Առողջ սիրտ ունելու համար առաջարկվող 9 խորհուրդներից է։

Հրանտ Բագրատյանի հրահրած քննարկմանը մեր Նունե Մովսիսյանի բերած ծանրաքաշ մեջբերումը Սևակից՝ հայոց լեզուն որբի գլուխ չէ, ծիծաղս պայթեցրեց։ Չէ, Նունե ջան, սրբի գլուխ է հայերենը, ձեռք տալ չի կարելի… Ավելի անհոգ, ուրախ, լեզվանի կարելի չէ՞ տանել քննարկումը, որ մասնակիցներն ավելի բարի դառնան, հատկապես որ միայն երաժշտության ու քնի միջոցով դրա տևողությունը մի շաբաթից ավելի չէ։ Աղքատ-հարուստ՝ գնահատականներ են, չէ՞, դրանց վրա չարժե կանգնել, Թումանյան Հովհաննեսը՝ հայտնի-սիրելի-ուրախ լեզվաշինարարը մեր, կարծեմ, մի հոդվածում մեր գրականությունը անվանեց աղքատիկ… Հետո՞, հո դրա վրա չկանգնե՞ց. մի ամբողջ գրականություն ստեղծեց՝ մի ուրույն աշխարհ, այնպես որ դրանից հետո ես հենց միայն իր գրականության համար էլ չեմ օգտագործի «աղքատիկ» բառը… Ազատ լեզվագործածումը, լեզվաշինարարությունը, սրանցով՝ լեզվահարստացումն է խնդիրը։ Իսկ ստեղծական աշխատանքը, պնդում էր Ռոդարին, իհարկե, որ լինի, չի կարող չլինել ուրախ… Ինչքա՜ն քիչ են ծիծաղում դպրոցում՝ պնդում է մազալու լեզվաստեղծ Ջանին… Ջանին մեռնեմ Ռոդարու… Եկեք՝ լեզու, բառեր բստրենք, բոլ ծիծաղելով, բազմապատկենք մեր լեզուն չլըմփ-զրընգ-ծնծղան-պեծպեծ-շողշող բառերով…

Հյուսիսային նախակրթարանի սաների ֆոտոսեսիան՝ Կարինե Բաբուջյանի:

Իմ էլ փոստում մեր ճկուն-բարբարոս լեզվով կարդալու շատ բան կա, ու ժամ-ժամ կշատանա… Ուսումնական նախագծեր 2017-2018 ուսումնական տարվա համար, կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ամառային ուսումնական աշխատանքի մասին հաղորդումները… Հարգելի գործընկերներ, հաղորդումներից առաջ, խնայեք-հարգեք ինձ-մեզ, նորից անդրադարձեք իմ Ուսումնական տարվա մեկնարկից առաջ և Ուսումնական տարիների սահմանագծին սուրհանդակներին. և՛ դրանց համապատասխան դարձրեք Ձեր հաղորդումը, և՛ Ձեր ուսումնական նախագծի հայտը ներկայացրեք դրան ներկայացվող պահանջներին համապատասխան… Գիտե՞ք՝ սրանով որքա՜ն ժամանակ կխնայեք ու որքա՜ն ժպիտ-առողջություն-հավես կպահպանեք-կփոխանցեք…

Իմ փոստը նաև Արմենիա-Հայաստանի վիճակագիր է… Շարունակում է, զարմանալու ի՞նչ կա, Ռուսաստանը, անկախ մեծացող իր բոլոր բարդություններից, տեսանելի կլանել-տանել հայաստանցիներին… Հիմա էլ մեր Աստղիկ Պողոսյանի ընտանիքը՝ Սերգեյին, Մանեին նաև… Լավ է, որ կա առցանց ուսուցման ծրագիրը նոր՝ կրթահամալիրում սովորելու հնարավորությունը կիլոմետրերի հեռավորությամբ… Ռուսաստանն էլ մի Չինաստան է ինձ համար՝ Չինումաչին, Դավթի շեշտած՝ տարածքո՛վ ամենամեծ պետությունը։ Այնքան մեծ, որ умом не понять…

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում բացվել է առաջին առցանց դատարանը։ Ինչքա՜ն մեծ է Չինաստանը, վա՜յ, Էրիկ ջան, ի՜նչ լավ է, որ Անակլիայի «Ապագայի ճամբարից» գնում ես քաղաքակրթության անցյալի-ներկայի-վաղվա Չինաստան, որ ինձ համար միշտ Չինումաչին է, քո հումորով, քո աստղով, որ լույս-լուսնթագ-լուսնկա մայրիկից է, շուտ արա, էնպես արա, որ կարևոր ճանապարհները՝ Չինաստանի-աշխարհի, անցնեն նաև Հայաստանով։ Թե չէ հայաստանցիները ճանապարհային փակուղին հաղթահարելու հույսը կտրել են, չեն թողել, որ Երևան-Բաքու 30 տարի պարապության մատնված երկաթուղու մետաղը ժանգոտի ու փայտը փտի… Արաքսի հատվածում 40 կմ-անոց երկաթգծից ոչինչ չի մնացել… Մենք ճիշտ պահին ենք սկսում բոլոր տարիքի սովորողների առցանց-հեռավար-հեռակա ուսուցումը՝ ապահովելովլիարժեք-հուսալի հաղորդակցություն…

Լողափնյա օգոստոսյան ճամբարներ կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Անհանգստացնող տեղեկություն, հենց հիմա, որ  հանդիպեցի… Մտածել էի, բաց այսպե՞ս, փաստական հանգամանք որպես… Հայաստանը, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ավտովթարների զոհերի թվով հակավարկանիշի առաջատարներ են դարձել… Այ, սրանից խոսեք, որ հա՛մ ծիծաղս լռվեց, հա՛մ ճնշումս բարձրացավ… հա՛մ էլ կոմպս անջատեցի… Չեմ ուզում։ Դավթի, Արմինեի ու էլի երևանցի սեբաստացի-ոչ սեբաստացիների հետ Արագած եմ գնում….

#1124

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր տան հերոսը, իհարկե․․․

Երկնքում աստղերն են, իմ գրկում՝ Աստղիկը, մենք քայլում ենք․ – Ձկները սոված են, Դավի՛թ, վեր կաց․․․- պարբերաբար լսվող կանչերից է մեր տան․․․ – Ես եմ կերակրելու ձկներին էսօր․․․

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր

Որպես զբոսաշրջիկ…

Ճիշտ Գաստոնի նման, մեծ զբոսաշրջիկ… Կրթահամալիրի Արևելյան դպրոցի թատերական սրահի 4-5-րդ դասարանցիներին-ուսուցիչներին՝ Հանրակրթական դիջիթեք 2017-ի ղեկավար Հերմինե Անտոնյանի ներկայացման մասնակիցներին, հանկարծ հարցնում եմ (ծանոթ եք իմ ներխուժումներին, ուղիղ եթերով հարցումներին. սա Տիարի