Ուսուցչուհու մասնագիտությունը, եթե հավատանք այս հրապարակմանը, կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունն է: Լավ զգացին-տխրեցին-զարմացան-գիտեի՞ն ուսուցչուհիները, իմ օրվա, ի դեպ՝ 1082-րդ  անընդհատ գրի ընթերցողները… Իսկ Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի: Այս մասին իմ ծանրակշիռ գիրը՝ հաջորդիվ…

Երեկ միաժամանակ երկու սեբաստացի ուսուցչուհի  մայրության երկրորդ ճիչով այնպիսի ուրախություն փոխանցեցին Բանգլադեշով մեկ… Արևիկ Բաբայանը Եվա ծնեց, Քրիստինե Հովսեփյանը՝ Շուշան. 2017-ի խորհրդանիշ օր եղավ հունիսի 27-ը։ Այլ կերպ արձագանքել, քան մեր մանկավարժության նորարարության ճամբարում կրթահամալիրի կենտրոնական համերգասրահում այսպիսի համերգով, մենք չկարողացանք… Ճամբարական ուսուցիչներին պատշաճ-կենդանի-ուրախ ներկայացվեց «Համերգ» ուսումնական նախագիծը՝ շարունակական, սովորող-սովորեցնող մեթոդով, հայրենագիտությամբ, ստեղծական ու մոբիլ, գեղարվեստական հանրակրթական գործունեության ծնունդ՝ գործող արվեստագետ-երաժշտության ուսուցիչներով, նրանց ստեղծած վոկալ, գործիքային խմբերով, թվարկել կլինի՞, դաշնամուրային քառյակով, գործիքային տրիոյով, վոկալ համույթով, երաժշտական լաբորատորիայով, Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբով… անհատ գործիքային կատարումներով… Իսկական համերգ-նվեր, որպես ճամբարային ուսումնական նախագիծ ու ձոն մեր ուսուցչուհիներին՝ կրկնակի մայրիկ դարձածներին, մյուս ծոցվորներին…

Արևելքի ճամբարում…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Երեկ դասվար-դաստիարակ-կազմակերպիչների ճամբարային ջոկատում, որտեղ մեր 2017-18 ուստարվա 5-6 տարեկանների ուսուցիչներն են, աշխատանքի հայտով դիմածներ, ես հենց մանկավարժի առողջության, նրա առողջ ապրել-գործելու կերպն էի բերել  օրակարգ… Իմացա, որ հուլիսի 11-ին Գևորգ Հակոբյանի՝ իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ գրոհում են բոլորով Արագած, հայտնեցի, որ նրանց լողի, հեծանվի, ուսումնական քայլք-ճամփորդության պատրաստության հավաստումները միասին ենք ներկայացնելու… Երբ մեր մանկավարժ-դասվար-դաստիարակ-կազմակերպիչ-ուսուցչի օգնականը, հարմար արդուզարդով, սովորողների հետ յուրացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը՝ լողալով-ընթերցելով-քննարկելով, քայլով-հեծանվով ճամփորդելով, կյանքի խնդիրներ լուծելով, միշտ մարզական, կենսուրախ գործընկերությամբ… ինչու-ինչպե՞ս պիտի լարվի-նյարդայնանա-ձայնը բարձրացնի… Վայե՜լք՝ իր տքնանքով-ջանքով-վաստակով։ Անձնականի-աշխատանքայինի, ուսուցման-հանգստի սահմանները պիտի ջնջել ու բերել մի կենսագործունեության՝ իմացումով-ուրախությամբ-ճամփորդական-մարզականով, որպես մի կյանք ամբողջական, մի կազմակերպում… Մեր ողջ հունիսը այսպիսի մի կազմակերպման նախագիծ է, ինչպես հունվարը եղավ, ու հիմա կարևոր է՝ ամառային հուլիս-օգոստոսը, որպես ընտանեկան-նախագծային, այլ կազմակերպում-ընթացք չունենա…

Դասվարների ամառային ճամբար:
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Որքան էլ յոգայով որևէ ձևով երբևէ չեմ զբաղվել, սիրում եմ այսպիսի տեսարաններ-ակցիաներ… Մասսայական յոգա Նյու Յորքի Թայմս Սքվերում… Ամեն տարի, ամառային արևադարձի օրը, այս հայտնի հրապարակում հայտնվում են-հավաքվում յոգայի սիրահարները. նրանք նշում են տարվա ամենաերկար ցերեկային օրը նախընտրած զբաղմունքի այսպիսի սեանսով… Տեսարան...

Այսպիսի մի տեսարան կրթահամալիրի Բանգլադեշով մեկ՝ մեր բոլոր հինգ լողափերում, սովորողներով և ուսուցիչներով ստեղծենք մենք՝ գունեղ-ընթերցողական, ուրբաթ օրը՝ ժամը 11։30, որպես յոգայի պարապմունք, երբ մեր ընթերցողական վագոն-գնացքով սեբաստացի ճամբարականները հասած կլինեն Սևանի իրենց ափ՝ «Ժայռ» գոտի… Նշենք այսպես, ամառային-մերկ, լողազգեստներով-լողափային, ջրից դուրս եկած, հատուկ ընտրած սրբիչներով ծածկված ամառային ընթերցողական իմացումի նիրհի մեջ… Հետո կամ մինչ այդ իր բլոգում ձայնագրի-տեսագրի-գրառի իր սկսած գրքի հատվածը… մասնակցի սրանով ընթերցողական լողափային ֆլեշմոբին… Այսպես՝ ողջ ամառ սեբաստացի-ոչ սեբաստացի, ամեն ուրբաթ, նույն ժամին… տեսարաննե՜ր ծովային-ընթերցողական Բանգլադեշում…

Կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներ Արշիլ Խաչատրյանն ու Արթուր Կոստանյանը կմասնակցեն հունիսի 30-ից հուլիսի 4-ը Բաթումում անցկացվող՝ 2003-2006թթ ծնված պատանիների սուսերամարտի բաց առաջնությանը… Մեզ բոլորիս ասենք շնորհավոր. սա հնարավոր եղավ շնորհիվ կրթահամալիրի սուսերամարտի, հնգամարտի դպրոցի, ծնողների և կրթահամալիրի համատեղված դրամական ծախսերի… Բարի վերադարձ, տղաներ, որ շարունակեք աշխատանքային ջոկատով ու ավարտին հասցնենք Մայր դպրոցի նոր հեծանվաուղին-վազքուղին՝ 2017-ի ամառային այսպիսի նախագծերից ամենաերկարը…

2-4 տարեկանների ամառային պարտեզ. Հյուսիսային դպրոց
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի, Սոնա Կարապետյանի:

Իսկ Դավիթ Բլեյանը հիշել է ոսկե շղթայով իր խաչն ու ճամբարից տուն մտնելիս փնտրում-կախում է, հպարտ-կարևոր ման գալիս, քնում խաչով… Կրթամշակութային Ջավախյան ճամփորդության արդյո՞ւնք է: Իր խմբի ընկեր Արամի հետ ոսկու հատկություններն են քննարկում, մտածում ինչ-ինչ փորձերի մասին… Խաչն իր զորությամբ նրան պահապան: Ամեն:

#1082

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համբարձման խաղեր․ օր մաքրումի

Այսպիսի նախաձեռնություն. երեկ կարևոր երկուշաբթի էր, իմ օգնական Զառա Առաքելյանի հետ «Դար» հիմնադրամում, հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանի, տնօրեն Մարգարիտ Գևորգյանի, Գագարին պրոյեկտի ղեկավարներ Սարհատ Պետրոսյանի, Ալվարդ Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի մասնակցությամբ ներկայացնում էի Բլեյան կրթական ցանցով-Գագարին պրոյեկտով մեր մինչև այս՝ ապրիլին կատարած աշխատանքները, Գագարին պրոյեկտի հանրակրթության օրացույցով  մայիսյան նախատեսումները, Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտով հունիսյան ճամբարի զարգացումները, ուսումնական հուլիս-օգոստոսի մեր պատկերացումները․․․

Ուղիղ ճանապարհ ու գոհության կյանքի…

Ռուսաստանցի ուսուցչուհիները մերկացել են՝ ի աջակցություն աշխատանքից հեռացված իրենց գործընկերուհու… Այսպիսի հրապարակումները բաց չեմ թողնում. իրավունքի պաշտպանությունը մասնագիտական համերաշխությունը դաշտ են ազատում երևակայության փայլատակումների, թարմ հետաքրքիր-ազդեցիկ լուծումների համար: Իսկապես, ինչպես