— Դրա համա՞ր է կռիվը շարունակվում․․․- հայ-ադրբեջանական հակամարտությունն էլ վեց տարեկան դարձող Դավիթ Բլեյանի հետաքրքրությունների շրջանակում է։
— Չէ՜, ես զինվոր չե՜մ դառնալու, շինարար եմ դառնալու, երևի ճարտարապետ․․․

— Համլետ հոպարի մոտ էիր գնացե՞լ, քո ճարտարապետ ընկերոջ․․․
— Ինքն էլ ճարտարապետությամբ չի՞ զբաղվում․․․ Թող զբաղվի, որ հիվանդությունը շուտ անցնի․․․ Ես, որ հիվանդանում եմ, իմ ուզած գործն եմ անում․․․

— Թող Հայաստանը Ռուսաստանից հողեր գրավի, տե՛ս, ինչքա՜ն մեծ ա․․․ Համ էլ հարևան դառնա․․․
— Բոլոր փոքր երկրներն էլ թող Ռուսաստանից վերցնեն․․․ Շա՜տ մեծ ա․․․ Չի իմանա․․․- ծիծաղում է նշանավոր։

— Մեր անմիջական հարևաններից ամենամեծը Իրանն է,- անմիջական արձագանքում է հեռուստացույցից հենց նոր քաղածին,- հետո Թուրքիան, հետո Ադրբեջանն ու Վրաստանը․․․ Միշտ սրա՞նք են մեր անմիջական հարևանները․․․ Թե չէ՝ պատերա՞զմ կլինի․․․

— Պա՜պ, իսկ Ուկրաինան ու Ռուսաստանը ինչի՞ են կռվում, երկուսն էլ մեծ են ու անմիջական հարևան․․․ Ո՞վ է մեղավոր, պա՜պ, ու սրանց կռիվը ո՞նց է վերջանալու․․․

Արևելյան դպրոցի ջոկատը Սևանի «Ժայռ» ճամբարում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

— Ղազախստա՞նն է մեծ, թե՞ Իրանը, պա՜պ․․․
— Այսքան մեծ երկրում շատ ազատ տեղ կա, ո՞վ է պահում դրանք․․․
— Ղազախներն ինչերե՞ն են խոսում․․․ Դու եղե՞լ ես Ղազախստանում․․․Այն ժամանակ էլ էր մե՞ծ․․․ Բա դու ո՞նց չկորար․․․

Դավիթ Բլեյանը քարտեզով, քարտեզի առաջ այնքա՜ն հետաքրքիր է իր անցումներով, ամբողջությամբ քեզ զբաղեցնում է՝ քիչ է, չի էլ թողնում, որ գրես․․․ Համ էլ անվնաս է․․․ Բա որ անցավ ուրիշ, ներընտանեկան հարցերի՜․․․
— Մի՛ գրի, գրելու համար չեմ ասում․․․ Թող ուրիշները չիմանան, ես ու դու խոսում ենք․․․
— Բա ի՞նչ գրեմ, Դավի՜թ․․․
— Մի՛ գրի, հերիք ա գրես․․․ Ես քո գրածը չեմ կարդում․․․ Էնպես գրի, որ մենք կարդանք․․․ Ճամբարի համար մազալու բաներ գրի․․․
— Դու իսկի քեզ գրած, Գևորգ հոպարի նամակը չես կարդացել, ա՛յ ծույլ․․․
— Կարդացել եմ երկու անգամ․․․ Տե՛ս, պատասխան եմ գրել․․․

Գևորգ հոպար, գիտե՞ս, Ուխտասարի անունը առաջացել է նրանից, որ էնտեղ անապատ կա։ Ես կբարձրանամ սարը ու կլողամ լճում։ Հետո շուտ կգամ, որ գնանք Արագած։

Բանգլադեշյան լողափնյա ճամբարներում։
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի, Մելինե Սիմոնյանի:

Հետո պատմում է ճամբարով Գեղարվեստում անցկացրածի մասին․․․ Ծեփել են, քանդակել, նկարել, լողացել․․․ Արթուր Դուրգարյանից տպավորվել է․․․ Ես, Արմինեն ու Դավիթը հիացած ենք ջոկատի ղեկավար Մելինե Սիմոնյանով։ Ո՜նց է կարողացել  22 հոգիանոց խումբը՝ խուրջիններով, կոկիկ Արևմուտքից բերել Հյուսիս ու վերադարձնել բոլորին, այս շոգին․․․ Սրանց մեջ՝ 6 տարեկան, մեկը մյուսից ինքնուրույն-հասուն Արամը, Դավիթը, Անուլիկը․․․

Կարդում ենք ես ու Դավիթը․․․
Ութամյա ամերիկուհի դպրոցականը նվաճել է Կիլիմանջարոն
— Հայաստանի սարերը բարձրանամ, ես էլ կուզեմ Կիլիմանջարոն բարձրանալ․․․ Դու կգա՞ս ինձ հետ, պա՜պ․․․
Աստղադիտարանում կանցկացվի չորրորդ բյուրականյան ճամբարը․․․- միասին կարդում ենք հաջորդ մեդիալուրը։
— Քանի՞ տարեկանների համար է, ես ուզում եմ տիեզերքի ճամբարին մասնակցեմ, թող Արևիկն էլ գա․․․

Մեր թուրքերենի նոր մասնագետի, արտաքին կապերով իմ հնարավոր օգնականի՝ Էլեն Քյոքչյանի հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոց-ճամբարներով՝ Հյուսիսից-Արևմուտք, մինչև Ագարակ․․․ Տեսե՞լ եք՝ ոնց են Խորենն ու Լուսինեն պճնում Բոնի պոնիին մեր, ու հարավի ճամբարականները ո՜նց են սպասում Բոնիի՝ գոմից դուրս գալուն․․․ Լսե՞լ եք Տաթև հմայիլի լողորդ-սովորողների ոտքերի չլմփոցը ջրի․․․ Տեսե՞լ եք ճամբարականներին քանդակող, մեր ծնող-վարպետ Արթուրի արվեստանոցում կլանված աշխատելիս․․․ Թող օգոստոսին բոլոր հինգ ջոկատները՝ որպես մեկ ուսումնական ճամբար 6-12 տարեկանների՝ լողուսուցմամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, կարճատև ճամփորդություններով, ուրախ անգլերենով, տեխնոլոգիայով ու գլուխկոտրուկների լուծումով, պարտիզապուրակային աշխատանքով, կենդանու խնամքով ներկայանան, ջղայնացնեն շոգից առավել ծուլացած երևանցիներին․․․ Այսպիսի՜ ուսումնական զով ամառ Բանգլադեշում։

Երեկ երեկոյան՝ ժամը 7-ին, երբ Սուսան Մարկոսյանը բաց թողեց ինձ (Գևորգ Հակոբյան ընկերը մեր մյուս ո՜նց էր հասցրել ծլկել․․․), քոլեջի ընդունելության այս հայտարարության իմ դիտողություն-դիտարկում-առաջարկները տեքստ դարձնելուց և 2017-2018 ուստարվա ուսումնական օրացույցի սկզբունքային ընթերցումից հետո, ես վճռական դուրս եկա մեդիայից հեծանվով․․․ Առանց հեծանվի ի՜նչ շոգ ամառ 2017, 2018 հերթական․․․ Ինչքան շոգ, այնքան, կներեք՝ լավ․․․ Ուխա՜յ, շոգից լավ ի՞նչ գիտեք։

Արտակ Զարգարյանն ու իր Հայկը:

Հե՛նց Մեդիայի դռների մոտ հանդիպում եմ մեր Արտակ Զարգարյանին ու իր Հայկին․․․ Չնկարել չի կարելի այս զույգին, երբ նկարելու համար են ստեղծված հայր ու տղա․․․ Հեծանվի վրա, սայլակով, հայրիկի հետ լավ բամբասեցինք․․․ Միշտ պատրաստակամ, իրար օգնելու, միշտ հարազատ, միշտ ուրախությամբ իրար հաջողություններով, սրանով միշտ սեբաստացիներ՝ նախկին թե ներկա․․․ Թող գա Արտակը «Հարթակ» առաջիկայում՝ իր նախագծերով-առաջարկներով․․․ Հայկն էլ՝ մեր նախակրթարան։ Բա ինչի՞ համար ենք չարչարվում-ընդարձակում մեր դպրոց-պարտեզները․․․

Տեսնեի՜ք մեր նոր նշանված Մարիամ սանիկի տկլոր 2-4 տարեկանները ո՜նց էին քանդում ժամեր առաջ լողավազանի ծածկոցի կապերը, ո՜նց էին մագլցում՝ ծով մտնելու․․․

Դուք գիտե՞ք ավելի լավ դադար-խաղաղված վիճակ, քան Տիարը ձեր ճամփորդ, Սեյրան բարձունքին, իր քարին, որ հայացքով-մտքերով դեպի կիրճ-լիճ-Զանգու երևանյան․․․
— Դու մեդիայում ես, թե՞ ֆիզիկական աշխարհում,- լսվեց Դավթի հարցը․․․
Երա՞զ, թե՞ իրոք, մի՞թե նույնը չէ․․․

Կրթահամալիրի տնօրենի օյեկտիվից:

#1109

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով

Մեդիայից համահավաքը օվկիանոսների ինչու, ինչպես թաքցնես, թաքնվես… Սուսան Մարկոսյանը պեղել է, որ մեր հնագետ Սոնա Մանուկյանը, տեսեք՝ ինչպիսի խիտ-տպավորիչ մասնագիտական գործունեություն է հասցրել ծավալել, ջրասուզակի PADI միջազգային վկայական էլ ունի… Մեր

Թռիչք դեպի միտք՝ սեփական փորձով․․․

Մոռացել էի, բայց համը ՝ սառնաշաքարով Արարատի, մնացել էր։ Համի հետքերը հաճախ ավելի խորն են, որպես հիշողություն, քան մտքերի-տեսածի, ու ահա Մարի Միքայելյանի բլոգ-արխիվը վերադրարձրեց համը սառնանուշի․․․  Մարի, Քնարիկ, Գեղամ