Կրթահամալիրի ուսումնական օրացույցով 2017-2018 ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ի մարզատոն-հայրենագիտական-արշավախմբային գործունեության-ճամփորդությամբ ուսուցման ստուգատեսով։ Այս նպատակով անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը ստուգատեսին մասնակցում է որպես նախագծային խմբի ղեկավար կամ որպես նախագծի մասնակից՝ մարզական-ճամփորդական հանդերձանքով ու պատրաստությամբ։ Օրվա ուսումնական նախագծերը՝ դրանց անհրաժեշտ գործիքների-անցկացման վայրերի ներկայացմամբ, պատրաստության պահանջներով, ուսումնական նյութերը հրապարակվում են մանկավարժական աշխատողների բլոգներում մինչև օգոստոսի 25-ը, օրվա ծրագրերը դպրոցների ենթակայքերում՝ նախագծերի մասնակիցների՝ սովորողների, ծնողների, կամավորների, այլոց  ցուցակներով, մինչև օգոստոսի 26-ը։

Դպրոցի ղեկավարներին խնդրում եմ.

  • ուսումնական ճամփորդությունների, նյութերի-գործիքների հայտերը ներկայացնել սահմանված ժամկետներում,
  • տեղեկացնել՝ ինչպե՞ս են գրանցվում սովորողների անհատական նախնական տեղեկացվածությունը ստուգատեսի-մարզատոնի մասին, նրանց մասնակցությունը օրվա նախագծի մշակմանը, մասնակցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձմեռ պապն իր գործն է անում

Ձմեռ պապը հեծանվով սուրացել է կրթահամալիրի Մեդիակենտրոն ու առաջարկություն բերել, որ 2015-2016-ի ձմեռային ուսումնական ճամբարը 2016-ի հունվարի 18-22-ի փոխարեն լինի 2015-ի դեկտեմբերի 21-25-ին, որ լինի նախաամանորյա-ծիսական ճամբար, որտեղ մարդիկ կնախապատրասվեն և կկազմակերպվեն ամանորյա

Մեր ճամբարները պատրաստ են նախագծային խմբերի հայտերին

Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի, Սևանի ճամբարները խնամքով-սիրով պատրաստել ենք։ Կեցցեն բոլորը՝ ճամբարների ղեկավարներ Մենուա Հարությունյանն ու Տիգրան Հակոբյանը, Միքայել Ղազարյանն ու Սմբատ Պետրոսյանը, ուսուցիչներ, աշխատողներ, սովորողներ, որ ջանք ու եռանդ