Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը, համաձայնեք, գրավիչ վերնագիրն է, տանում է, մեկ էլ՝ գլխապտույտ առաջացնող՝ «Ինձ հետ այդպիսի դեպք եղել է սարսափելի վթարից հետո»… Փառքդ շա՜տ, Տեր, որ Անտուանին օգնել ես փրկվել, բայց յոթ րոպեի չափ նրա հոգին դուրս է եկել, և նա տեսել է իրեն կողքից… Իրակա՞ն պատմություն է… Միայն Քաղսիի՝ Տաթևի ընտրած սպիտակ խնձորն ուտելուց հետո է հնարավոր շարունակել իմ պատումը մինչև Անտուանի հետ իմ առերեսումը…

Պարի պարապմունք Մայր դպրոցում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Հոկտեմբերյան մի շաբաթ օրով ծնողական-ուսուցչական-սովորողների չորս ակումբային նախաձեռնություն, շատ ու շատ բաներ գլխովն անցկացրած տնօրենի համար անգամ առանձնահատուկ է…

  • Հիմնական դպրոցի Գոհար Սմբատյանի սաները ծնողների, Գոհարի ու Նառա Հարությունյանի հետ տալիս են նոր՝ հեծանվային ակումբի մեկնարկ: Դե, իհարկե, հեծանիվները զարդ չեն ու զարդարանք, ոչ էլ՝ պատիժ-փորձանք. մենք, այո, «հեծանիվ ենք հայտնագործում» մանկավարժության մեջ՝ հավաքանին մեկ դարձնող գործիք,այսպես խելամիտ-վճռական գործածելով… Բրավո՜…
  • Ծնողական ակումբների մեկնարկի մեխը Նոր դպրոցում հարևան 2-4 տարեկանների խմբերի դաստիարակների միասին հանդես գալու՝ Նելիի և Աննայի նախաձեռնությունն է, որով ջնջվում է որևէ բաժանարար գիծ խմբերի միջև. սա էլ՝ մեկ լինելու ուղիղ ճանապարհ է:
  • Ինչպես Գեղարվեստում՝ Հասմիկ Թոփչյանի կերպարվեստի լրացուցիչ կրթությամբ սեբաստացի դարձող մանուկներին միանում են երիտասարդ ծնողները։ Իսկապես, երեխաներին ինչո՞ւ պարապ սպասեն նրանց կրթահամալիր բերող-ուղեկցող հայրիկ-մայրիկները. սկսեˊք նկարել, ծեփել, նախագծել,  նվագել, երգել… Ահա այսպիսի ակումբներ սեբաստացի աշխարհում՝ որպես նոր եթեր:
  • Չորրորդ ծնողական ակումբը երևի ավելի շուտ էր գործում եթերում, բայց ահա այսօր այսպիսով առարկայական դարձավ… Շախմատի պարապմունքի ուղեկցող-սպասող ծնողները՝ հայրիկ-պապիկները, գոնե, սկսեցին շախմատ խաղալ իրենց երեխաների և ուսուցիչների հետ… Երկուսը՝ մեկում:

Ինքնակրթություն՝ բատիկա, Նոր դպրոց:
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

Ստեղծագործական երևակայության խթանման միջոց, ըստ Ջանի Ռոդարիի, պիտի, կարող է ծառայել անգամ սովորական մարդկային սխալը, վրիպումը լեզվական… Ես նեղսրտում եմ, գիտեք, երբ mskh.am-ի սեբաստացի ընթերցողը  չի օգնում ուղղել-վերացնել իմ յուրաքանչյուր տեքստի վրիպումները, գոնե, որոնք այնքա՜ն մարդկային են, որ չես վիրավորվի… Ինչո՞ւ չի արվում, ինչո՞ւ… Ոչ միշտ է արվում…

Ահա, համեցեˊք, մի ուրիշ ընթացքով պատմություն. «Ի՜նչ վստահ, ճախրանքի մեջ է զգում այս երիտասարդ տնօրենը՝ իսկը թևելու համար ստեղծված. կրթական միջավայրն էլ եթե է հիշեցնում»… Սա իմ 468-րդ գրի՝  Շամիրամի մասին տողերն են: Եթե՞, թե՞ եթեր: «Եթեր» եմ գործածել ես, դառել է «եթե»… Ուրիշ անգամ նեղսրտելով կուղղվեր (ինչո՞ւ իմ ընթերցողն ուշադիր չի անում դա)… Այս անգամ սկսեցի խաղալ՝ «եթե-ի աշխարհ կամ միջավայր», «եթերի միջավայր»… Հոմանիշներ չեն դառնում, այսպիսով, տարբեր երկու բառեր՝ «եթե» շաղկապն ու «եթեր» առարկա ցույց տվողը…

Դասավանդողների հեծանվային պարապմունքները:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Անպաճույճ, պարզ, սրտից-սրտով եկած խոսքը գրավոր միշտ գրավում է ինձ: Ահա այսպիսի, ինչպիսին Ավագ դպրոցի Վահագն Առուստամյանինը. «Կրթահամալիրն ինձ համար հաճելի անակնկալներով լեցուն մի կրթօջախ է: Այստեղ մենք ոչ միայն հնարավորություն ունենք ճանաչելու մեր երկրի հետաքրքիր ու գեղեցիկ վայրերը, այլև ունենք հնարավորություն  ուսումնասիրելու նաև մեր հարևան Վրաստանի պատմությունն ու մշակույթը։ Հոկտեմբերի 20-ից  24-ը չքնաղ Թբիլիսին հյուրընկալելու է մեզ: Ուրախ եմ… Թբիլիսիում լինելու եմ առաջին անգամ»: Ինչպե՜ս են մարդկայնացնում թե՛ կրթական փոխանակումները, թե՛ ուսումնահայրենագիտական ճամփորդությունները… Երկուսը՝ մեկում: Եվ լավ է, որ կրթահամալիրի գրադարանը բնության գրկում ամառային ընթերցողական ճամբար իրագործելու որոշումն ամռանը չի թողնում. Օձունում են խմբով՝ ուսուցիչ թե սովորող-ընթերցասեր, ու տեղն իրենց գրավիչ գործունեության, կարծես, արել են… Այսպես ծնվեց և այսօր մեկնարկող «Խոսրով-Ուրցաձոր 2015»-ի արշավախմբային  բնապահպանական ճամբարը… Եվ ես Թբիլիսի մեկնող սովորողների ցուցակում Անտուանին էի փնտրում… Հանգստացա. Անտուանը, Վահագնը, 11 սովորողով, Ռինայի ու Հերմինեի հետ 4 օր՝ սքանչելի Թբիլիսիում… Ձեր տնօրենը, սեբաստացինե՛ր բոլոր տարիքի ու ժամանակի, ինչպես երբեք, կոնկրետ է… «եթե» չէ: Ստուգեˊք, համոզվեˊք՝ ձեր նախաձեռնությամբ…

Բակային աշխատանքներ Մայր դպրոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի

Անի շարունակ սքանչացնող Հովհաննիսյանը հենց այնպես սուրճ քաղցրով չէր տա. հայրական տան կրթահամալիրի գյուղացիական տնտեսության հարևանությամբ, բակում նստած, նշանավոր Հայկ Գևորգյանի հետ հաստատում ենք, այոˊ, հայտնի լրագրող Գևորգյան Հայկի ուսումնական նոր նախագիծը (հետևեք իմ օրագրին անընդհատ), ու Անին հիշեցնում է խեցեգործական տեխնոլոգիայի ուսումնական տարածքի նորացման իմ՝ օրեր առաջ հնչեցրած նախագիծը: Հիշեցնում է իմիջիայլոց, աղջկական, եթե-եթերային… աշխարհում չի հայտնվի հիմնադիր-տնօրենը… եթե մեկը չսկսած, մյուսին է տրվում… Հիմա, երբ ես mskh.am-ի գլխավոր էջի «Բատիկա-վերնաշապիկներ՝ հանգույց-պտույտի սկզբունքով» նկարաշարն եմ տանում-բերում… Հանկարծ այս ողջ պատմությունը եթեր դարձավ, իմ բլոգի եթերում հայտնվեց, և լավ է, Անի ջան. հո իմ խոսելով չէ՞…այնքա՜ն է խոսքին տրվել… Տեսնենք-տեսնենք… Այսօր էլ, գուցե, նետաձգարան-հրաձգարանի  նորացումն ավարտենք ու… կրթահամալիրի տոնին նվեր՝ ընդունիˊր քո սպասած նախագիծը…

Իսկ դու, եթեր-աղջիկ, գլուխ բեր այս շաբաթ ամսվա վերջի Կաթնաղբյուր՝ «Մուշեղ Գալշոյանի ծննդավայր» նախագիծը…

Հեքիաթային Անին Արմինե Թոփչյանի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր` Նվարդ Սարգսյան
#471

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ասել եմ՝ ոչ մի կիսատ-պռատ գործ

«Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը: Իմը՝ արթնանալն ու քեզ սպասելը»,- ազատության իր «Շողակն» – ում գրում է սեբաստացի Թամին՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Թամար Աճեմյանը: Իմը՝ արթնանալն ու

Ամանորով սկսվող պատմություն

Սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզնից կուզեմ անակնկալ, քանի որ ամեն ինչ ունեմ: Ես ամենաշատը կուզեմ, որ շատ ձյուն գա: Սիրով՝ Դավիթից Բլեյան Ողջու՜յն, սիրելի ընկեր, սիրելի ՜ Դավիթ։ Ապրես: Քեզ

Քոմենթը՝ խմբագիր ուսուցչի գործիք

Կարդալու խնդիրը միշտ կա, տեքստը հրաման լինի, այլ իրավական ակտ… թե, անգամ, մարդու հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, էլ չեմ խոսում՝ սովորողի ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի, դասընթացի ծրագրի, «Դպիր»-ի հրապարակման թե կրթահամալիրի