Սեբաստացու այս օրերը, Թբիլիսիից նախագծային խմբով վերադառնալուն պես, դեպի նոյեմբերի 18՝ համայնքային տոն, նոյեմբերի 13-17-ի յուրաքանչյուր օրը, որքան քամին ուժեղ՝ աշունը խորն ու գունեղ, իմն է. իմն է ուշ աշունը։ Շնորհակալ եմ մայրենիի Հասմիկ Թոփչյանին իր յութուբյան էջում իմ հոկտեմբեր-նոյեմբերյան տեսապատումների շարքը ամբողջական դիտելու հնարավորության համար. իմ օրերի հետևողական շարադրանքից բավարարում ունեցա գիշերով՝ ժամը 3-ից սկսած։ Շնորհակալ եմ իմ սանուհի նորահարս Մարիամ-Օլյա Մանդալյանին գիշերվա այս ուրախության համար՝ տերևների-քամու խաղի՝ սեբաստացի մանուկների այս ինքնաբուխության ցույցի համար… Հարավում այս «Հոյ, Նարե-Նարե» պարերգի համար… Սկսել ենք դեպի նոյեմբերի 17-ի բաց էստրադա մեծ զարմանքը։ Զարմանքը, այո, որպես մեր մանկավարժությամբ ստացվող վարձք, պարգև…

Զբոսանք Ատիի հետ. Կարինե Խառատյան և ընկերներ։

Ուրախությամբ հայտնում եմ, որ Նելի Արղությանը կղեկավարի 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի գործունեությունը. իր օգնական Սաթեն Քարաջյանի հետ նրանք կկարողանան և՛ ամենշաբաթյա պարապմունքների ծրագրային հետևողականությունն ապահովել, և՛ յուրաքանչյուր դաստիարակ-օգնական զույգի խմբում ստեղծվող մանկավարժության՝ մանկան խնամքի ու զարգացման հեղինակային առօրյայում տեսնել-ազատել-ձուլել ոսկին ստեղծված… Իսկ Հյուսիսային դպրոց-պարտեզն ընդունել է հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների՝ ղեկավարների ու մանկավարժների, դաստիարակների, երաժշտության դաստիարակների վերապատրաստման հերթափոխը. նոյեմբերի 27-ին սկսվող  հնգօրյա սեմինար պարապմունքներին կմիանան մեր գործընկերները Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքից…

Լոռու մարզի մանկավարժական աշխատողների այցը Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Սեբաստացու օրերին այս պարզ-հուզիչ հանդիպումները սեբաստացիների ու սեբաստացի  շրջանավարտների՝ Մարինա Մնացականյանի, Մերի Թելունցի, Սողոմոն Վարդանյանի, Լիլիթ Գրիգորյանի… այնքան պատշաճ են մեր կյանքին, այնքան փոխանակումային, սովորող-սովորեցնող՝ շարունակական, անանջրպետ, անընդհատ… Վստահ եմ։

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանի այս տեսահարցուպատասխանն ինձ շանթեց։ Ամաչեցի, վիրավորվեցի… Դավիթը Բլեյան ո՞նց կարձագանքեր. «За державу обидно»*… Իբր Արման Սաղաթելյանը չգիտի՞ մեկ սովորող մեկ համակարգչով թե պլանշետով մեր գոնե տասնամյա մեդիակրթության, թե բլոգային ուսուցման մասին՝ իր բոլոր դժվարություններով, հաջողությամբ-հետևողական զարգացող-ծավալվող, հանրապետություն բռնած մեր մանկավարժության մասին…  Լևոն Մկրտչյանն էլ այնպես է պատասխանում, իբր կրթահամալիրի Բանգլադեշը՝ մեր Հարավարևմտյան թագավորությունը, իրոք, Հայոց Երրորդ հանրապետությունից դուրս տարածք է։ Իրենք ու իրե՞նց Հայաստանի Հանրապետությունը, իրենց Ազգային ժողովն ու իրենց կրթության նախարա՞րը… Не бывать! Չշեղվենք ճշմարիտ-ծրագրով ընթացքից-երթից մեր՝ քայլքով, հեծանվով, բայց մեր անհատական-հեղինակային պատասխանատվությամբ, մեր տաղանդով… Մանկավարժական գիտությունը՝ իր փորձարարությամբ, որպես ամբողջական գործող լաբորատորիա, ճիշտ ընթացքի մեջ է, ոչ մի քամի չի քշի տանի, աշնան տերև չենք, մերը ինքնաբուխ մի խաղ է՝ Օլյա-Մարիամի, Սոնա  Կարապետյանի, Նելիի ու Սաթենի…. 2-4 տարեկանների, այդպես էլ չավարտվող Հոյ, Նարե-Նարե

Միասնական հեծանվաերթ-պերֆորմանս.
Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ։

Ու դու, իմ 1210-րդ անկանգ պատումի ընթերցող, մինչ կբացես աշխատանքային օրից հետո իմ բլոգը, ես մեր միջին դպրոցի սովորողների հեծանվորդ խմբի հետ վերադարձած կլինեմ Մայր Արաքսի ափից՝ հայ-թուրքական սահմանից, Մարգարա գյուղից…

Երեկ Արման Բլեյանը, որ այս օրերին Հադրութի զորամասից արձակումի մեջ է, Երևանում, այնքա՜ն խաղաղ-ինքնավստահ էր… Խոսքերն ավելորդ են: Ուզում ես կողքին նստել, նայել ու նայել, արժեքավոր նրա քչախոսությունը վայելես, ինչը արեցինք իմ եղբայր Ստեփանի հարկի տակ, համեղ սեղանի շուրջը, Դավթի ու Արմինեի հետ… Արմանը Դավթի համար շատ կարևորի՝ ավագ եղբոր-տղամարդու-զինվորի փոխանցողն է, առանց որի իմ երեկվա տեսազրույցը Ազատություն եթերում աշնան քամու բերանն ընկած տերևի ընթացք ունի…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1210

*За державу обидно — արտահայտում է հայրենի երկրում թերությունների, արատների պատճառով տխրություն, սրտնեղություն։
Վլադիմիր Մոտիլյովի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում (1970) մաքսավոր Վերեշչագինն է այսպես արտահայտվում երկրի ներուժի և նրա իրական վիճակի  աղաղակող հակասության մասին։ 

Աղբյուրը՝ ռուսերեն թևավոր խոսքերի բառարան  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով

Մեդիայից համահավաքը օվկիանոսների ինչու, ինչպես թաքցնես, թաքնվես… Սուսան Մարկոսյանը պեղել է, որ մեր հնագետ Սոնա Մանուկյանը, տեսեք՝ ինչպիսի խիտ-տպավորիչ մասնագիտական գործունեություն է հասցրել ծավալել, ջրասուզակի PADI միջազգային վկայական էլ ունի… Մեր

Իմ օրագրի տոնական էջը՝ հատուկ օրվա համար

Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը:

Իշխան դառնալու ճանապարհ է մեր կրթությունը

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա: — Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ