Արձագանքում է, այսպես բնորոշում վիճակը Դավիթը Բլեյան, երբ երեկ հանկարծ հայտնի է դառնում, որ օրվա վերջին՝ 6-7-ի արանքում, մեզ են այցելելու Տաթոն՝ Վահանով-Արևիկով, Լիլիթը՝ Սոնայով, Շուշանն իհարկե, Սուսան Հովհաննիսյանը՝ Նազենի կրտսերով․․․ Դավթից ուրախն էլ կա, Արմինեն՝ հայրիկստանի տանտիրուհի-մայրիկը, «տատիկը», քույրիկը․․․ նոր ուսումնական տարում Սոնայի մայրենիի ուսուցիչը․․․ Ես՝ շանթահար, օրվա մեջ լիցք կա՞ր էլեկտրական, որ պարպվել էր իմ մեջ, և 8-ին արդեն անկողինը իմ հանգրվանը եղավ․․․ Փրկությո՜ւն…
Չորսն է առտու՝ ես կա՛մ, իմ բանին-գործին, օրվա հետ, իմ գրով․․․
Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է մեկ տարեկան դարձող Վահանը չոչ անում, իսկական քոթոթ արջի պես, արջուկի պես չանչով-թաթով խաղողի գիլան պոկում-ուտում-թափում-ճմլում, ինչպես է իր բաժակով ջուր խմում, իրեն ջուր անում-թրջում, ինչպես է տկլորանում, ճերմակ-փափուկ, արջի պես գռմռում-վախեցնում, Տաթևի հրահանգները կատարում․․․ բոլորը։ Պարզ է, հայրիկստանում-այլուր, որտեղ արջ մայրիկն իր քոթոթի հետ հայտնվում է, նրա շուրջն են․․․
Բոլորի ուրախությունն է մեկ տարեկան դարձող արջուկը, ում պատրաստվում է Սամվել հայրիկը կարգով կնքել նաև․․․ Իհարկե՛։ Տեսնես ոգևորված հայրիկը կգա՞, իր ավագին՝ Աշոտ պապիկին կհարցնի՞, թե ոնց, երբ անենք, որտեղ անենք, որ նշանավոր պապի (էս մեկն ունի) ճաշակով լինի․․․
Արևմտյան և Հյուսիսային ճամբարներում:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի և Մարի Միքայելյանի:
Մարզատոն օգոստոսի 30-ին՝ մեր կրթական ծրագրով ուսումնական 2017-2018 տարվա մեկնարկը, որպես ճամփորդությամբ ուսուցման, բազմամարտի, մարզական առույգ հավաք-մոբիլ վիճակի, հայրենաշինության, բարձունքի-գագաթների նվաճման նախագծի, հայրենագիտության պատրաստության ստուգատես․․․ Բոլոր կարգի սովորողներով, աջակից-մասնակիցներով, սեբաստացիական ներքին կանչով՝ ուրախ-բաց հավաքի։ Ասված է՝ ինչպես տարին սկսես․․․։ Եվ Արագած սարի հատուկ խմբով գրոհը, նոր սեբաստացիների օծումը ամենասարի հարավային գագաթին, անխախտ ավանդույթ է մի․․․
Ահա ինչու, գրի այս հատվածը որպես սուրհանդակ ընդունեք, հղումով տարածեք ու սկսեք անձնական-խմբային-դասարանական-դպրոցական-ընտանեկան պատրաստությունը։ Շարքերը օրվա տեսա՞ք՝ ուսապարկերով, շորտերով, շապիկներով, բոթասներով․․․ գունեղ-հրեղեն․․․
Արևմտյան դպրոցի նախակրթարանում: Լուսանկարները՝ Յանա Աբովյանի:
Հայոց այսօրվա հանրային կենցաղային մշակույթը մենք ենք, ամեն մեկս՝ իր հիգիենայով, իր շրջակա աշխարհը օտարած-բրախած․․․ Իբր շրջակա աշխարհն իմը չէ, իսկ եթե իմն է՝ վերցնում եմ, որևէ ձևով ցանկապատում, «գառաժ» դնում կամ մի․․․ բեսեդկա․․․ Սեբաստացին է, կա-դառնում է, փոխվում-փոխում է, շրջակա աշխարհի նկատմամբ այլ՝ հոգատար վերաբերմունքով, խնամքով։ Գալիս է կանգնում իր աշխարհի կենտրոնում ու ծաղկեցնում, խնամելով տարածում-ընդարձակում շրջակա աշխարհը։ Անձնական հիգիենան, ինքնասպասարկումը, ինքնավարությունը, խնամքը, պատասխանատվությունը սեբաստացու, որևէ կարգով-տարիքով, չի կարող զանց առնել, չընդգրկել շրջակա աշխարհը։ Կրթահամալիրի Բանգլադեշը ահա նոր Հայաստանն է բաց, կենտրոնում մարդն է իր շրջակա աշխարհի, իր կյանքով՝ որպես ամենօրյա ստուգատես մի․․․ Սկսեցինք․․․
Սևանա լճի սեբաստացիական օրը: Լուսանկարները՝ Լուսինե Ներսեսյանի:
Այս օրերին ես հենց այս մասին եմ ձեզ պատմում։ Լավ է, որ մեր կրթահամալիրի Բանգլադեշի ամեն մի դպրոցական տարածքում կա՛ պարտիզպան, շարունակեք ընթերցումը հղումը բացելուց հետո, կա՛ պարտիզապուրակային գործունեության կայան-գործիքատեղի, մեզնից յուրաքանչյուրին օգնական աջակցություն․․․ Կա՛ ինտերնետ-ուսուցիչ, կա՛ նոր մասնագիտական ուսուցման ծրագիր․․․ Այս ամենը լավ է, աջակից է, եթե կենտրոնում մարդն է՝ իր ու իր շրջակա աշխարհի խնամքով առօրյա, մաքրելով, փխրեցնելով, տնկելով, ջրելով, պահպանելով ու տարածելով․․․ որպես իր ծաղկոց-ծաղկություն․․․ Սկսեցինք։
#1123