարով, կամ կնորոգվեին, մարդկային տեսքի կբերվեին շքամուտքերը, կամ կոմունալ տնտեսությունը կարգի կբերվեր մասամբ… Եվ այս մոտեցումը՝ բորդյուրա-ասֆալտա-ցանկապատացավը, ԵՏՄ-ի պես պարտադրվում է ողջ Հայաստանով՝ միջոցների այսպիսի պակասի պայմաններում…
Իրիկունը մենք անցկացրինք իմ ավագ հարս Ռոզալիայի ազնվական-խաղաղ շրջապատում… Դավիթը ձեռքից ձեռք էր անցնում իր հասուն եղբայր թե հորեղբայր (իմ ավագ եղբոր թոռների) Էդվարդի, Յուրայի, նրանց 10-րդ դասարանցի քույր Ռոզալիայի շրջապատում. հրճվանքի ձայները չկտրվեցին 2 ժամի չափ, իսկ ես ու Արմինեն հարսիկ Արմինեի ու Ռոզալիայի հետ թերապևտիկ (բուժիչ) նշանակությամբ հաղորդակցության մեջ էինք… Տան տղամարդը՝ իմ Պետրոս եղբայրը (իմ պապի պապի անունն է), աշխատում, այս մեծ տունն է պահում մինչև ուշ գիշեր, առանց շաբաթ կիրակիի…
Կարինե Պետրոսյանի պատրաստած թուրմ-խառնուրդի չափաբաժինը հենց նոր ընդունեցի… Ոչինչ, հա՞, քույր իմ առողջագետ, որ ես այն ընդունում եմ իմ պատրաստած թեյով…
Ժամը 6-ն է ուղիղ. ես ավարտում եմ իմ կիրակնօրյա գիրը: Օրագրի իմ ընթերցողին հանգստացնեմ. քաղաքական պատումը կիսատ չեմ թողնի: Շաբաթ-կիրակիի առանձնահատկությունն ինչո՞ւ պիտի չերևա իմ գրերում. ես նորից կարդացի: Զրուցել եմ-պատմել եմ-ապրել եմ՝ գրելով, ձեզ հետ, առանց ճիգի-արհեստականության: Վահրամ Թոքմաջյանը մեր սիրելի Վանո Սիրադեղյանի թեման, իր հատված-մեջբերումներով, կարծես հուշում-հիմնավորում է՝ շարունակել: Սիրով: Սկսեմ այս կտորից «Հավերժ ռամիկի՝ մեր տեսակին սխալմամբ թվում է, թե պարոն նշանակում է փաշա, կամ խան, կամ կոմս։ Կամ նման մի բան։ Պիտի հիասթափեցնեմ ազգիս անուղեղին, դա ընդամենը նվազագույն մեծարանք պարունակող դիմելաձեւ է։ Դա ոչինչ չի նշանակում, ինչպես չի նշանակում, երբ Աբիսողոմին ասում են Աբիսողոմ աղա։ Իսկ ինչպե՞ս դիմի 30 տարեկան հայը 50 տարեկան հային, եթե ոչ միայն հայրանունը չգիտի, այլեւ անունը։ Ասի ձյաձյա՞։ Ասի «հլա մի րոպե՞»։ Շարունակի ասել «արա ախպե՞ր»։ Ամբողջ ազգով լակոտանանք ու իրար ասենք ընկեր Ալվարդ ու ընկեր Մասի՞ս»: Վանո է:
Դիմելաձևը կրթահամալիրում 2015-ին. քննարկման պահանջված թեմա է: Փորձենք:
Իսկ Շուշան Բլեյանը դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա համերգի կազմակերպիչներից է Վիեննայում: Այսպիսին են Բլեյան-սեբաստացիները: Երկրաշարժի օրերին և դրան հաջորդող՝ հետևանքների վերացման կիզակետում, նաև հիշատակ հարգելով՝ որտեղ էլ որ լինեն: Հեյ գիտի «Սեբաստացի» TV ու ռադիո, ինչո՞ւ Վիեննայում չեք. ո՞վ լուսաբանի. էսպես էլ առանց լուսաբանմա՞ն մնացինք…