Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում Սուրբ Աստվածածնի պատարագին են մասնակցելու  2017-ի օգոստոսի 14-ին … Կապ տեսնում եք Իզմիրի միջազգային ճամբարին կրթահամալիրի պատանիների 6 տարի անընդմեջ մասնակցության հետ

Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 17169 երեխա, 7% -ով պակաս, քան 2016-ի առաջին կիսամյակում. Ըստ պաշտոնական վիճակագրության հանրապետության, դպրոցների առաջին դասարաններում 2016-2017 ուսումնական տարում սովորել է 40360 երեխա. Տեսեք, վեց-յոթ տարում ծնելիության ինչպիսի անկում … Սրանից խոսեք, մեկ տարում ծնելիության այսպիսի անկման.

ՀՀ-ում մշտական ​​բնակչության թիվը կազմել է 2017 թ. Առաջին կիսամյակում 2 մլն 799.900, որը հունվարի համեմատ նվազել է 6200-ով … Պաշտոնական վիճակագրությամբ անգամ երեք միլիոն չկանք … Հայաստանում մշտական ​​բնակչության թվի անընդհատ նվազման մասին մի խոսեք միայն, Ծնելիության եւ բնակչության թվի անկումը կասեցնելու լուծումները կյանք բերեք. Թե չէ թերթում էի «Հայաստանի բուհերը. Տեղեկատու դիմորդների համար. 2017-2018 »գրքույկը … Այսքա՜ն բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմնականում համալսարաններ, Հայաստանով մեկ, մասնաճյուղերով, պետական ու ոչ պետական, հայաստանյան ու արտերկրի հետ պետական մասնակցությամբ … Անհնար բան է, որ աճենք … Երեխա ունենանք … Հող մշակենք … Մեղու պահենք ու պտղատու այգի … Դիպլոմ կառնենք ծուլության ու ստիպված գլուխներս կառնենք-կփախչենք մի տեղ՝ մի գործով գլուխներս պահելու․․․

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանը ամառային լողափում:

Դավիթ Բլեյանը երեկ փռել էր աշխարհի վարչական մեծ քարտեզը կրթահամալիրի կենտրոնի խոհանոցում, ու տիար Գեւորգի ու տիկին Սուսանի հետ ինչերից էին խոսում … Քարտեզն այդ, որ Արմինեին գնել է տվել գրախանութում, Կենտրոնից քիչ ներքեւ, հիմա փակցված է իր ննջասենյակի պատին … Դավիթը Յուրա Բլեյանի հետ վարչական քարտեզի առաջ էր եւ երեկ երեկոյան, երբ ես մեր Արտյոմ Խաչատրյանի հետ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հիվանդասենյակում էի … Առավոտ շուտ կանգնած է այս քարտեզի առաջ. Դուք տեսեք, ինչեր է տեսնում, փնտրում, առաջարկում.

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Արտյոմի տղաներից միջնեկը պիտի ճամբար գա, որ Դավթի հետ խոսեն … Սեւանի շուրջ երկօրյայից այնքա՜ն բան կա քննարկելու … Իսկ տիար Գեւորգի նամակը, այս նկարաշարով, կարդացեք …

Դավիթ ջան, օգոստոսի 5-ին Բլեյանները պայմանավորվել են հավաքվել Ծղուկ գյուղում: Հայրիկդ եւ դու, որպես Բլեյաններ, պարտավոր եք մասնակցել այդ հավաքին: Արագած մեր բարձրանալը երկու շաբաթով հետաձգենք, մինչեւ օգոստոսի 19-ը: Հայրիկիդ հետ պայմանավորվել ենք, որ Ծղուկից գնաք Ուխտասար: շատ հետաքրքիր սար է: Բարձրությունը ծովի մակարդակից 3580 մ է: շատ սիրուն լիճ կա: Ամենակարեւորը, որ շատ ժայռապատկերներ կան, քարերի վրա արված նկարներ, որոնք տասը հազար տարուց ավելի պատմություն ունեն: Ուղարկում եմ մի քանի նկար Ուխտասարից:

Լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի

Ունե՞ն մեր՝ երկրորդ ուսումնական տարին մտնող արդեն վեց տարեկանները էլեկտրոնային գրի մշակույթ, իրենց հասցեագրված նամակը կարդալու ու պատշաճ արձագանքելու հմտություններ։ Կիմացվի. հետեւեք իմ գրին։

Մեր դպրոցները, հատկապես գյուղական, այսօրվա շենքերում-մանկավարժությամբ, շուրջբոլորը բրախած կյանք-երկրագործություն-կենցաղավարություն-բնություն-պատմություն, բարբառով կենդանի ու մշակութային արժեքներով, ում ճորտատիրության իրավունքն են հաստատում, ու ինչպես հաղթահարել այն … Խաչատրյան Համլետի հետ սրանից էինք խոսում … Հնարավոր է այս, ճորտատիրության իրավունքի հաղթահարումը.

Այդպիսի մի քայլ կատարեցինք օրերս, կրթության մասին ՀՀ օրենքով, կրթահամալիրի կանոնադրությամբ, հեղինակային մանկավարժության ծրագրերով 2017-2018-ընդունելության այս ի հայտարարությամբ հավասարեցրինք հանրակրթության առկա ու ոչ ֆիզիկական հեռավար, տնային ուսուցման ձեւերը … Ինչ կփոխվի … Մարդու իրավունքն է կրթության ձեւի ընտրությունը, հետեւողական ու բարեխիղճ ապահովենք.

Ինչպես ամառային ճամբարը հունիսին ու հուլիսին ողջ, հիմա էլ , այսօր օգոստոսի 1-ն է, օգոստոսին … Հարյուրի չափ տարբեր, կամավոր, 6-12 տարեկաններ շարունակում են լողալ-հեծանիվ վարել, նկարել, ընտանի կենդանիների խնամքով զբաղվել, քննարկել ընթերցումով, միասին ճաշել եւ ուսումնական նախագծեր իրականացնել … Իսկ Իվետայի, Անահիտի ու Հռիփսիմեի միացյալ ջոկատը պատրաստվեց ու այսօր հինգ օրով հանգրվանում է Սեւանի «Ժայռ» -ու մ.

Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականները կրթահամալիրի ագարակում:

Ֆոտոշարը՝ Արաքս Հովհաննիսյանի:

Որքա՜ն դժվար է կայանում Արցախի ռազմամարզական ճամբարի ջոկատը … Հայաստանի ավագ դպրոցները, հայաստանյան հասարակությունը մեր այս բաց նամակն անարձագանք է թողնելու … Հիմա հատկապես, երբ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ կազմակերպում է պատանիների անվտանգ-հարմար տեղափոխումը իր ավտոբուսներով.

Իսկ, այ, Վրաստան, Անակլիայի «Ապագայի ճամբարի» կրթահամալիրի, ավագ դպրոցի տղաների ու աղջիկների 25 հոգիանոց ջոկատը ձեւավորվեց խանդավառությամբ, ու մեկնումը, որքան էլ հետաձգվեց կազմակերպիչների մեղքով, սպասված է. Օգոստոսի 8-ին, ժամը 10.00, սեբաստացիները կլինեն Թբիլիսիում.

Ես իմ հուլիսից ամառային-նախագծային-հայրենագիտական-արշավախմբային, տպավորված եմ. Երկու արշավ Ջավախքով, մեկը, Արցախ-Շուշիով, երկուսը, Սեւանի ավազանով, Սեւանի շուրջ … Ո՜վ կարա ինձ հետ մրցի …

# 1108

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացի ընթերցողի մասին ու նրա համար

Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում,

Ուղերձներ հենց կիրճից երևակայության

Մայիսյան հավաքի նախապատրաստական վերջին աշխատանքներ կրթահամալիրի քոլեջում. մայիսի 9-ի երեկոն քոլեջում… Ռոդարիական աշխա՞րհ-իրականությո՞ւն… Ես անցա քոլեջով ցերեկով, միայն ցերեկով՝ ափսոս և հիացում: Ափսո՜ս, չհանդիպեցինք: Հիացում, որ  քոլեջն այսօրով այսպիսին է,

Ազատություն՝ ռիսկի համար պատասխանատվություն կրելու

Մարիմյան Թամար-Անահիտ Աղասյան մանկավարժական նախագծային տանդեմն իմ ուշադրության կենտրոնում է. 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված փետրվարի 2-ի մեկնարկը դիմավորեցի Հիմնական դպրոցում: Կրթահամալիր ստեղծած նշանավոր թիվ 183 դպրոցի հիմնադիր Աշոտներից Դաբաղյանն ուներ առանձնահատուկի վայելքը: Ես,