Ասված է իմ երեկվա գրում: Այսօր, շնորհակալ եմ Արման Երանոսյանն ու Գևորգ Հակոբյանը հրապարակել են Ջավախք՝ Աբուլի գագաթով-Փարվանա արշավի երթուղին… Մենք սա խոստացել էինք Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հայր Սուրբ Բաբկենին, վրաց եկեղեցու Վլադիկա Նիկոլոսին… Փարվանայի ափին վրանատեղին էլ սիրով տրամադրել է, օրհնել ինքը՝ Վլադիկան… Կգանք, կպատմենք գրոհը Աբուլ, գիշերումը Աբուլի գագաթին, արևածագը Աբուլից, գիշերումն ու արևածագը, լողը Փարվանայում, թափառումը Փարվանա գետի ավազանով… Տերյանի ու Ջիվանու հետ… Որ լիցքավորվենք օրը՝ հուլիսի 27-ը, Հրազդանի կիրճում, Սեյրանի բարձունքում սկսելու համար… Որ իրական դառնա հայ-վրացական պատանեկան ճամբարը Փարվանայի ափին, Սևանի «Ժայռ »-ում։
Քոլեջի ամենափոքր սաները ամառային լողափում։
Լուսանկարները` Ինգա Անտոնյանի։
Երեկ ես կորել էի նորից Հրազդանի կիրճ-Նորագյուղում, ձայներ-գույներ-տպավորություններ էի որսում… Այնպես, ինչպես կիրակի, Շուշան Բլեյանի ու Անի Սարգսյանի հետ, իրենք չգիտեմ՝ կպատմեն-պատմեցի՞ն, Շուշոն՝ իր ձայնով-ծիծաղով, Անին՝ ֆոտոապարատի շրխկոցով, ես ընկերներ-մարդկային կապեր էի փնտրում-հաստատում օգոստոսին Բլեենց դոշով հայտնի, Սպիտակասարով Աժդահակի ստորոտի Նավասարդյան հավաքին-արշավա-տոնախմբությանը մասնակցելու համար… Այո, Նավասարդին Լանջաղբյուրի ուժեղ թիմով ներկայանալու համար… Եվ գտա։ Լանջաղբյուրի Նավասարդյան արշավախումբը սկսել է իր պատրաստությունը… Երևանի, Ծղուկի Բլեենցից ո՞վ կմիանա մեզ… Ապրում եմ այդ օրերով… Հետևեք իմ գրին…
Վա՜յ, Մարիետ ջան, էս փառաբանում-բարձրացնո՞ւմ ես ինձ քո ուշադիր-խելացի վերաբերմունքով, թե՞ խայտառակ անում… Քի՛չ ոգևորվի, Բլեյան, քի՛չ խոսի-խնդիրներ դիր՝ կոչերի-առաջարկների-լուծումների ձևով… Ախր, պիտի արվե՜ն… Կրթական պարտեզի նախագիծը, կիսատը-սկսածը-մի տեղ թողածը, «նազելի բնակարան» Հրազդանը՝ գեղեցիկ իմ Զանգուն, 141 կմ-ոց հունով, մի տուտը Սևանի հանդարտ ծովումը… Հիմա էլ՝ Ախալքալաքի «Ապագայի տանը» և Ջավախքով մեկ գրանցած, տիար Բլեյանի ծրագրային խոսքը մրմնջած… Ես հո լսել եմ, իմ ականջներն ահա մի-մի գրանցող սարք, որ պարբերաբար ակտիվանում են, չեն լռում, մեկ էլ ու շշնջում են, ինչպես Շուշիի ավերակները հուլիսի կրթամշակութային օրերին… որ հիմա էլ Քնարիկ Ներսիսյանը Ավերակներն այն հասցե էին մուրում մի նոր խորագրով շրջանառում է։ Ու բոլոր կողմերից՝ ձայնե՜ր ու ձայներ…
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան։
Ֆոտոշարը` Կարինե Բաբուջյանի։
Կարվի՞ այս ամենը, ու իմ ո՞ր մի վաթսունին… Ճանապարհ կա, ճանապարհ կա։ Բերնեն ականջ շա՛տ կարճ է. բանեն փաստ՝ շատ երկար,- հիշեցնում է ինձ հաճախ Կոմիտասը, որպես ամենաճամփորդը հայոց… որ ինձ հետ է միշտ, և՛ խոստումների, և՛ հրագործումների, և՛ վերելքների, և՛ գահավիժումների ընթացքում… Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ: Եվ ճիշտ պահին Արթուր Շահնազարյանը հրավիրում է Առնո Բաբաջանյանի համերգասրահ՝ «Ակունք» պետական ազգագրական երգ ու պարի համույթի նոր նախագիծ-ներկայացմանը… Շուշանի, Դավթի, Արմինեի հետ, իհարկե: Բայց ախր, իմ կյանքի գործերն են, ո՞րն է, որ վերցված է, ուրիշինն է. չկա այդպիսին, ու այս վաթսունում պիտի արվեն… Ամեն մինը՝ մի-մի խիզախում…
Երեկ, Սուսանի ու Գևորգի հետ օրն ավարտեցինք 2017-2018 ուստարում հեղինակային կրթական ծրագրի ընդունելությանը հեռավար ուսուցման ծրագրով սկսելու որոշումը պաշտոնապես ներկայացնելով… Իսկ օրն սկսել էինք Խառատյան Կարինեի, Նառա Նիկողոսյանի, Մարթա Ասատրյանի «Գործընկերներ» նախագծով-բլոգով ներկայացումը մանկավարժական լաբորատորիայում քննարկելուց… Ի՜նչ հետաքրքիր-ոգևորող լրացումներ են անում մեր գործընկերները մեր համատեղ աշխատանքի մասին…
Լճապատումը` Նունե Խաչիկօղլյանի։
Այսօր օրը կսկսենք Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Կրթական պարտեզով մեր շրջայցով։ Լավ է, որ նրան հետաքրքիր է Ամառ 2017-ը Բանգլադեշում…
Իսկ օրվա վերջում՝ իրիկունը ուշ, Նազենի աստղ Հովհաննիսյանը ինձ, Դավթին, Արմինեին, Շուշանին… մի չտեսնված-չլսված փարթի է խոստանում… Աբուլից առաջ կմարսվի:
#1097