Երեկ իրիկունը մեր տանն աղմկոտ էր՝ Տաթևիկն ու Արևիկը, Լիլիթն ու Սոնուլիկը, Աննան ու Առնոլդը, Էդիտան՝ նորից առանց Սերժի-Գոռի, Ստեփան եղբայրս ու իմ հարս Անահիտը, Մելինե-Մարիամիկը, Դավթի մորաքույր Ռուզանը… Սուսանն ու Նազենի կրտսերը, ինձ, Արմինեին ու Դավթին էլ որ գումարեք, լավ աղմկոտ, սիրելի միջավայրի պատկերացումը կունենաք… Ծնունդը հենց սա է, որ սիրելիներդ հավաքվում են. որքան շատ, այնքան լավ, ու… աղմկում են… Արմինեին մերոնք բոլորը սիրում են, մարդկայնորեն կապված են։ Դավիթը հերոս է, էս ե՞րբ հայտնվեց, ե՞րբ դառավ երեք տարեկան, մեծացավ, մտավ բոլորիս կյանք, որ (ո՞վ ձևակերպեց մերոնցից) իր քույր-մորաքույր-եղբայր-հորեղբայրների գրկից գիրկ է անցնում, բոլորին սիրում և անհատապես սիրվում յուրաքանչյուրիցս…

Արմինեի սրտո՞վ եղավ օրը. հախուռն, մի շնչով, առանց նախօրոքի, օրը՝ իր հոգսով-ջանով-ջիգյարով տեղավորվեց իր մեջ: Ասենք շնորհավոր: Շուշան Բլեյանն էլ իր սկայպով, չէ (պլանշետն էլի փչացրել է), էն «վայբրով» խոսեց հերթով բոլորի հետ… Կեցցե մեր սիրելի Կարինե Խառատյանը այս տեսանյութով Դավթի շնորհավորանքը մայրիկին հասցնելու համար…

Ես քնելու պահանջ եմ զգում ու քնում եմ՝ այդպես, հագուստով… Խոսելս, գրելս, խորհելս չի գալիս…

Արթնանում ու արթնացնում եմ մերոնց ժամը 8-ին։ Մեզ՝ ինձ, Արմինեին, Դավթին, մնում է ընդամեը 30 րոպե՝ հիգիենայի և տանից դուրս գալու համար: Դավիթը պահանջում է.
— Լողանում եմ, պապ:
Ամեն ինչ արագ, ափալ-թափալ: Արմինեն 6 ժամ դաս ունի… Դավիթը շտապում է պարտեզ, ես՝ գործի… Երեկվա հոբելյար Արմինեն տան աստիճանների գլխին ուղիղ 8.30 հայտարարեց՝ մեր մոբիլ համերաշխ սեբաստացի եռյակը պատրաստ է իրականացնելու հեղինակային կրթական ծրագրերով օրվա մարտական առաջադրանքը… Ի գործ… Դավիթն աստիճանների վրա հիշում է իր կաթնաշոռն ու թթվասերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էդիտ Հովհաննիսյանը

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝

Կյանքի բեկում տարի, այո՛…

Այդպիսին թող լինի 2015-ը, որի երկրորդ օրն է այսօր, 365 օրերից։ Նազենի աստղ Հովհաննիսյանն է այցելել իր քեռուն ու Լիլիթ աստղ Բլեյանը` Սոնուլիկի հետ։ Դավիթն ու Սոնուլիկը իրենց ստեղծած խաղաշխարհի

Իրական այնպես, ինչպես մենք ենք

Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»