— Քաղաքի կենտրոնում միայնակ մոլորված ծառն ինչի՞ համար է…
Սա ֆրանսիացի գրող Ժակ Շարպանտրոյի «Ծառը» բանաստեղծությունն է, կրթահամալիրի Միջին ու Ավագ դպրոցների վեցից տասներկուերորդ դասարանցիների՝ Աննա Մարությանի ֆրանսերենի ընտրությամբ հայերեն «Ֆրանսիական պոեզիա» մեդիաժողովածուն է… Կարդացե՛ք, որ իմանաք՝ ո՞ւմ հարցնեք… Եվ…
Բավական է դա միայն հարցնել թռչունին
Որ երգում է ծառի վրա…
Ասենք՝ շնորհավո՜ր… Լավ նախագիծ է՝ նախագծային ուսուցման շաբաթին ուժ տալու համար… Տեսնենք՝ ինչ բերք կունենանք՝ շաբաթվա իր հերկով… Բոլորիս շնորհավորենք տասներկուրերորդ դասարանցիների նոր նախագծի՝ «Շրջանավարտի ձայնադարան»-ի մեկնարկի համար… Շնորհակալ եմ Նվարդ Սարգսյանին, Սյուզի Մարգարյանին, Ջուլի Սիմոնյանին ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ներդրում անելու համար… Ամենաշատ-հետաքրքիր կարդացվող բլոգներից է դառնալու ողջ տարածաշրջանում:
Ահա, քաղաքում միայնակ ծառի թեման շարունակում է հանրակրթության շրջանն ավարտող Մերի Թելունցը՝ իր նամակով նրան, ով վաղը գալու է մեր դպրոց:
Ու մեր դպրոցը, կարծես համընդհանուր միջավայրից անջատված մի մարմին է: Գնահատիր այն ինչ տալիս է նա քեզ և միշտ ունեցիր մտավախություն, որ կզրկվես այդ ամենից մեկ այլ միջավայրում հայտնվելիս: Փորձիր տարածել դպրոցում ամեն օր տեսածդ, որ կողքի բակում ապրողի ու մեզ հետ կապ չունեցողի համար անհավատալի ու տարօրինակ մի բան է:
Լա՜վ տեսարան է, չէ՞. կրթահամալիրը՝ որպես միայնակ ծառ, ու 2016-ի շրջանավարտները՝ այդ ծառի վրայի թռչուններ… Հարցրե՛ք նրանց՝ ինչի՞ համար է այս սեբաստացիական աշխարհը մեր քաղաքում… Բոլոր դեպքերում շրջանավարտից պիտի հարցնել իր դպրոցի մասին։
Ավագ դպրոցում բացօթյա մարզական պարապմունքներ են:
Հերթական լրագրողը, այս անգամ, Արմենիա TV-ի «Սուր անկյուն» հաղորդաշարի, օպերատորի հետ մեկ ժամ «տանջեց» ինձ… Ինչպես օրվա վերջում «Լրատվական ռադիո» հեղինակային հաղորդաշարի վարողը… Երկար ժամանակ ուշքի չէի գա՝ քաղաքի սառն օդը չլիներ, ու մեկ էլ իմ շահածը՝ խոստումս կատարելը. եղա «Երիտասարդական»-ի նոր անցում-սրահում, որ մեր ապրիլ յոթի համերգատեղիի՝ Սյուզի Մարգարյանի ընտրությունն է… Վարուվեր արեցի… հետաքրքիր միջավայր է. թե Անի Սարգսյանն ու Մարինե Մկրտչյանն այս աշխույժի ի՜նչը չեն հավանում…
Քոլեջի ուսանողների պարտիզապուրակային աշխատանքը Նոր դպրոցում և Ավագ դպրոցի իններորդ դասարանցիների չարչարանքը Հիմնական դպրոցում, միայն «Նախագծով ուսուցման շաբաթ»-ի պատրաստության վարակիչ նախաձեռնություննե՞ր են, հայտե՞ր… Հարցնում եմ:
«Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով հանդիպում Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Այս օրերին կրթահամալիրի դպրոց-պարտեզների դաստիարակ-դասվարներն են 2016-17 ուստարվա իրենց աշխատանքի հայտեր ներկայացնում… Ինձ համար ավելի ու ավելի կարևորություն է ստանում աշխատող գործընկերոջս ինքնազգացողությունը. իր աշխատանքը՝ որպես իր ազատ ընտրություն, իր գործածը՝ որպես իր սեփականած ծրագիր, իր նախաձեռնությունը (ամեն մեկը՝ մի-մի նախագիծ ուսումնական)՝ իր կյանքը փոխելու… Եվ, տեսեք, որքա՜ն մարդկայնանում է իմ՝ գործատուի անելիքը… Ես գործում եմ անհետաձգելի՝ երեկվա չարածն եմ անում ու հիմայի անելիքը… Եվ, տեսե՛ք, օրը լեցուն է հոգսերով… այնքա՜ն, որ ես բաց եմ թողնում հին բարեկամ հայտնի լրագրող Մեսրոպ Հարությունյանի հետ հանդիպումը կրթահամալիրի Ավագ դպրոցում, հասարակագիտական բաց ամենամյա ստուգատեսի շրջանակում… Հերթական՝ հետաքրքիր-խելացի-անաղմուկ, այսպես է գործում ստուգատեսի համակարգող Վանիկ Գաբրիելյանը… Տեսնո՜ւմ եմ, տեսնում… Կշարունակի՞ այս նախագիծը հաջորդ շաբաթ Վանիկը մեր…
Ի՜նչ Մասիս է Գեղարվեստի տանիքում:
Բարձունքում եմ… Ի՜նչ Մասիս էր Գեղարվեստի տանիքում, ծաղկած ծիրանիների ինչպիսի՜ ծիր, որ ինձ կանչե՜ց-տարա՜վ-տարավ… Մարտի 18-ի ժամը 15.00-ի երաժշտական լաբորատորիայի համերգը՝ ձոնը մեր պայծառ ընկերոջ Տիգրան Հայրապետյանին… Լավ է, որ Գրիգոր Խաչատրյանը, Կարինե Մացակյանը, Վահրամ Մարտիրոսյանը՝ իր ծառայությամբ, թատրոնի ակումբը Քնարիկ Ներսիսյանի կողքին են… Գեղարվեստի տանիքը՝ իր նոր կերպով, նախագծերի շուրջտարյա հարթական է դառնում։
Ծաղկած Գեղարվեստը:
Նոր դպրոցի Աննա Հայրոյանի խմբի հինգ տարեկան Դավիթ Թադևոսյանի նկարների ցուցադրությունը «Կրթահամալիրի ցուցասրահը Գեղարվեստում 2016» նախագծի մեկնարկն է տալիս… Ա՜յ քեզ պատմություն, ինձ հեշտ չէ անակնկալի բերել. ստացվե՛ց, սիրելի մարդիկ, դպրոցով-ընտանիքով, շնորհակալ եմ:
«Հոգևոր Հայաստան» նախագիծ-նախաձեռնությունը մեր պատասխանն է… Չեմբեռլենին… Սրանով 2016-ին իրական բովանդակություն-կազմակերպում կստանա հոգևոր կրթությունը՝ որպես հանրահայտ հասկացություն… Ի՞նչ ասել է «հոգևոր կրթություն»… ինչպես ի՞նչ ասել է «տնային աշխատանք»… Այսպիսի առաջադրանք տվեցինք ինտերնետային տեքստերին՝ բառարաններին, օրենքներին… Ու ի՞նչ ստացվեց… Կարդացի՞ք, լրացրի՞ք: Ընթերցող գործընկերոջ աշխատանքից ո՞ւր պիտի փախչեք։
Երբ լրագրողի հետ շրջագայությունից հետո Մայր դպրոցից նստեցի իմ հեծանիվը, առճակատվեցի հեծանվորդ-ուսուցիչների մեծ խմբի հետ. կրթահամալիրի կազմակերպիչ-մանկավարժները հեծանվային հերթական պարապմունք են անում… Տնօրենի գործ է՝ պիտի վերահսկի… Հեծանվով անցա խմբի գլուխը, ու իմ հետևից հասան տասնյակից ավելի հին-նոր հեծանվորդներ… Մարզադաշտում աշխույժ էր. աշխատողների-սովորողների մեծ խումբ պատրաստվում է մարտի 18-ի նորամուտներին՝ նետաձգարան-հրաձգարանի, հեծանվի արհեստանոցի, ընթերցարան-ակումբի, մարզադաշտի հանդերձարանների… Անգամ ես էի կասկածում, որ կհասցնենք («հավատացի՞ք, խաբում եմ, գիտեի»,- պատասխանում է Դավիթ Բլեյան սրտակերը)… Իսկ մենք հեծանիվներով` շրջան շրջանի հետևից, ավելի ու ավելի վարժ, ազատ, վստահ…
— Ի՞նչ զգացում եք ունենում, աղջիկներ, հեծանվի վրա հիմա,- հարցնում եմ իմ գործընկեր երիտասարդ կանանց-աղջիկներին…
— Իսկական իմացումի հրճվանք եմ ապրում,- լսում եմ սեբաստացիների մայրիկ, կենսաբան-բնագետ-կազմակերպիչ Շուշան Ալեքսանյանի զիլ ձայնը:
— Ապրե՜ս: Գերազա՛նց է, քույր իմ:
Գեղարվեստի 6 տարեկանների հայրիկները բակի այսօրվա պարտիզպաններ են:
Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 615