— Տիար ջան, ասում ես… Էս տաքսիստին նայի, ինչ ա անում, լրիվ գժվել են մեր տաքսիստները, ոնց եմ փողոց դուրս գալիս ամեն օր…
— Բա տես, տես՝ ոստիկանական մեքենան ոնց է կանգնել… Գիտե՞ս՝ ինչ խախտում է վտանգավոր…
Ես, Դավիթը, Արմինեն երեկ օրվա վերջում (Դավիթը՝ Վահանի համար ընտրած երաժշտական գործիքով, Արմինեն՝ Տաթև Բլեյանի համար ընտրած վարդերով, ես՝ Սամվել Սերոբյանի համար վրացական գինով, ու բոլորս՝ Արևիկ Տատինցյանի համար իր սիրած շոկոլադով), Բագրատունյաց փողոցով շարժվում ենք Խարբերդ՝ կարոտած-սիրելի ընտանիք, Ստեփան երբորս ու հարս Անահիտ-Մամիկոնի աղջկան ճանապարհից վերցնելով։ Դավիթը մեքենայում իր նոթբուքում ներբեռնած ծրագրով օրվա հմտություններն է գործածում-զմայլվում։ Մեկ էլ բարձր, ի լուր աշխարհի.
— Ոստիկանն օրենք է խախտո՞ւմ… հի-հի՜,- նշանավոր ծիծաղում է,- էսպես ո՞նց կլինի… Չի լինի էսպես, պա՛պ…
— Չի լինի, Դավի՛թ։
Մարինե Ոսկանյան և ընկերներ. մեդիաուրբաթի նախապատրաստական աշխատանք։
Ես մտքերով մեկումեջ վաղվա (այսօրվա` ժամը 12.00-ի) իմ ուղիղ եթերում եմ, քանի օր շարունակվող ուսանողական դասադուլների, զինվորական պարտադիր ծառայության, տարկետման… գիտության թե գիտական կոչումների շփոթի, հայտնիների և նրանց ընտանիքների (ոստիկաններ են մի-մի՝ բաց հասարակություն կոչվածում) հաստատված կարգավիճակի հետ… որի մասին ինձ աջուձախ հարցախեղդ են անում… Մնացածը՝ այսօրվա եթերում, օրագիր է իր ընթացքով ու տեղով իմ բլոգում, որտեղ իմ հանրային-քաղաքական, մանկավարժական գործունեությունը ներկայացված է ողջ ծավալով… Իմ օրը Բանգլադեշում է, ես մանկավարժության մեջ եմ իմ ժամանակի ողջ ծավալով-տաղանդով, հեծանվի վրա, ձեր ափում… մնացածը՝ ոնց որ կարճատև գործուղում… Երեկ, Մարինա Մկրտչյանն ինձ փոխանցեց անցորդ-բնակիչ-հայրիկի խնդրանքը.
-Մեր հարգելի Բլեյանին ասա, որ պաշտոնյայի նման հագնվի, ուրիշը որ իր տեղում լինե՜ր…
Ամենքս՝ մեր տեղում, եղբայր, մեր անհատականությամբ, բայց… հարգանքով, իրավունքով…
Վահանից կարոտը չես առնի, բորբոքեց այն մեր արջուկը, կապում է իր շուրջ բոլորին, կենտրոնում է բոլոր կարգի Բլեյանների-մերձավորների, մինչև նրան իր տեղը ցույց կտա Բլեյան Անդրեան՝ Առնոլդի—Աստղիկի երկնակամարում ծագած նոր աստղը մեր… Ինչպես Վահանը Դավթին ցույց տվեց իր տեղը… Այդպես, Դավիթ ախպեր, մեծությունդ-մեծահոգությունդ բեր ողջ… հի-հի՜… թե չէ ո՜նց կլինի… մինչև մեր Անդրեայի քառասուն օրը կանցնի-թռչի… Բա ե՞րբ ենք տեսնելու էդ բարդ ազգանունով (Անդրեյա՞ն,- կհարցնի Դավիթը արդեն առավոտյան լողալիս) աղջկան մեր…
«Տեխնիկական աշուն». աշխատանքները՝ Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խմբի։
Այս օրերին, հենց ժամանակ է մնում, ես թիֆլիսյան իմ օրագիր-գրառումներին եմ անդրադառնում… Աշտարակ պիտի գնանք. իմ օրակարգում է Հռիփսիմե Առաքելյանի խելամիտ առաջարկին իմ համաձայնությունը՝ անդրադառնալու Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի շուրջ առաջացած անլուծելի թվացող խնդրին, լինելու Աշտարակի Բանավանում գիտական, հանդիպելու դպրոցի մեր գործընկերների հետ մեր լուծումներով… Ինչպես և Թիֆլիսում ներկայացված աշխատանքային օրակարգը՝ համատեղ հայ-վրացական դպրոց-պարտեզի հիմնումը, համատեղ վրացական թիվ 24, 37 և 104-րդ հայկական դպրոցների հետ ընթերցողական նախագծի մեկնարկը, որ ես երեկ փոխանցեցի Մարիետ Սիմոնյանի գրական ակումբին… Էլի ու էլի…
Նախադպրոցականի երաժշտական կրթության մասին իմ գրառումն էլ այսպիսի տեսք ստացավ օրագրային… Դաշնամուրի նվագակցությունը, գործածումը, ինչպես ֆոնոգրաման՝ ուղեկցող ձայնագրված երաժշտությունը, պիտի հիմնավորված լինեն․․․ Այս սահմանափակումը հետևողական առաջ ենք տանելու․․․ Պարերգեր՝ ուրբաթ օրը, բացօթյա, շաբաթ օրը հրապարակում Սուրբ Երրորդություն եկեղեցու, դաստիարակների կենդանի երգեցողություն, նոր գործիքների հետևողական ներմուծում, գործիքային խմբերի ստեղծման աջակցություն, կրթական փոխանակումների, ճամփորդությամբ ուսուցման մեջ առանց ձայնարկիչի համերգային (կենդանի ձայնով-գործիքներով) բաղադրիչի ընդգծում, ինչպես սեբաստացիներն արեցին թբիլիսյան մեր վերջին այցելության ընթացքում։ Սեյրան Ավագյան ջան, բրոյի-բրոյի այսպիսի ելույթներ, ավտոբուսում, քայլելիս, հրապարակում, եկեղեցում․․․ Աննա Երիցյանի ու իր ամուսնու, Մարիամ Մնացականյանի նման գուսանական երաժշտության կատարող-եռանդուն մասնագետներ, Անի Նավասարդյան խմբավար, Դավիթ կիթառահար ու Աննա բլուլահար․․․ մաեստրո Հարություն Թոփիկյան ունենք, որ աշխարհը չունի․․․ Հրեն Տաթև Ստեփանյանի ձայնն էլ նորից լսելի եղավ եթերում-դպրոցում․․․ երկու տարեկանից սկսած, գործիքային-ձայնային, ձայնային-գործիքային կենդանի երաժշտությամբ-պարով․․․ թրքուհի մասնագետի ներգրավմամբ երկարատև․․․ Ո՞ւմ մոռացա, հիշել տվեք․․․ Ես, տեսնում եք, հավատարիմ եմ մարդուն կենդանի պահող, աստվածացնող երաժշտությանը իմ ծառայության մեջ։ Նախաձեռնեք, խիզախեք, սկսեք, շարունակեք։
Բայց ես հիմա Մալաթիա-Սեբաստիայի հոգևոր կրթական կենտրոնները՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին և կրթահամալիրի կենտրոնը, բաժանող Րաֆֆու փողոցի անցումով, որպես օրինապահ հայ քրիստոնյա, հայտնվեցի եկեղեցու հրապարակում: Այս հրապարակում մենք կհավաքվենք նոյեմբերի 18-ին՝ ժամը 10.00, մեր ստեղծած կրթահամալիրի համայնքային տոնին: Մնացածը տեսեք-լսեք… մեդիագիր է…
[youtube https://www.youtube.com/watch?v=bD08xjnAoec]
Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
#1209