Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…
Քիչ մնաց, ներքին հարդարման մեկ-երկու օրվա աշխատանքներ, ու Մայր դպրոցի մեր հայտնի պարասրահում ամեն մեկիդ պարելը կգա և՛ առանց Արշակ Գասպարյանի, և՛ առանց Ստեփան Թորոյանի, և՛ մեղա՜-մեղա՜, առանց Սյուզի Մարգարյանի… Լույս-արև-կյանք մտավ մեր պարասրահի հարավ-արևմուտքից…. Խավարի, մեկուսացման մի հսկա պատ փլվեց, սեբաստացիների աշխարհն ավելի բացվեց դեպի կրթական պարտեզ, դեպի մարզադաշտեր, դեպի փողոցային աշխույժ… Ֆիզիկական աշխարհի՝ ժամանակավոր առանց սեբաստացիների, ինձ հանձնված միջավայրի շարունակական միջամտության հերթը հասավ Մարմարյա սրահին

Պատրաստվում ենք խոստացած անդրբանգլադեշյան համերգին… Իհարկե, իմ մտքում, բայց այդպիսի խոստում ես ինձ տվել եմ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի, Վաղարշակ Զաքարյանի, Արթուր Շահնազարյանի ներկայությամբ… քիչ մնաց: Ավելի քիչ մնաց Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճի հանդիսատեսի հատվածի նորամուտին. կարևոր է, որ հունվարի 25-ից մեկնարկող հանրակրթական բաց ամենամյա ստուգատեսին նորին մեծություն գնահատող-պատվիրատու ծնողը, մասնագետը մարմնամարզական սրահում ծավալվող իրադարձություններին հետևի պատշաճ դիրքից, հարմար տեղից…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Իսկ ժամը երկուսին՝ ուրբաթ, երբ մարել է մեր ուսումնական, յուրահատուկ շաբաթվա ամփոփիչ, կրթահամալիրի մանկավարժական բոլոր աշխատողների կարոտ դարձած ուրբաթի աշխույժը,  մենք՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության ուսուցիչների, կրթահամալիրի դպրոցների ղեկավարների և կազմակերպիչների հետ հատում ենք Րաֆֆի պողոտան ու հայտնվում Սուրբ Երրորդության եկեղեցու ջերմ, լուսավոր, հարմարավետ ուսումնական սրահում… Այո՛, այսպես, պարբերական՝ ամենշաբաթյա վաթսուն րոպեանոց հանդիպումներով մեր եկեղեցում, մեր Տեր Զենոն քահանայի հետ ընթերցում ենք Կտակարան: Այո՛, առօրեական-անմիջական դարձավ աշխատողի ու քահանայի կապը, երբ կենդանի, բնական ու լիարժեք հաղորդակցություն է հաստատվում երկու ամենաընդգրկուն հասարակական ինստիտուտների՝ դպրոցի ու եկեղեցու  մարդեղենությունը որոշող պատասխանատուների, սպասարկողների միջև… Մնացածը պիտի արվի այսպես՝ անընդհատ շարունակականությամբ…

Դասավանդողների ձմեռային դպրոց:

Արևիկ թոռնիկով, Տաթև աղջիկով ու Դավիթ որդով այցելել ենք Լիլիթ Բլեյանին, Վահե Հովհաննիսյանին՝ Արաքս դստեր ծնունդը մեծարելու-փառաբանելու համար… Արաքսն այսպես էր կամեցել՝ ընտանեկան-ամենանեղ կազմով:

Դավիթ Բլեյանի համար էլ իր առցանց, քույրիկների-ախպեր Արմենի վարպետությամբ, ուսուցման շաբաթի ամփոփիչ օրն էր՝ ամենահագեցածը, խելահեղը, ինչպես մեր մանկավարժական հավաքը… Մի օրվա մեջ՝ առերեսում այսքա՜ն չնաշխարհիկ քույրիկների հետ… Դավիթը, ինչպես Արևիկ Տատինցյանը, սառնասիրտ, ոչ միայն գլուխը չկորցրին, այլև կոլաժի բերեցին տեխնոլոգիական հնգօրյա չարչարանքը Դավթի… Ստացվեց, գիտե՞ք, ահա այդ կոլաժը՝ իսկական հաշվետվություն…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Եվ Սոնա-Արաքսիկին՝ ծննդյան օրվա առիթով այցելությունը, Արևիկ-Տաթևիկի գրկում ստացած պարգևները, իր ընտրած տրամադրությունն էլ՝ հազար… այնպես որ Դավիթն իրեն և՛ կարևոր պահեց ավագ քույրիկների բարձր հովանու ներքո, և՛ դուրս եկավ ամենահարցասեր քույրիկների տանից՝ քույրիկներին խելքահան անող տրամադրությամբ:
Ճանապարհին, տանը, քնելուց առաջ հնչեցրած հարցերը՝ կոլաժ-վերնագրի բերված հենց ի՛ր կողմից՝ «Քամին փչում է, որ երկինքը սառի»… Ինչո՞ւ այսպես՝ ինքը գիտի, մերը ենթադրությունն է, ինչպես փչող քամի…

Արարատն ու շուրջը հունվարի 15-ի երեկոյան:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան
#554

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի լույս, ու սկսվում է օրը, պատումը նրա, գիրը 1496-րդ

Դավիթ Բլեյանին առավոտ 8-ից 20 պակաս ինչպե՞ս արթնացնես, երբ «Թողեք քնեմ, ուզում եմ քնել, քունս տանում է․․․»-ն է արձագանքը, իսկ 08։25 պիտի լինի իր Բանգլադեշ-դպրոց տանող թիվ 39 ուսումնական երթուղայինում…

Նախաձեռնող սովորող… Չնախաձեռնող՝ չսովորո՞ղ…

Դավիթ Բլեյանն է այսպես, Ռոդարին կասեր՝ շրջում նախադասությունները, իրենց բուն իմա՞ստը մեզ փոխանցելու համար… Իհարկե։ Նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք,

Սիրում եմ պարզկա քո լեզուն․․․

Տերյանով, այո․ Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին․․․ Երեկվա հագեցած-խիտ ամեն օրից ինձ Մարմարյա սրահը մեր մնաց՝ իր Տերյանով, որ այնքա՜ն սիմֆոնիկ հնչեց-մնաց իմ ականջներում․․․ Քանի՜