— Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ,- ավելի ու ավելի հաճախ է հարցնում Դավիթ Բլեյանը:
— Դեկտեմբերը գա, հետո դեկտեմբերի 12-ը. ծնունդ անենք, մոմեր վառենք, դնենք տորթի վրա… Իմ մեքենա-մոմերով շնորհավորե՞նք…  Два, три, четыре, восемь, девять, десять…
Լիլիթ Բլեյանի նվիրած մոմ-մեքենաների տուփը, համոզվեց, չբացեց, տուփով է մեքենաների հետ խաղում և… սպասում է ամեն օր դեկտեմբերին, հետո 12-ին…

Դավիթը պահանջում է.
— Լողանում եմ, պապ:
Ամեն ինչ արագ, ափալ-թափալ: Արմինեն 6 ժամ դաս ունի… Դավիթը շտապում է պարտեզ, ես՝ գործի… Երեկվա հոբելյար Արմինեն տան աստիճանների գլխին ուղիղ 8.30 հայտարարեց՝ մեր մոբիլ համերաշխ սեբաստացի եռյակը պատրաստ է իրականացնելու հեղինակային կրթական ծրագրերով օրվա մարտական առաջադրանքը… Ի գործ… Դավիթն աստիճանների վրա հիշում է իր կաթնաշոռն ու թթվասերը… Տեսեք՝ 3 տարեկան դարձող մեր տղան ինչի է վերածել ավտոմեքենան…
— Մոբիլ է, հայրիկ, մոբիլ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում»

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում» (կրթահամալիրի փակ լողավազանը նկատի ունի) առաջին անգամ. հիացմունքն է փոխանցում. – Օղակով եմ լողացել, ջուրը ծածկել է, բայց ես չեմ խեղդվել… Լողավազանի Տաթոն

Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում

— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում, — Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում… – Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ: – Ես արդեն