Ես միշտ լիքը ձեռքերով եմ ճանապարհում-դիմավորում իմ սաներին, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներին, որտեղ էլ որ եք, կաք

Կյանքը, որ միասին ապրել ապրում ենք… կա՞ ավելին սրանից… Մարդու կյանքը, որ Աստծո ամեն օր ստեղծում-վայելում ենք՝ սկսած լուսաբացից: Չիք: Դպրոցը՝ ձեր-մեր, կրթական այս աշխարհը՝ կրթահամալիրի Բանգլադեշը, որպես աշխարհի մեր անկյուն… Ուշադի՛ր, այս պահից նաև ձեր երեխայի:

Գովազդ եթերում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. շրջանավարտ 2016, ձեր երեխայի դպրոցը: Հարցնում եմ՝ ձե՞ր երեխայի դպրոցը ու ձեր խոսքը թող լինի այո-ն՝ այո ու ոչ-ը՝ ոչ…

Ամենալավը երեխաներին, նաև քո անձնական երեխաներին։ Դպրոցի ընտրությունը արժեքների ընտրություն է։ Լավ դպրոցը, ինչպես ապահով և ուրախ մանկությունը, ինչպես լավ ընտանիքը, էներգիայի մշտական աղբյուր է, հարուստ ժառանգություն, որը ժամանակին փակ ծրարով հասնում է քեզ, և որի վրա հետադարձ հասցե չկա…

«Ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժություն», 2000թ. 

Շատ կուզեի, որ ինչպես մեր 9-րդ դասարանցիները, Դուք այսօր մեկնեիք բանակումի՝ քննաշրջանն սկսեիք ռազմամարզական ճամբարով։

Կրթահամալիրի առաջին դասարանցիների առավոտյան ողջույնը շրջանավարտներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայիսյան ու աշխատանքային…

Սեբաստացիներ, մայիսի 13-17-ը հեղինակային կրթական ծրագրերով ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքն է։ Մայիսի 8-12-ի օրերն օգտագործում ենք հավաքի խնդիրներին համապատասխան՝ հավաքի նախապատաստությունն ավարտելու համար։ Այդ նպատակով մայիսի 10-ին ոչ միայն աշխատում ենք, այլև կազմակերպում

Մանկավարժության հունիսյան ճամբարն է մեկնարկում

«Ամառ 2016» նախագծով հերթական ճամբարը, որ սկսում է հունիսի 20-ին, հեղինակային կրթական ծրագրի՝ մոբիլության, ստեղծականության, ներառականության դրսևորման-ապահովման, մանկավարժական աշխատողին անհրաժեշտ ընդհանուր հմտությունների փոխանցման հարթակ է։ Իմ օրվա գիրը կարդացեք՝ որպես

Կրթական պարտեզը մեզ միավորում է

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, սեբաստացի և ոչ սեբաստացի Ներկայացնում եմ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնությունը և հանդես եմ գալիս նրա անունից։ «Կրթական պարտեզ» նախագծի մասին խոսելիս