Իսկ ախորժակը գիտեք, ուտելիս է գալիս… Գոհար Եղոյանի միջնորդությամբ, նախօրոք պայմանավորված իմ հանդիպումը Կարեն Հովհաննիսյանի ու մայրիկի հետ կայացավ միջին դպրոցի խոհանոց-ակումբում, կեսօրին, երբ սովորողներ-ուսուցիչները, որպես ամենօրյա համատեղ ուսումնական աշխատանք, պատրաստում են իրենց ընդմիջումը… Տեսարան… Համի տեսքի ուժը զգացի աչոք, քիմքիս վրա, բայց… գայթակղությանը դիմացա։ Կարևոր զրույց էր: Սեբաստացի ուսուցիչների համակրանքը շահած երիտասարդ կնոջ հետ հանդիպումից շեղվել չէր կարելի. մինուճար տղա, հանուն երեխայի ապրող կնոջ կենտրոնացում զավակի վրա, գերլարում, այստեղից բխող բոլոր հետևանքներով-սրացումներով: Փորձենք օգտակար լինել նաև իմ գործոնի ներգրավմամբ, փորձենք այնպես անել, որ 11 տարեկան, համակրելի արտաքինով-խնամված տղան ինքը կենտրոնանա մոր, հետաքրքիր-արժանի կնոջ ամենօրյա խնամքի վրա՝ նպաստելով մոր և տղայի միջև ընկերության հաստատմանը… Խնամքի մանկավարժության այսպիսի շրջադարձում օգնիր ինձ, տղա ջան, ես քո կարիքն եմ զգում…
Ակումբի շեմին ես ընկա… հայտնի չաչանակ-սեբաստացիների՝ Շուշանի, Կարինեի, Նորայի, Թիլայի, Մոնիկայի, Արթենիի թակարդը… Նազենի Հովհաննիսյանից ճարպիկ չլինեմ, որ իր լավագույն որակները դրսևորեց մեր վարպետ աղջիկների շրջափակումը հաղթահարելու համար: Կեցցես, Նազենի քույրիկ, հետևում էի ուշադիր, հետաքրքիր մենամարտ էր, մաստեր-կլաս, որ համով-հոտով-աստղով ցուցադրեց Նազենին: Հիմա էլ իմ աչքերի առաջ, իմ բերանում է իր հյութեղ-անմոռանալի համով երեկ կեսօրին վարպետության դասը, որ կանաչիով-լավաշով պարզ բրդուճների պատրաստումն էր, ինչով հիացած էր հազար համի ուժով զորացած մեր աղջիկների աստղ Նազենին, էլ ուր մնաց սովից ծնկները ծալող տիարը… Քանի՞սը կերա-կուլ տվեցի՝ թույլ չտալով, որ անգամ ջեռոց մտնի… Նշանավոր շատակեր Արեգ Սերոբյանի մասնագիտական գնահատմամբ՝ էսպես կանաչին ավելի հյութեղ է, բնական-թարմ… Համի ուժ եմ ասել, իսկական Ծաղկազարդն ուղեկցող պահքի մատաղացու կարկանդակներ են հեղինակել Գոհարն ու իր՝ կարկանդակի համի ուժով աղջիկները… բա իրենց սատանությո՜ւնը, կենդանությունը աղջկական, մտավորով փաթաթված հմա՜յքը… Մարտին էլ իրենց հայրենագիտական երթուղիներով կհավաքեն դաշտային կանաչը… Մնացածը՝ ծիսական մարտի օրացույցով…
Լողուսուցում. Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան։
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի։
Իսկ օրվա վերջում՝ Թումանյան 40 ակումբի իրիկունով, ես վայելում էի իմ ու ավագ աղջկաս՝ երգերի հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի ընկերությունը… Ա՛յ, այսպիսի շռայլ վարձատրություն քառասուն տարին բոլորող ընկերության… Զուլո՜ւմ հոբելյան է… կողքիս սեղանի հասուն կանայք ոչ մի կերպ չէին հավատում… այսքա՜ն երիտասարդ աղջիկը, պարզվում է, շատ ավելի երիտասարդ հայր կարող է ունենալ… Լավ է, որ Ակումբի ճանապարհին Դավիթ Բլեյանը ճողոպրեց…
— Մեր տունը մեծ է, թող գա Լիլիթը, մեր տանը իր համերգը տա:
Փետրվարը իր օրացույցային ձմեռվա փակումի լավագույն միջոցին դիմեց՝ լայն հասարակությանը ներկայացնելով Մարգարիտ Սարգսյանի Դավիթին փետրվարածին… Այսպիսի թեթև-տաք, անլուրջ ձմեռային ամսին մեր նոր Դավիթը քանի՜ օր բոլորիս պահեց ուժգին լարման մեջ… Ծնունդի ուժի ցուցադրում եղավ: Կեցցեք, Մարգարիտ ու որդյակ, անբաժան-համով-հոտով ընկերություն, գրավիչ օրագրով-գրառումներով հեղինակային-մայրիկական, ընտանեկան երջանկություն… Գարո՜ւն…
Թումանյանական օրերի ամփոփում Թումոյի այգում. Հյուսիսային դպրոց, 1-3-րդ դասարաններ:
Լուսանկարները՝ Աննա Ֆռանգյանի, Ռուզան Աբրահամյանի։
Խոհանոց-ակումբները՝ որպես հեղինակային մանկավարժության ուսումնական կենտրոններ… Ուսումնասիրությունն սկսված է, պահքային-ծիսական մարտը կրթահամալիրով մեկ կարող է դառնալ համի ուժի ցուցադրության հեղինակային հարթակ: Ողջ մարտ-ապրիլն է մեր ուսումնական տարվա օրացույցով տեխնոլոգիական հանրակրթության հարթակ. մեր ստեղծած կյանքն է, չես թողնի (ո՞ւմ) փախչես՝ ո՞ւր, ումի՞ց…
Այսպիսի հագեցած օրակարգով ամենամսյա՝ փետրվարի մանկավարժական ընդհանուր հավաքը մեր ավելի ու ավելի հավակնոտ տարածումի՝ հեղինակային մանկավարժության ցանցի ստեղծման հայտարարություն է: Կյանքի գործ է՝ իր տրամաբանական փուլով, հեռանկարով, միջնաժամկետ 2019-2021 տարիների համար, որ 2018-ի մեր ջանքերի կենտրոնացումը, որպես ներդրում-պատրաստություն, անցում լինի:
Գարունն այսպես է ամեն անգամ գալիս՝ իմ սքանչելի քույրիկ Էդիտայի ծնունդով, բոլոր մյուս ծաղիկների հետ… որ ձյուն-ծածկոցից հետո բացվում են… Այս գարունն ուրիշ է. Էդիտան է անհետացել, և ճիշտ է արել, թող փոխի ծննդյան օրերի ընթացակարգը… Սեբաստացիներ Սերժի, Գոռի մայրիկը՝ էսպիսի տղաներով, ուրիշ իրականություն է ստեղծում…
Փետրվարն էլ հունվար-դեկտեմբերի պես, նրանց հավատարիմ-անձյուն եղավ… Մնաց տիար Գևորգի երեկվա կոչը՝ շատ ծաղիկներ մեր շուրջը, մեր երկրագործությամբ ծնվող ծաղիկներ… ի հիշատակ Համլետ Խաչատրյանի… Էս գարնան համար են ասել՝ ոչ թե եկավ, այլ կա… Տեսեք՝ չուշացնեք…
Գարնանային, բակային աշխատանքներ Հյուսիսում:
Թումանյան-Կողբացու անկյունից մեր տուն քայլքով, օրով-ապրումով բավարարված տիարի՝ մի տեսակ ճախրանքով անցա, աներկմտել, Թումանյանով, Հյուսիսային պողոտայով, հրապարակով՝ Չայկովսկի-Խանջյան… Այսպիսի իրիկունով, մեքենաները գրողի ծոցն ուղարկած Երևանը տպավորիչ էր, ու իրիկնային քողը քեզ չի ծածկում, բոլորն են ճանաչում… Հեծանվի ամենօրյա, մեդիայի, ձեր պատումի, շփումի չթուլացող ազդեցությունն է: Հեշտ է, սիրելի, իմն է:
Իմ աչքերում Կարենի մայրիկի առկայծող հուզմունքն է, իրենց Գոհարի շուրջ չաչանակ-օրիորդիկների համը-հոտը-ձայնը-գույնը-խելքը՝ կյանքը, Նարեկ Արշակյանի անկոտրում դիմադրությունը (վաղը կպատմեմ)… Լիլիթ Բլեյանի խոսքի+շարժումի-մտքի նրբագեղությունը՝ հեղինակային ճաշակը… Սենսեյի առինքնող հաստատակամությունը՝ իր երեկվա կլոր սեղանով… Մեկ նախադասությամբ՝ մեղավոր ես զգում, բայց, դե, գիր է՝ իր չափերով-հնարավորություններով, չի տեղավորվում… Այստեղից և իմ գրի անընդհատությունը: Վա՛ղը կպատմեմ:
Ուզում եմ հայտնել խորին շնորհակալությունս երեխաների ճամփորդությունը հետաքրքիր և անվտանգ կազմակերպելու համար: Արմենը մանրամասն պատմեց, թե ինչպես են անցել օրերը։ Չեմ կարող ասել, թե երեխաներն ինչ քաղեցին, բայց ես, անշուշտ, շատ բան սովորեցի:
Շնորհակալություն՝ Աննա
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1315