Սեբաստացիներ, բոլոր տարիքների.

2016թ. փետրվարի 1-ին ֆիզիկական միջավայրում վերսկսվում են բնականոն ուսումնական պարապմունքներն ամբողջ կրթահամալիրում, բոլոր կրթական ծրագրերի ողջ ծավալով` սկսած 2-4 տարեկանների խմբերից, այդ թվում` նաև երկարօրյա ուսուցում, ընտրությամբ և լրացուցիչ ուսուցման պարապմունքներ: Դպրոցների, քոլեջի ղեկավարները ապահովում են սահմանված ջերմաստիճանը կաբինետներում, ուսումնական պարապմունքների համար որոշված սրահներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում: Հրապարակում եմ ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակը,  սովորողների փոխադրման միասնական երթուղիները, փետրվարի ուսումնական օրացույցը` իր ստուգատեսներով, ձմեռային ճամփորդություններով, հանրապետական առարկայական օլիմպիադաներով….

mskh.am-ի ենթակայքերում հրապարակված են նախադպրոցական և երկարօրյա ուսուցման խմբերի` փետրվարի 1-12-ի ճաշացուցակները, 2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասացուցակները`

Փետրվարի 1-ին, ժամը 18.00, ավարտված կլինի հեռավար-առցանց ուսուցման արդյունքների, 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփումը, որ դպրոցների ղեկավարները սահմանված կարգով կհրապարակեն, դասավանդողների, սովորողների բլոգներում, կայքում և ենթակայքերում սահմանված կարգով կհրապարակվեն հաշվետվությունները:

Բոլորին բարի ուսումնական շաբաթ, որը կավարտվի տոնական-ստուգատեսների մեկնարկի «Ղափամայով»: Առջևում փետրվարյան հանրակրթական ստուգատեսներն են` իրենց բազում անվանակարգերով և մրցանակներով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա սուրհանդակ

Բարի օր, սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք: Օրը կիրակի է, ամենամյա բաց ստուգատեսային ճամբարի նախապատրաստման վերջին օրը: Արձանագրենք. հունիսի 15-19-ին կրթահամալիրում աշխատանքի երեք հիմնական ուղղություն կա` հունիսի 15-ին մեկնարկում

Ձմեռ պապն իր գործն է անում

Ձմեռ պապը հեծանվով սուրացել է կրթահամալիրի Մեդիակենտրոն ու առաջարկություն բերել, որ 2015-2016-ի ձմեռային ուսումնական ճամբարը 2016-ի հունվարի 18-22-ի փոխարեն լինի 2015-ի դեկտեմբերի 21-25-ին, որ լինի նախաամանորյա-ծիսական ճամբար, որտեղ մարդիկ կնախապատրասվեն և կկազմակերպվեն ամանորյա

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ