— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես.
– Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա, հետո՝ հինգը… Հայրիկ, առավոտը ե՞րբ է սկսվում…

Երևի երեկ իրիկունը բուռն-մարդաշատ աղմկոտ հավաքը գրգռեց-խառնեց-վերջնականապես անկանխատեսելի դարձրեց մեր հերոսին. առիթը՝ մեր, հիշում ե՞ք, Էդվարդ Բլեյանի, Էդվարդի ծոռ, Թաթոսի թոռ, Արամի անդրանիկ զավակի երկու տարեկան դառնալն է… Իմ ավագ եղբոր երեք տղաներն իրենց ու քավոր-սանիկով, մեծով, պստիկով, գումարած՝ ես, իմ ընտանիքով, իմ քույր Էմմայի ավագ դուստր Սուսանը՝ Նազենի կրտսերով, ու էլի…

Հոգնած էինք, իհարկե, երբ վերադարձանք իրիկվա 10-ին, բայց, ո՞վ իմանար, որ «концерт только начинается»…
– Դե, ձեր մեռելն եկեք տարեք…, – հենց մտանք տուն, նետում է Դավիթը…
– Ո՞վ է այդպես ասում, Դավիթ եղբայր…
– Ո՞վ է ասում, դո՛ւ ես ասում…

– Ինչո՞ւ չես երգում. կեսից ո՞ւմ հետ ես խաղում, Դավիթ…
– Չեմ ուզում, չեմ երգում, լսում եմ համերգը, չեմ խանգարում:
– Սիրո՞ւմ ես քո կուկուներին, – խոսեցնում եմ ես…
-Ու ընկեր Սոֆյային, Կարինեին
-Ընկեր Մելինեին, Գոհարին, Նորային, քույրիկ Տաթևին…, – հայրական երախտագիտությամբ շարունակում եմ ես…

Մեծ ուրախություն ու հավաք, որտեղ Դավթի՝ կենտրոնում լինելու, եղած ավտոները տնօրինելու իրավունքը շարունակ վիճարկում է մեր լավ մեծացած, իր խասյաթով արդեն իր կարգավիճակին համապատասխան Էդվարդիկը: Ի՜նչ լավ էր, որ հավաքվեցինք։ «Պիտի հավաքվենք առիթներով ու առանց դրանք բաց թողնելու, որ չօտարանանք ու որպես բարեկամներ կարողանանք մեր մնացած հարցերը կարգավորել»,- այսպես ճշգրիտ ձևակերպեց սեղանի գլխավերևում, որպես թիվ մեկ շահառու նստած մեր իմաստուն եղբայր Թաթոս Բլեյանը…

– Հիմա կգա, կասի ձեր հավեսը չունեմ, դրա ձենը կտրեք,- էլի Դավիթն ինձ է մեջբերում, հենց այնպես, երբ գիշերվա 2-3-ին հեր ու տղա միասին ենք անցկացնում գիշերը իր պարտադրած օրակարգով՝ մարդասիրական միջանցք բացելով (ազատելով ննջարանը) կանանց համար…

– Առաջին ժամ դասի եմ, թողեք քնեմ, ա՛յ Բլեյաններ,- իր բախտից դժգոհ, թե քնի մեջ ազարտի, գիշերվա 1-2-ի արանքում մեզ դուրս արեց սեբաստացիների մայրենիի ուսուցիչ Արմինեն, երբ արդեն մեկ ժամի չափ, ամենախաղաղ, ամենառոդարիական պատումներն էինք կարդում, իհարկե, ու միշտ՝ Հովհաննես Թումանյան…
– Ուզում եմ՝ համակարգչի առաջ միասին նստենք ու կայքը նայենք,- իր որոշումն է հրապարակում Դավիթը…
Մնացածը դուք գիտեք… Ժամը 3-ից հետո ոչինչ չեմ հիշում. աչքերս բացել եմ 6.30 ու վռազ-վռազ պատմում եմ բարեխիղճ և անկեղծ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայր իմ, ահա, նայում եմ նկարիդ

Հորս հետ իմ խոսակցությունը չի ավարտվել, հայրս կա։ Մահացել է 1976թ.՝ 38 տարի առաջ ու, տեսեք, ի՜նչ մանրամասներ եմ ես հիշում, ինչ սիրով ու ցավով… Իրիկունը 8.00-ի մոտ ես բարձրանում եմ

Կտրած մազերով «Աշոտիկը»

Մենք պատրաստվում ենք Դավիթ Բլեյանի ու իր կուկուների խմբի բացմանը: Չարչարվեցինք. համեցե՛ք ձեր ֆոտոօբյեկտիվներով, 2-4 տարեկանների սեբաստացիական հերթական, նորացված աշխարհ: Դավիթն էլ է պատրաստվում։ Շաբաթ օրը Րուզան մորաքույրը և իր-մեր

Ամենահուզիչը Դավթի դիմելաձևն է

Իսկ Նազենի Հովհաննիսյան քույրիկի և անբաժան Սոֆի Մխեյանի հետ հանդիպումը մենք տեղափոխեցինք իրիկուն, մեր տուն. առանց Դավիթ «սրտակերի» մեր գրավիչ աստղերին ինչպե՞ս երկար զբաղեցնես… Դավիթ Բլեյանը, ինչպես փոխանցում են նկարները,