Գարնան մասին կարծես դադարել էինք խոսելուց. փետրվարն այնքա՜ն տաք եղավ՝ ոնց որ գարուն, ձմեռն էլ՝ սիրուն ձյուներով, որ մնաց, տպավորեց, բայց և տա՜ք այնքան, որ ես հայտնի անհամբերի տիտղոսը չկորցնելու համար փետրվարի 29-ը հայտարարեցի գարնան մեկնարկ… Մի խոսքով, սկսվել է ու գնում է սիրուն՝ Դավթին ելակ ու Վարդի Արամիկին պաղպաղակ խոստացած-բերող գարունը մեր: Իսկ այսօր՝ մարտի 1-ը, ինձ համար նշանավոր է իմ քույրիկ Էդիտա Հովհաննիսյանի ծնունդով, Տաթև Բլեյանի հետ տարով-ամսով, ֆունկցիայով անբաժան՝ որպես դասընկեր, քույրիկ ու ընկեր…

Խզբզիկները…
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Այսքան շատ մարդ մի ակումբում, մի ցուցադրությունով Գրիգոր Խաչատրյանը կհավաքեր, ու հավաքեց այնքա՜ն, որ… ցուցադրությունը մղվեց երկրորդ պլան, ծածկվեց հարազատ ու հարյուր տարի չտեսած սիրելի մարդկանցով՝ մեր TV ստուդիա-տաղավարի հիմնադիր Սարգիս Մկրտչյանից սկսած ու Սոնա Աբգարյանով ավարտած… Թվում է՝ Բաղրամյան պողոտան ողջ կազմով կգա-կանցնի ցուցադրությունով ու կլիցքավորվի գրիգորխաչատրյանական ուժանյութով… Խելացի-ճշմարիտ-էսթետ, «правду в матку режу» (ինքն այդպես է սիրում արտահայտվել) ասող Գրիգորը նույն բարեխղճությամբ-կարևորությամբ կմոտենա՞ կրթահամալիրում «Միջավայր. փոխազդեցություն. շարունակականություն» նախագծին՝ որպես նրա ղեկավար, այդքան կկարևորի՞, որ գեղարվեստի ապրիլյան ամենամյա մեծ ցուցադրությանն այդքա՜ն մարդ հավաքի, բայց ավելի մեծ աշխարհագրությամբ՝ Հայաստանի բոլոր վայրերից, Վրաստանից, Արցախից, գան տեսնեն մեր կրթական միջավայրի շարունակական փոխազդեցության արդյունքները՝ որպես մեր սովորողների և ուսուցիչների տեխնոլոգիական կարողություններ…

Ուսումնական լաբորատորիաներում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Երեկ կրթահամալիրի մասնաժողովը նոր կազմով, մարդաշատ հավաքով ազդարարեց տեխնոլոգիական հանրակրթության, նախագծերով ուսուցման ստուգատեսի մեկնարկի մասին, որ կտևի ողջ մարտ ու ապրիլ… Ինչպես մասնաժողովի նախագահ-կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանն առանձնացրեց՝ տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսի մշակումը, կազմակերպումը և տարածումը, կրթահամալիրի ուսումնական հաստատության, նրա սովորողի և ուսուցչի կարողությունների ցուցադրություն է… Ինչպես Կարինե Մացակյանի ղեկավարած «Գեղարվեստ + արհեստ» ուսումնական նախագիծը, սրանով իրական բովանդակություն է ստանում, կարևորվում, շոշափելի դառնում՝ որպես հենց Կարինեի կարողությունը՝ արտիստական շնորհով ու բնավորությունը շռայլ-կանացի հմայքով դրսևորելու համար:

Բնասերի դպրոցում սկսվել են հողային աշխատանքները:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Իսկ ես ու Մարթա Ասատրյանը 12-րդ դասարանցիների հետ «Սեբաստիա» համերգային դահլիճում, որպես ընդհանուր առավոտյան պարապմունք կազդարարենք «Ցտեսություն և ողջույն՝ համերգով-ցնծությամբ» ուսումնական նախագծի մեկնարկի մասին… Սյուզի Մարգարյանը կօգտվի այսպիսի հնարավորությունից՝ վերադառնալու պատանեկան աշխարհ՝ «խոստանալով սիրո, անհատնելի հմայք»… Գարունը գալիս է Չարենցով. ի՜նչ գարուն՝ առանց Չարենցի հանճարի…

Հայտնի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որ իմ մանկավարժական մուտքի՝ Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 10 դպրոցի անմոռանալի երկարագուլպա Պեպպին էր, ինձ հանկարծակիի բերեց իր նախագծով-գործնականությամբ… Ե՜րբ ենք հանդիպել վերջին անգամ… Ու Գրիգոր Խաչատրյանի ցուցադրությունը դարձավ իր լրագրողական նախագծում ինձ ընդգրկելու հնարավորություն. «Ի՞նչ գույն ունեն, սեռ ու տարիք. հայ լրագրողները Հայաստանում, այսօր»… Ես սկսեցի պատմել mskh.am-ի լրագրողների, մեր տարատարիք սովորող բլոգեր-լրագրողների, «Սեբաստացի» ռադիոլրագրողների մասին, տարիքը՝ երրորդ դասարանից սկսած, սեռը՝ լավ է, որ հայաստանյան լրագրության նման ամբողջությամբ իգական չի դառնում, գույնը՝ գարո՜ւն… Հիմա ես mskh.am-ից մի ծաղկաքաղ եմ անում՝ որպես գարնանային առաջին օրվա նվեր միշտ հետաքրքիր-սպասումով լի (լրագրողը պիտի վայրի կատվազգու ատամ ունենա) Ռուզանի համար… Ահա Մարգարիտ Մանվելյանի բլոգի հրապարակումը. «Մի՞թե դժվար է»: Ահա «Սեբաստացի» ռադիոյի Միլենա Հարությունյանի՝ Դպրոց-պարտեզի այս, Վարժարանի՝ «Ուսումնական նորություններ» հրապարակումները… Ահա և քեզ Հիմնականի գարնան գույներն ու Գեղարվեստի պարտեզը՝ Քնարիկ Ներսիսյանի մեդիակոլաժով…

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 599

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեթև տարեք. պատմեմ, մի՛ նեղացեք ու մի՛ ընդհատեք ընթերցումը…

Իմ 98-րդ օրա-գրային բլոգապատումը ես սկսում եմ քննարկումով։ Գիշերվա 3.30-ն է, սրանից հարմար պա՞հ դրա համար: Առաջարկում եմ սեպտեմբերի 30-ին ակումբային հավաք կազմակերպել կրթահամալիրի Մեդիակենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու

Կյանքը մեր բանգլադեշյան ուղիների վրա

«Ազգի» հրապարակումներին ես շարունակում եմ հետևել Աշոտ Տիգրանյանի սիրալիրությամբ, հատկապես ուշադիր եմ նրա մշակութային հավելվածի նկատմամբ։ Հովիկ Աֆյանի ֆիննական դպրոցին նվիրված ընդարձակ ակնարկը պիտի որ ընթերցողը հետաքրքրությամբ կարդա. զուգահեռները անպակաս

Մի կորցրած-գտած ընկերոջ մասին է իմ գիրը

Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու Նելլին, Աշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկան սեպտեմբերիկները, Սուսան