Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ.

Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է «Նախագծերով ուսուցում» էջը, որտեղ կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների-մասնախմբերի ղեկավարները ի մի են բերում դրանք, հավաքվում են իրականացման արդյունքները, հաշվետվությունները։ Այդտեղ են այլ ուսումնական նախագծերը, ինչպես կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար  Գևորգ Հակոբյանի, կրթահամալիրի տնօրենի առաջարկած նախագծերը, առանձին խմբերի նախաձեռնությունները, ինչպես «Տիեզերք» խմբի համերգը, «Կտոր մը երկինք» համերգը… Շաբաթվա մեկնարկին բան չմնաց. խնդրում եմ, մի՛ թողեք այսօրվա հրապարակումը վաղվան…

Շաբաթվա ծրագրերում են ընթացող հանրակրթական տեխնոլոգիական, հասարակագիտական ստուգատեսների, «Կարդում ենք» և «Մայրենիի օրեր» ստուգատեսների նախագծերը. այստեղ նույնպես, իհարկե, կարող են լինել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։ Եվ լավ է, որ առանձին խմբեր նախաձեռնում են ուսումնական օրացույցով որոշված հաջորդ ստուգատեսների նախապատրաստումը։

Անկալում ենք, որ նախագծերով ուսուցմանը միանան ոչ միայն ծնողները, նաև այլ մասնագետներ, մեր գործընկերները, կբերեն իրենց ուսումնական նախագծերը, կդառնան մի ուսումնական նախագծի հեղինակ, ղեկավար ու կազմակերպիչ, մասնակից։ Համեցեք… Միայն այսպես կրթությունը կդառնա հանրային գործ, դպրոցը կդառնա բոլորինը, սովորողը և ուսուցիչը կրթությամբ կկարողանան ավելի ու ավելի բարդ կենսական խնդիրներ լուծել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրակրթական էկոտուր 2016

Բնապահպանական նախագծերի ստուգատեսը ծնվել է մեր կյանքում, և մեր կյանքով էլ հասունացել են փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը ցույց տվեցին այս օրերին ստուգատեսի կազմակերպիչների հետ քննարկումները։ Այսպիսով. Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային

Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական աշխատանքը

Կարդացեք, փոխանցեք մյուսներին, տարածեք։ Սեբաստացիներ բոլոր տարիքների, սեբաստացիական հունվարն ավարտվում է՝ իր ուսումնական-ստուգատեսային ճամբարներով։ Փետրվարի 1-ը, 2-ը այդ շրջանի ամփոփման, նախագծային ուսուցման արդյունքների, ուրախության, հավեսի ներկայացման օրեր են կրթահամալիրում ու

Ուռա, մեկնարկում է հանրակրթական հերթական ստուգատեսը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, մասնագիտությունների և նախասիրությունների, հարգելի գործընկերներ Մարտի 9-ը հայտարարում եմ հանրակրթական հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի հայտերի ընդունման և նախագծերի հրապարակման մեկնարկ։ Շնորհակալ եմ մինչև այսօր եղած քննարկման համար։