Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց հանդուրժում եմ քեզ»: Սակայն գրկախառնությունը նշանակում է՝ «ես բաց եմ քեզ ընդունելու համար»: Սա է Սայաթ-Նովայի հարացույցը… Կարծում եմ՝ վրացիները, հայերը և մեր մյուս հարևանները պիտի ընդունեն Սայաթ-Նովայի հարացույցը, որպեսզի կրկին փորձենք դառնալ Կովկասի, վերին Մերձավոր Արևելքի կոսմոպոլիտ կենտրոնը և նաև կամուրջ Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը շատ կարևոր է: Սա հայերի ու վրացիների պատմական առաքելությունն է:

Այսպես է խոսում վրաց ժամանակակից գրող  Իրակլի Կակաբաձեն, և դա լավ է։

«Խիզախ» որակումը հիմա ամենաճիշտը մեր Արևիկ Ներսիսյանին է սազում․․․ սպասո՞ւմ էի նրանից թռած այս տղուկին՝ սեբաստացի Հասմիկի, Լևոնի եղբայր Հայկին, կարտինկա-կրասավեց-ին։ Մարիետ Սիմոնյանի խիզախ աղջիկ Արևիկը նոր բարձո՞ւնք է նվաճում սրանով, թե՞ Հայկի հետ թև թևի սկսում է ամենաբարձրի, կանչողի հաղթահարումը․․․ Ի՞նչ ասեմ, Արևիկ ջան, երրորդի ծնունդը մեր աղջիկներին՝ սեբաստացի ուսուցիչներին, մի ուրի՜շ հմայք է հաղորդում, ինձ՝ վստահություն-բավարարում. պարգևն այսպիսին է լինում․․․ Դե, իսկ չորրորդի՝ ես-մենք հանդիպե՞լ ենք, որ․․․

Գետառի հետքերով, կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

— Մենք գրավել ենք վրացիների սարը, պա՜պ․․․
Դավիթ Բլեյանը երեկ առավոտ, իր դպրոցի-ճամբարի ճամփին, ոչ միայն խոստացված Աբուլի խիզախ նվաճման պարգևը՝ աստղադիտակ ստացավտիար Գևորգից Կենտրոնում, այլև խոստում կորզեց Արագածի հարավային գագաթի, ու հիմա օրերն է հաշվում՝ օգոստոսի 5-ին քանի օր մնաց, ու չորս գագաթների բարձրությունները համեմատում, Հայաստանի ամենաբարձր գագաթների անուններն ու չափերը յուրացնում․․․ Արագածից հետո Սպիտակասար-Աժդահակն է․ իմ  ճամփորդ ընկերը էլ ինձ մենակ չի թողնի․․․ Մեկ՝
— Հայաստանը ի՜նչ ունի, ինչ կա Հայաստանում՝ ամենալավն է…
Մեկ՝
— Է՜ս ինչ երկիր է, պա՛պ-մա՛մ, ո՛չ ծով ունի, ո՛չ օվկիանոս, ո՛չ կարգին գնացք ու մետրո․․․ Ռուսաստանը ծիծիլիոն անգամ մեծ է․․․ Ես ինչքա՜ն գրավեմ, որ Հայաստանը մեծանա, շա՜տ է փոքր,- ու կազմում է ամենամեծ երկրների իր ցանկը․․․ Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, Անգլիա, Հնդկաստան․․․

Չսպասենք Արագածի նվաճման պարգևին, այս ճամփորդ-աշխարհագրագետին մի հարմար, մեծ պատի քարտեզ գտնենք, մի ալբոմ աշխարհագրական, թող կարդա-չափի-համեմատի․․․ գրանցի․․․ Օգնե՛ք գտնենք։

Աբուլը-Փարվանան չնեղանան, ամենամեծ տպավորությունը օրեր առաջվա ջավախյան արշավից ծաղիկներն են-մարգագետինները ու մարդիկ սրանց մեջ, սրանց հետ, սրանց նման՝ մի-մի ծաղիկ… Տպավորվել, չեն լռում, խոսում են։

Արման Երանոսյանի՝ կրթահամալիրի քոլեջի ընդունելության ֆեյսբուքյան հրապարակումը առանձնացնեմ․․․ շարունակեմ, Արման։ Նկատեցի՞ր, մեր քոլեջի 2017-ի ընդունելության մեջ նոր մասնագիտություններ ավելացան՝ զբոսաշրջության և վայրի բույսերի վերարտադրության, հավաքման, մթերման… Հաջորդը մեղվաբուծությունը կլինի․․․ Մեր Գևորգից լավ մեղվաբույծ կստացվի, ես էլ, որպես քավոր, իմ պարգև մեղվի փեթակները մեղուներով ու մեղվապահի աքսեսուարներով ո՜նց կհանձնեմ… Ինչպես ինքը՝ Դավթին պարգև աստղադիտակը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ սկսած գործընկերությունը, երեկ-այսօր նոր շարունակություն-զարգացում ունեցավ Կալիֆոռնիայի Վան Նայսի «Կիլիկիա» տեխնոլոգիական քոլեջի ղեկավար Հովհաննես Քարտունյանի հետ մեր զրույցը աշխատանքային է դառնում․ մեզ նոր որակի քոլեջ է պետք, այնպիսին, որ շրջանավարտը հաշվվի իր մասնագիտությամբ հայաստանյան գործատուի մոտ աշխատելու պայմանով․․․

Աբուլ արշավի լուսանկարները՝ Ջուլի Սիմոնյանի:

Մարդիկ Հեշտիայի, որքան էլ տպավորվել են, ուժեղացրել Աբուլ- Փարվանայի ազդեցությունը, կանցնեն, չեն մնա, եթե գործընկեր չդարձան Ջավախք-Հայաստան-Վրաստանի շենացման մի նախագծի, նախաձեռնության․․․ Գրաբսկի Մկրտիչը ու իր նկարիչ-մանկավարժ անբաժան ընկեր Համլետ Արոյանը իրենց լիցքով քաղաքային են և Հեշտիայի մշտական դեսպանները, արտաքին կապերի պատասխանատուները․․․ Իսկ չորս գյուղի՝ Հեշտիայի, Ուչմանայի, Ղաուրմայի,  Թորիայի կարգադրիչ Եգորը՝ իր երկրագործ-կտրիճներով, այլ ճանապարհ չունի՝ Հեշտիան պիտի Աբուլ-Փարվանայի զարդը դառնա իր գեղագիտությամբ, իր կենցաղային նոր մշակույթով․․․ իր երգով-երաժշտությամբ. Տերյան-Ջիվանին հո այլմոլորակայիններ չէի՞ն, իջած Ջավախք աշխարհում․․․

Մաքրենք Փարվանայի ավազանը՝ լճի շուրջ, գետի երկայնքով, Աբուլի գագաթը, լսո՞ւմ եք, հայրենակիցներ, հարազատ դարձած մարդիկ, այն նյութից, որ ամեն ինչ է, բայց ո՛չ երաժշտություն․.․ Մկրտիչ Գրաբսկի ու Համլետ անբաժան ընկերներ, Հեշտիայից ձեր սկսեք․․․ ֆիլտրեր-վիրուսազերծներ տեղադրելը, հուսալի-երկարատև․․․ Մենք կգանք, ձեզ հետ կլինենք ամեն մի ձեր կանչով․․․ Ո՜ւր ձեր ծաղիկը, ձեր սարը, ձեր գետն ու լիճը, ձեր հոգու հայելին, ձեր ծաղիկը, ո՜ւր դրանցում հիմնավո՞ր տեղավորված հակաերաժշտական աղմուկը․․․

Սեբաստացիների մի խումբ առավոտը սկսեց Սեյրանի բարձունքի մաքրությամբ։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

— Դավի՜թ,- ասում եմ,- Սեյրանի ծնունդն է վաղը․․․
Խոսեցինք նորից, պատմեցի իմ-Արմինեի-Շուշանի-Սեյրանի մասին․․․ Ո՜նց է կարողանում լսել-կլանել, ձայնագրել՝ բաց չի թողնում․․․
— Համ էլ Կարինեի ծննդյան օրն է հուլիսի 27-ը․․․
— Ես չեմ մոռացել, կարևոր օր է,- արձագանքում է Արմինեն․․․
— Կարինեի՞,- հարցականով ձգում է մեր տղան․․․
— Հա՛,- ձգում եմ ժամանակը, որ կոնկրետացնեմ։- Քո քույրիկների մայրիկի,- իբր հեշտացնում եմ Դավթի որոնումը․․․
Դավիթը խեթ նայում է ինձ․․․ դադար․․․
— Ի՜նչ բարդ բան ես ասում․․․ Ջանոյան Կարինեին ես ծաղիկներ կնվիրեմ։

Իսկ իմ ականջներում հուլիսի 25-ի վրացական երգի-պարի համույթի ծափերն են չլռող, ոտքի, «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում, գույները պարող-երգողների կարմիր հագուստների․․․ Որքա՜ն ջերմ էր դահլիճը իր ինքնաբուխ արձագանքով․․․

#1104

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծնունդները՝ որպես կենսականության փաստեր…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա

Զոռով ապրելու դեմ է իմ գիրը… Ասա՝ լսեմ…

Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան

Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության

Ձմեռ պապը ո՞նց իմացավ, որ Ամանորին Գյումրիում ենք, որ Դավիթը քնում-երազում է չմուշկների մասին․․․ Դավիթն ինքնուրույն հագնում-հանում-մեծացնում-փոքրացնում է կարմիր-խորոտ չմուշկները, հյուրանոցով մեկ չմշկում․․․ Բոլորի և՛ աչքը Դավթի չմուշկներին է, և՛