Օրվա երկրորդ կեսին է իմ հանդիպումը Արևելյան դպրոցում, սեբաստացի մայրիկ-իրավաբան Մարիամ Ղուլյանի հետ։ Մենք իրավական օգնություն ենք ստանում դպրոց-պարտեզի սեղանատանը՝ բաց անցուդարձով Արևելքի սեբաստացիների․․․ սեղանին՝ սուրճով․․․ Մոտենում են գործին մասնակից Սմբատը, Էրիկը, Նառան՝ որպես տիրուհի․․

Խնդիրը ավելի ու ավելի մտահոգիչ է մեր, քաղաքային իշխանության պետական գույքի վարչության, պաշտպանության նախարարության համար, որի պահպանության հողատարածքից մեզ հանձնված խաղողի այգիները հիմնելու նպատակով բարդություններ են առաջացել․․․ Բախտախնդիրներ, մեզ անծանոթ-անհասցե մարդիկ հողազավթումներ են կատարում․․․ Բաց-անսահման, հսկողությունից դուրս մնացած, երեսուն և ավելի տարի բաց թողնված տարածք․․․ Խնդիր է, պիտի լուծենք, մեր օր օրի ավելի հայտնի դարձող սեբաստացի գինին առանց սեփական մշակման խաղողի հո չե՜նք թողնի․․․ 

Սեղանին անաղմուկ-անձայն, հուշիկ քայլերով-թեթև մոտենում է հինգերորդ դասարանցի աղջնակը՝ մանրիկ հյուսքերով, նստում, հա՛մ հյուրասիրվում է, հա՛մ էլ յուրահատուկ մասնակցություն է ունենում այնպես, որ աչքդ չես կտրի․․․ 

– Սմբատ, ճանաչո՞ւմ ես Էլենին,- մի բան ասելու համար, հարցնում եմ։
– Իհա՛րկե, իրեն էլ, քույրիկին՝ երրորդ դասարանցի Ինային էլ, եղբայրներին՝ վեցերորդցի Ալենին, իններորդցի Էրիկին, Քոլեջի ուսանող Նարեկին։ Նույն երթուղուց ենք․․․
Նառա Նիկողոսյանը հիացումի պահը բաց չի թողնում․
– Քիչ մնաց, հիմա հինգն էլ կհավաքվեն․․․
Ա՜յ քեզ պարգև, իմ օրվա հերոսի հայտնություն․․․
Հինգ սեբաստացի՝ նույն ընտանիքից, որ դարձավ տեղում հնգաթև աստղ՝ օրվա հերոսով, ու իրար հերթ չտալով ներկայանում են․․․ Ճանաչեք սեբաստացի նոր հերոսին, ունե՞նք մի ընտանիքից հինգ և ավելի երեխա ունեցողներ․․․ Արձագանքե՜ք․․․ 

Արդեն երեք տարի է, ինչ Ալեն, Էլեն և Ինա Մնացականյանները դասերից հետո ամեն օր այցելում են Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա: Օգնում են, խնամում են բույսերին, կենդանիներին: Հաճախում են սիրով, աշխատում են հաճույքով:
Շողիկ Պողոսյան 

Էլեն Մնացականյանը սովորում է Արևելյան դպրոցի հինգերորդ դասարանում: Հնգյակն աչքի է ընկնում իրենց ինքնակազմակերպմամբ, խոսում են պարտադիր շշուկով: Աղջիկները, միշտ նույն սանրավածքով են` հյուսքերով: Ապրում են համեստ, բայց վճարների հարցում պարտաճանաչ են: Միասին սիրում են հաճախել տիկին Շողիկի ջերմոց լաբորատորիա: Տանն էլ ունեն բույսեր և հոգ են տանում դրանց մասին…
Անահիտ Գևորգյան 

Մնացականյանների հնգյակն օգտվում է կրթահամալիրի երթուղիներից, հետադարձին Էլենն ու Ինան միշտ պատմում են իրենց կորած շան մասին ու կատուների, որոնց շտապում են կերակրել։
Զառա Առաքելյան 

#1988

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աչերը, Դավթի անգլերենն ու Աշոտ Տիգրանյանը

Աչերը Դավիթ Բլեյանի երկարօրյա ջոկատի ղեկավարն է, այնքան յուրահատուկ-հմայիչ, որ Արմինեն տանը երկար ներկայացնում է։ Մի խոսքով՝ չուտես-չխմես… անունն էլ՝ Աչեր, եզակի։ Համ էլ անգլերեն գիտի ու առաջարկում է մեր Դավթին երկարօրյա պարապմունքներում

Կապուտակ Սևանա լճից մինչև կեղտաջրերը

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույր Տաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում,

Խիզախեցիր՝ քո տարին է, հայրենագետ-ճամփորդ, սիրելի Մարթա․․․

Դավիթը ամենաշատը սիրում է․․․ — Դավի՛թ, ո՞ւմ ես ամենաշատը սիրում,- ուղիղ հարցնում է մայրիկը՝ Արմինեն․․․ Առաջին-երկրորդ տեղերում՝ հայրիկ-մայրիկն են, հետո գալիս են երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը՝ Շուշանը, Մելինեն, Սոնան․․․ Հետո անունների տեղերը