Մեր մանկավարժության սահմանում է՝ հոգատարություն առանց սահմանների։ Լավ է, որ հանդիպում ենք իրական կյանքում Լիլիթ Շահբազյանի նման կնոջ, հոգեբան-մանկավարժի, ում երաժիշտ տղան՝ սեբաստացի Դավիթը օրերս վերադարձավ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարից, ում հրապարակումը այս խոցեց մինչև վերջ․․․ Իմ գրի վերնագիրը քոնն է, ու իմ գրի-օրվա հերոսը դու ես, Լիլի՛թ։ Իսկ Իզմիրի ճամբարի մեր ջոկատի մյուս մասնակից Արևիկը, երեկ Դավթին՝ իր քեռուն ուսումնատենչ, պատմում էր տիեզերքից․․․ Այսպիսին է լինում ճամբարը պատանեկան՝ տպավորիչ այնքա՜ն, որ մեկ շաբաթում այսպիսի հետաքրքրություն-իմացում է փոխանցում, պատմելու-տարածելու հավեսով։

Դավիթը Բլեյանը, իսկական տղամարդու պես, երեկվա «Բրոյի-բրոյի. Սեյրան Ավագյանի հետ» հակաբացիլ տոնախմբությունից հետո այցելեց Կարինե Ջանոյանին՝ ծնունդը շնորհավորելու։ Ուսումն ամենուր է, ու Դավթի բախտը բերել է, շրջապատված է, մեծանում է հետաքրքիր-ուսումնական քույր-եղբայրների միջավայրում, Շուշան քույրիկի մասնագիտական աջակցությամբ ընտրեց ծաղիկներն ու նվիրեց․․․ Տղամարդ է մեծանում իր վայրիվերումներով, պատճառած մտահոգություններով։

Դե, Վահան Սերոբյանին՝ Արևիկի եղբորը, Տաթևիկ Բլեյանի տղային, մարդ պիտի բախտ ունենա այդքան, որ ամեն օր տեսնի․․․ Պարգև։ Արմինեն դիպուկ ասաց․
— Մարդ Վահանի նման ուժեղ-գիրուկ տղա ունենա։
Ես էլ ավելացնում եմ՝ Արևիկի նման էլ, մի ողջ միջազգային ճամբար սիրահարեցնող-տղաներին խելքից հանող աղջիկ․․․

Կրթահամալիրում ջրառատ ճամբարները շարունակվում են:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Օրը Սեյրանի հետ, Սեյրանի բարձունքում․ սեբաստացի ուսուցիչների երիտասարդ խանդավառ խումբը այդ վեհ բարձունքում-բարձունքից հմայք էր բուրում, որ տարածվում էր սիրուն Զանգիի կիրճով մեկ․․․ Կա՛ այդպիսի հասցե ծովակալ Իսակովից սկսվող Ամերիկյան փողոցի սկզբնամասում, Հրազդանին-Երևանյան լճին նայող Սեյրան բարձունք՝ զովով-հովով-կանաչով, նստելաքարով, խմելու ջրով-աղբյուրով․․․ Պարգև իսկական։  Անցնո՞ւմ եք, մի՛ անցեք կողքով, դադար առեք այս տապին, քիչ հովացեք, լվացվեք-ջուր խմեք, նստեք քարին ու խաղաղվեք։  Ի՞նչ կա շտապելու։ Կա այդպիսի հասցե՝ մեր մեդիաաշխարհում, այցելե՛ք․․․ մաքուր- սրտից եկող ձայներ լսեք․․․ Կա այդպիսի օր սեբաստացի օրացույցում՝ հուլիսի 27, հավաքվենք որևէ ընտրությամբ, միասին երգելու-պարելու, ուրախանալու, հիշելու․․․ Կա՛ այդպիսի մարդ՝ Սեյրան Ավագյան անուն-ազգանունով, շարունակում է ապրել ու ապրեցնել․․․

«Բրոյի-բրոյի» տոնախմբության մասնակիցները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Վրաստանի, Ջավախքի, Նինոծմինդայի Հեշտիա գյուղով անցնող Փարվանա գետի, ինչպես տեղացի հայերն են ասում՝ Արազի տպավորությունը տեսե՛ք, չեմ հաղթահարում․․․ Երկու օր և երկու անգամ լողացինք, ո՜նց լողացինք այդ մարդամոտ գյուղով մեկ, գյուղից վար անցնող տաք ջրերում․․․ Պարգև։ Գետը ունակ է ու պիտի փոխի իր բնակիչներին Հեշտիայում, թե Երևանում, թե՛ Սեյրան բարձունքից, թե՛ Հեշտիայի քարափներից շարունակ աչքս գետից չկտրելով, ես նույն-պարզ միտքն եմ կրկնում․ լավ, այսքան պարզը ո՞նց ուղեցույց չի դառնում․․․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերով Հայաստանում, Արարատյան դաշտում իրականացվող պատասխանատուների այցը կրթահամալիր, զրույցը մեր երկար-կոնկրետ-մտահոգ, նորից բորբոքեց ինձ։ «Գետը քաղաքում» նախագիծը 2017-2018-ին ինչպե՞ս կզարգանա, կդառնա՞ իրական-գրավիչ ուսումնական նախագիծ, ինչպես Իզմիրի տիեզերագիտականը, Հեշտիայով Աբուլ-Փարվանա արշավը․․․ Ինձ, իմ ուրախությունը տեսնեիք, երբ Մյասնիկյան պողոտայով վեր, դեպի Բուսաբանական այգի, փողոցի ձախ կողմում, հենապատով քաղաքից ծածկված–պահվող Գետառի մուտքը վերջապես գտա․․․ Հիմա՝ դեպի վեր, դեպի Գետառ, գետի առաջացումը, որ հետո, Գետառի՝ իմ մանկության ուղեկից, կենդանացնող գետի ակունքից մինչև գետաթափ Զանգու-Երևանյան լիճ, 24 կմ-ը ոտքով-հեծանվով անցնեմ․․․ Սիրելի, հետք թողած, մարդիկ իմ կյանքում, ինչպես Սեյրան ընկերը, գետը իմ կյանքում, ինչպես Զանգուն, թե Գետառը, թե Փարվանան, ես չեմ կարող կորցնել, մի տեղ մոռանալ, մեջքով շուռ գալ։ Դա ես չեմ լինի։

#1105

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեռելոցը թող կտրի երևանյան տաղտուկը…

Երևանյան առօրյայից փախչելու, երկօրյա, եռօրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդության լավ հնարավորություն է ստեղծում մեռելոցը, եթե նրան դիտենք որպես պարգև ուսումնական… Այս օրերին Նառա Նիկողոսյանի հետ զբաղված էինք այդպիսի ճամփորդությունների կազմակերպմամբ։ Շնորհակալ եմ, որ

Ինչպես առավոտը՝ Վալեում թե Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…

Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի

Անշուշտ կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի…

Նույն 4-ի և 5-ի արանքը՝ գիշերվա թե առտու, նո՞ւյն՝ արդեն վաթսունը գլորած բլոգավար Տիարը, նույն օրագիր-ինքնագի՞րը… Դադար եղա՞վ որ… Աշխատանք է՝ իր ռեժիմով անդադրում, հենց ծուլացար, պըրծ… Ուզում ես՝ գրի,