Ուսուցիչնընկեր Լիլիթի (Առաքելյան) պես պիտի լինի, որ կարոտես, տեսնես՝ ուրախանաս, մոտենաս, որ հետը լինես, կարոտդ առնես, ուրախանաս․․․
Պա՛պ, դու գուշակեցիր, որ ուզում եմ դաշնամուրի գնամ, շարունակեմ․․․

Դավիթն այդ կարոտը ցցուն արտահայտել էր օրեր առաջ, երբ Աստղիկը Մաշայի պես մոտեցավ դաշնամուրին․․․ Հետո Չարենցիտունթանգարանում, Չարենցի դաշնամուրով նվագելիս․․․ Իսկ երեկ զարմանալի, ուրախությունից, իրար կարոտից, հեղինակային մանկավարժությունից ծնված համերգին ես բռնացրի՝ ինչպես է մարմարյա աստիճանների երկրորդ շարքից դավիթավարի ակնապիշ եղել դաշնամուրի առաջ հերոսացած իր ուսուցչին․․․ Տեսաք՝ ինչպես ուսուցիչն ընդառաջ եկավ այդ կարոտին, ինչպես գրկեցին իրար, նվագեցին, երգեցին, պարեցին․․․ Իսկ երեկոյան Դավիթը հայտարարեց իր դաշնամուրի պարապմունքները վերսկսելու մասին։ Համ էլ հիմա ավելի ու ավելի շատ է լինում Մայր դպրոցում, իսկ 2021-ի սեպտեմբերից Մայր դպրոցում սովորող 6-րդցի Դավիթն իր անհատական պլանով, ինքնավար, ԼիլիթՍվետայի խնամած նորացված միջավայրում կանցկացնի՝ որքա՛ն իր ուսուցչուհու, երաժշտության նկատմամբ կարոտը քաշի․․․ Համ էլ տանը Աստղիկին նվագել կսովորեցնի։ Աստղիկն այնքա՜ն հեշտ է յուրացնում․․․ մեկ, երկու, երեք, ․․․, ութ, ինը, տասը․․․

Եղբայրը մերՇուշիի Արթուրինման է լինում։ Երեկ երեկոյան դռան զանգը ազդարարեց ամենասպասվածի դիմավորումը։ Տեսնեիք․․․ Աստիճաններին կանգնած՝ շենքով մեկ քույր ու եղբայր կանչում են.0
Արթո՜ւր, Արթո՜ւր․․․ Շո՛ւտ բարձրացի․․․
Երկու ժամ դադար չտվեցին իրենց ուժեղ, մշտաժպիտ, հնարամիտ եղբորը, այնպես, որ ես ժամանակ չունեցա մեր գործերի մասին խոսելու, այս էլ երկրորդ անգամ․․․
Լավ, Արթո՛ւր ջան, դրսում կհանդիպենք․․․
Նրանց Աստղիկի բնական քունը բաժանեց. հենց հատակին պառկած հանգավ․․․ 

Էստեղ ես դադար առա. Շուշանը Վիեննայում աչքիս առաջ եկավ, կոկորդումս արցունք հայտնվեց, կուլ տվեցի կիտրոնմեղրիքրքումի հետ հոգատար կնոջ՝Աբրահամյան Արմինեիհատուկ պատրաստած ջրով․․․ 

Գրի թելը կտրվեց, ձեռքերս սկսեցին փորփրել գրասեղանիս թղթապանակները, ու մեկ էլ, ահա, այս ծալած թերթիկը՝ 2000 թվի, որ ինչպես իմ մյուս հարյուրավոր նամակներն ու գրառումները Նուբարաշենի ուղղիչ տանից իմ բարեխիղճ փաստաբանի միջոցով ուղարկել եմ իմ կնոջը հոգատար՝Արմինե Օհանյանին․․․ Ազգանունները շեշտում եմ, որ Արմինեներին չշփոթեք։ 

Կոմիտասի նամակների՝կալանատան խցումարված իմ գրառումներն ավարտվում են այսպիսի երկտողով «Արմինե, ինձ որ լսես, ուշադիր կվերաբերվես նշումներիս։ Այս ամենահայը չի ճանաչվածգնահատված մեզանում։ Իսկ նամակներն ու այս նշումները պահիր տանը»։ 

Երեկվա համերգի ազդեցությունը, ԴավթիԼիլիթի, ԱրթուրԴավթիԱստղիկի հանդիպումների հուզմունքը երևի շատ ուղիղ շարունակում էր ազդել․․․ Այս գրառումներն ինձ կտրեցին․․․ ԹումանյանԿոմիտասԱբովյանի ազդեցությունը ինձ վրա միշտ եղել է, կա ուղղակի․․․ 

#2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վատ արարքներից Աստծուն ապավինելու համար․․․ կիրակի

Ինձ համառ չանվանեք իմ օրը Իմամ Սաջջադի մատյանով՝ աղոթքով, 8-րդ անգամ սկսելու համար․․․ Եթե համառն ու հաստատակամը հոմանիշներ են, գովենք իմ հաստատակամությունը՝ մեր աշխարհից պարսից կողմ հանրակրթական բոլոր դարպասներով մտնելու

Սևի-սպիտակի խառնարան Երուսաղեմը…

Պատմել եմ, չէ՞, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում համաձանության-ավանդույթի ուժով տնօրինում են Երուսաղեմի հայոց, լատին և հույն պատրիարքարանները։ Հաստատված-հայտնի ժամանակացույցով-կարգով փակվում-բացվում են տաճարի դռները, սահմանափակվում-կարգավորվում հավատացյալների-ուխտավորների հոսքեր-մուտքեր… Մի տաճարում, որտեղ մեծ

Ռեմարկի երկու ընկերն ենք… 

… Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։