Մեր Մարգարիտ Սարգսյանի «Լուսաստղում» այս անգամ Սոնա Գրիգորյանը որոշեց իմ օրապատումի վերնագիրն էլ, սկիզբն էլ… Չնայած, Սոնա ջան ու Մարգարիտ ջանեջան, էս պատմելու բան ունենալը (լոռեցոց ձայնը լսեցի՝ պարտադիրա՞) իմ պատումի մղիչն է… Մարդը՝ Սոնա Գրիգորյանը, Աշոտ Բլեյանը, Մարգարիտ Սարգսյանը, Գոհար Սմբատյանը, Նոր դպրոցի 5-րդ դասարանցի Տիգրան Հարությունյանը, «Սեբաստացի» ռադիոն՝ իր 21-րդ թողարկմամբ,Գեղարվեստի շուտասելուկները բան ունեն ասելու… Դրա համար էլ կա էս մեդիան, մեր հեղինակային մեդիան՝ mskh.am-ը՝ իմ ու ձեր բլոգներով… երբ մարդ՝ սովորող, սան, ուսուցիչ թե դաստիարակ, բան ունի ասելու-լսելու…
Ով չունի, նրան ի՞նչ ասես, քշես-բերե՞ս, ինչպես երեկ, կներեք, արել էին, վատ էլ գիտեմ՝ ովքեր… մի մեծաքանակ լայն՝ տնօրեններից ու զինղեկներից (հազար ներողություն նրանցից, ում չի առնչվում խոսքս) կազմված սեմինարի… Մարդիկ ամեն ինչ գիտեն… նույն է թե՝ չեն ուզում իմանալ, ասել-լսելու բան չունեն… Մեզ էլ դրել են վատ վիճակի մեջ։ Խնդրել են, որ ընդունենք՝ սիրով. բարով եք եկել։ Խնդրել են ներկայացնել, բան պատմել… Մենք էլ մեր գործին հավատարիմ, ինչպես մեր Սոնան Գրիգորյան, մի կողմից մտածում ենք՝ «…. մարդիկ սկսել են ընդհանրապես չնայել երկնքին, դե, երկինք ա էլի, ինչներին ա պետք, հիմա դրա ժամանակը չի, հազար ու մի գործ կա»… մյուս կողմից՝ «Բայց վերևում երկինքն է, ձեր կյանքից 30 վայրկյան տրամադրեք և նայեք վերև, հատկապես էն ժամանակ, երբ աշունն ու ձմեռը խառնվում են իրար ու մի ցուրտ անձրև են թափում, ոնց էսօր»… Նառա Նիկողոսյանը կասեր՝ բայց ցրտերն են գալիս, է՜…
Ի՞նչ կա հավատալու, սիրելի օրագրի ընթերցող, երբ պատմում եմ, ինչպես փաստական հանգամանք, երբ փաստում եմ… Առաջ ես դա չէի անում. հիմա հենց դա եմ անում. արթնացել եմ 03.00-ին, նստել համակարգչի առաջ ու…Հիմնական դպրոցի նախակրթարանի հիմնադիր դաստիարակ Գոհար Սմբատյանի բլոգում ճամփորդում եմ. նստեցի դպրոցի դիմացից 4 տարեկանների հետ, ու շարժվեցինք… կարևոր էլ չէ՝ ուր… Բայց քաղաքն ունի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն… Գոհար ջան, Աիդա ջան ու էլի տասնյակ ջաներ՝ մեր չորս կրտսեր դպրոցներում ու քոլեջում, ինչո՞ւ տիկնիկային թատրոնից, նրա պատումից, ներկայացումից չեք խոսում… Հիմա մեր երեխաներին բան ունե՞ն պատմելու ու պատմում ե՞ն, մենք էլ, այ, մեծով-պստիկով կրթահամալիրի Բանգլադեշից գնացել ենք՝ լսելու, տեսնելու, ճանաչելո՞ւ… Մենք բան չունե՞նք ասելու տիկնիկային թատրոնի մեր գործընկերներին. է՜, եկեք միասին «երեսուն վայրկյան երկինք նայենք»…
Ուղիղ մի ժամ տևեց մեդիաթափառումը Գոհարի բլոգով, իր ստեղծած աշխարհով… Լավ է, որ մեր Սոնայի ճիչը լսեցի, շեղվեցի… թե չէ ես իմ օրվա գիրը ձախողում էի… Բլեյանը ասելիքը-պատմելիքը սպառե՞ց… Բլեյանն էլ երկինք չի՞ նայում…
Քա՜հ, քա՜հ խնդաց Մսրա դաժան թաքավորը…
Ականջներդ դեսը տվեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտե՞ղ եք, լսեք, վաղվա մեր մանկավարժական սեմինարին, որպես անոնս, ասեմ, լսեք: Գործը՝ հեղինակային մանկավարժություն կոչվող էս գործը, պիտի արվի, բարեխիղճ պիտի արվի, իրար վրա գցելու չէ, ոչ էլ իրարից մեկուսանալու, նեղանալու համար է, իմ սիրելի Արտյոմ Խաչատրյան, Նունե Մովսիսյան, Հասմիկ Ղազարյան… Դեկտեմբերի 16-ի սեբաստացիների, սեբաստացիների գործի աջակիցների հավաքը Կոմիտասի անվան երաժշտության տանը հենց այս գործի կարևորման-հանրայնացման համար է միայն ու միայն: Գիտեք, էլի, սիսեռի հատիկը ոնց է զգում յոթ դոշակի տակից հայտնի արքայադուստրը… Մի անմեղ զանգը՝ «Հիմի այսօրվա հավաքը լինելո՞ւ է»… Ո՞ւմ է հարցնում Արտեմը, երբ հավաքի թիվ մեկ պատասխանատուն է… «Կարո՞ղ եմ իմանալ՝ ով է իմ էջը փակել»,- իմ օրվա գրին որպես «քոմենթ է» գրում Նունեն, երբ ողջ կյանքում, կարծեմ, կամուրջ ու ալիք բացելով եմ զբաղված… «Ուրեմն՝ ի՞նչ. տարածքը երեխաներինը չէ՞։ Նրանք չունե՞ն այս կերպ արտահայտվելու իրավունք»,- վարժարանցիների նկարազարդելու իրավունքն է հանկարծ պաշտպանում Հասմիկը, երբ 12-րդ դասարանցի վարժարանցի Մանուկ Խաչատրյանը Արման Գրիգորյանի մասնագիտական աջակցությամբ՝ էսքիզներն է անում Վարժարանի 3-րդ հարկի ամբողջական ձևավորման… Երբ վարժարանի վերանորոգումը դեռ չավարտված՝ ես ու տիար Գևորգը Նարեին, Ադելին…, էլի խմբերի ու անհատների ուղեկցել ենք տարածք, հորդորել՝ սկսելու ձևավորման նախապատրաստական աշխատանքը, երբ Մարմարյա սրահում ամեն ուրբաթի համերգը սովորողների և ուսուցիչների իմպրովիզի վրա է կառուցված՝ երաժշտական, պարային, թատերական… Հարգելի Հասմիկ, Մարմարյա սրահը «շվեյցարական պանրի կտորներով» ձևավորել են, որքան գիտեմ, Կարինե Մացակյանն ու Թամար Հարությունյանը քոլեջի արհեստների դպրոցի լաբորատորիայում… Ու չգիտեմ՝ Գրիգոր Խաչատրյանի հումորի ո՞ր աստիճանն է… Իսկ մեր տան պատերը, համեցիր, իմ հումորի աստիճանին ծանոթացիր՝ Դավիթը, Սոնուլը, Շուշոն, Նազենի աստղ և կրտսեր Հովհաննիսյանները… լա՜վ խզբզել են… երբ, կարծեմ, մեջ եմ բերում հեղինակային կրթական ծրագրի ամփոփագրից. «Ուսումնական նյութական և մեդիամիջավայրը սովորողի-ուսուցչի տեխնոլոգիական գործունեության համար լաբորատորիա են. ստեղծվում և սպասարկվում են սովորողների և ուսուցիչների ուսումնական նախագծերով` որպես ուսումնական գործունեության արդյունք, ծնողների համատեղ ներդրումային ծրագիր»…
Դառնամ, այսքանից հետո, հալալ է քեզ, Գոհար Սմբատյան ջան, ասեմ, քեզ մասնագիտական կրթություն տված կրթահամալիրի քոլեջին էլ, քեզ այնքան սպասող մայրությանն էլ, քեզ քո կյանքի գործին մղած-բերած-պահպանած մարդկանց էլ՝ իր Հասմիկ Նալբանդյանով (առողջություն ու շուտափույթ վերադարձ), Սրբուհի Աղաբաբյանով, որ Արմինե-Մինայից նոր հայկական բրենդ-տիկնիկ կսարքի… Սրբուհի ջան, հանգիստ թող մեր աղջկան…
«Եվրասիական միությո՞ւն, թե՞… Ամիսներ ձգվող հասարակական ընդվզումներ, տարբեր բանախոսների դիտարկումներ, ամենատարբեր կարծիքներ ու բանավեճեր հարուցած թեման հասավ… և կրթահամալիրի Ավագ դպրոցի «Տնտեսագետի» ակումբի երկար պլանավորած բանավեճը կայացավ», գրում է բանախոսներից Մերի Թելունցը՝ իր բլոգում: Կարդացեք, իհարկե, այս և այլ արձագանքներ: Ես սկզբից վերջ մասնակցել եմ երեկվա քննարկմանը. ինձ համար հետաքրքիր էր լսել և՛ մեր սովորողներին, և՛ ուսուցիչներին՝ Արման Երանոսյանին, Վահրամ Թոքմաջյանին… Ճիշտ է, որ Ավագ դպրոցի ակումբները պարապմունքներին այս կերպ կամուրջներ են դառնում հեղինակային կրթության և հասարակական սեկտորի, նրա մասնագիտական միության ներկայացուցիչների միջև…
Чем дальше в лес, тем больше дров
Առիթ է, իմ օրագրում ներկայացնեմ այս հարցը՝ իր ծնունդից սկսած… հատկապես, որ… 23 տարի առաջ նույն օրը՝ 1991թ.-ի դեկտեմբերի 8-ին Բելոռուսում Ռուսաստանի նախագահ Ելցինը, Ուկրաինայի նախագահ Կրավչուկը և Բելոռուսի ԳԽ նախագահ Շուշկևիչը ստորագրեցին ԽՍՀՄ-ի անկման մասին փաստաթուղթ: Այս փաստաթուղթը պատմության մեջ մտավ որպես Բելովեժյան համաձայնագիր: Սրանով ստեղծվեց նաև Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Այսպիսով՝ պատմական մի ակտով իրավական-կազմակերպական ձևակերպում ստացավ 80-ամյա խորհրդային պետություն-կայսրությանը (ԽՍՀՄ) վերջը, և ստեղծվեց ԽՍՀՄ նախկին՝ այժմ անկախ հանրապետությունների մի մասի նոր համագործակցության սկիզբ-կազմակերպում… Եվ սա՝ առանց 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության մասնակցության… Այսպես արդեն Նովոռուսիայի հիմքերն էին դրվում… Ինչպես ասում են հին ու նոր ռուսերենով՝ дальше-больше։ Чем дальше в лес, тем больше дров. Ահա քեզ իմ պատումի «քաղաքական» մասի վերնագիրը, իմ օրվա գրի ենթավերնագիրը:
Հետո մոռացանք-չկարողացանք-չուզեցինք ռուսական ռազմաբազային հրաժեշտ տալ. 102-րդ ռազմաբազան Գյումրիում ձեզ ինքնավստահությո՞ւն է հաղորդում, ինքնուրույնություն… Հետո ԽՍՀՄ սահմանապահ զորքերը մի փոքր վերապահումով, որպես ՌԴ սահմանապահ ծառայություն, մնացին հսկելու Նովոռուսիայի սահմաններըԹուրքիայի ու Իրանի հետ (Ադրբեջանն ու Վրաստանը ռուսական ռազմաբազա ու սահմանապահ զորքեր չունեն)… Այստեղով են անցնում Նովոռուսիայի սահմանները… Հետո՝ 1992թ. մայիսի 15-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ռազմական բլոկը Նովոռուսիայի… 1999թ-ին Հայաստանը ստորագրեց նաև այդ պայմանագրի երկարաձգման մասին արձանագրությունը: 2002թ-ին պայմանագիրը փոխակերպվեց հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության, որի գործունեության հիմնական հարթություններն են անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը: Դուք այդ մտքից, որ ձեր անմիջական հզոր հարևանների հետ չունեք ուղղակի հաղորդակցություն, ձեզ ազատ ու ապահո՞վ եք զգում… Հետո «Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» 1997թ. համաձայնագիրը… Մեզ՝ հայաստանցիներիս պաշտպանելու համար… Բա եթե այդքան ու այդպես պաշտպանված ենք, ո՞ւր ենք փախչում, սա ի՞նչ անապահովություն է, որ համակել է ազգիս հայոց, որ ծվարել է Արարատյան Հանրապետությունում…