Հարգելի գործընկերներ, մինչև 2017թ. օգոստոսի 21-ը Ձեր բլոգում խնդրում եմ համառոտ, անհրաժեշտ հղումներով, հրապարակել հեղինակային կրթական ծրագիր մշակող-տարածող ուսուցչի Ձեր ամառային ուսումնական աշխատանքը՝

  • «Ուսումնական ամառ» նախագծերին Ձեր մասնակցությունը,
  • 2017-2018 ուսումնական տարվա սովորողների  ընդունելության, դասարանների-խմբերի ձևավորման ուղղությամբ Ձեր ջանքերը՝ գործողությունների տեսքով, դրանց արդյունքները,
  • ուսումնական տարվա մեկնարկին Ձեր պատրաստությունը ուսումնական բլոգում՝ բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպման մշակումները, կրթահամալիրային նախագծերի համակարգման, մենթորության, հետազոտական աշխատանքի, այլ հայտերը։

Հրապարակման հղումը ուղարկեք դպրոցների ղեկավարների tnorenner@mskh.am հասցեին, կրթահամալիրի տնօրենին։ Դպրոցի ղեկավարը մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը, անհատական պլանը պիտի հիմնավորի նրա այս գործունեությամբ, ձևավորված հանրակրթական դասարանների, սովորողների ընտրությամբ դասընթացների-գործունեության-ակումբների, լրացուցիչ կրթության խմբերի առկայությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակիրճ խոսք՝ գիր Տոնական…

Ես միշտ լիքը ձեռքերով եմ ճանապարհում-դիմավորում իմ սաներին, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներին, որտեղ էլ որ եք, կաք Կյանքը, որ միասին ապրել ապրում ենք… կա՞ ավելին սրանից… Մարդու կյանքը, որ

Միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկին բան չմնաց

Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ. Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է

2015-2016 ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկի մասին

Սեբաստացիներ, բոլոր տարիքների. 2016թ. փետրվարի 1-ին ֆիզիկական միջավայրում վերսկսվում են բնականոն ուսումնական պարապմունքներն ամբողջ կրթահամալիրում, բոլոր կրթական ծրագրերի ողջ ծավալով` սկսած 2-4 տարեկանների խմբերից, այդ թվում` նաև երկարօրյա ուսուցում, ընտրությամբ և լրացուցիչ