Կիրակի է։ Դավիթ Բլեյանը երրորդ օրն է վատառողջ։ Մենք պիտի այցելենք Լիլիթ Բլեյանի ընտանիքին, Պտղնիի ամառանոց` Սոնա Հովհաննիսյան թոռնուհու ծննդյան օրվա մեր հիացմունքի ցույցի․․․ Սոնան, երեկ մանկական սրճարանում իր ընկերների հետ է անցկացրել․․․ հրավիրյալների թվում Դավիթն էլ էր, չմասնակցեց, իհարկե, անհարգելի․ թող չհիվանդանա մեր Սասունցի Դավիթը, թե՞ Առյուծ Դավիթը, թե՞ պարզապես Առյուծը, ումից այս օրերին միայն մռնչոցն է մնացել․․․ Երեկ սեբաստացի շրջանավարտների, սովորողների, աշխատողների՝ նախկին ու ներկա, մեծ խմբով Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, Հարություն Թոփիկյանի կամերային երգչախմբի «Լույս հիշատակի» համերգով, ծափահարեցինք կրկին ու երկա՜ր Սեյրան Ավագյանին, ծափահարեցինք մեր մաեստրո Հարություն Թոփիկյանին․ այսպես՝ մի՛շտ անբաժան, մի՛շտ առջևից , մի՛շտ ոգեղեն․․․

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Կիրակի-գրի արանքում դադարները աշխատանքային-կենցաղային են․ աղբրի ջուր սովորական ու ․․․մաքրություն, որ իմ ինքնասպասարկման անբաժան մասն են կազմում․ խնամքով մաքրում եմ պաշգամբը, սեղանները բոլոր ․․․ ու բաց կոշիկներս, որ իսկական հողաթափ են․ հեծանվից, բանգլադեշյան իմ աշխատանքից հետո պիտի ոչ միայն հողից թափ տալ, այլև խնամքով մաքրել․․․

Աչքալուսանք սեբաստացի-ոչ սեբաստացիներին․ «Շենգավիթ» հնավայրը ուսումնասիրող-խնամող պատանեկան ջոկատ է առաջացել, գործում՝ Հարություն Ղազարյանի պատումով։ Իսկական ամառային նախագիծ․ միացե՛ք։ Եվ լավ է-սպասված, որ այս հեռանկարային գործի, վստահ եմ, 2016-17 ուսումնական նախագծի գլուխը, լուսանկարից երևում է, և փաստ է` Աշոտ Տիգրանյանն է․․․

Մայրամուտ, լիալուսին:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

«Ցատկոտում ենք ջրում և ցամաքում»․ տեսանյութի երաժշտությունը չգիտեմ, բայց ահա, բուն բովանդակությամբ սա հեղինակային մանկավարժական գրավիչ նախագիծ է․ ցատկել ամենուր, բարձունքից ոչ միայն չվախենալ, այլև պնդացնել-ճկունացնել մարմինը, ինչպես կատվազգի, ցատկում-անկումի ապրումն ունենալ շարունակ, վերելքի-մագլցումի-բարձունքի հաղթահարումի մշտական մղումով, խիզախումով, պատրաստությամբ երեխայի ծնունդից սկսած, մեր կրթական ծրագրի բոլոր աստիճաններով․․․

Սոնայի ծննդյան օրը:
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:

Անահիտ Մելքոնյանի ջոկատի, տիկին Էլյայի ու Շողիկի նախաձեռնությամբ երեկ սկսեցինք քոլեջի նախակրթարանի լողափի ընդարձակումը․․․ Այնպես շարունակենք, որ հաջորդ շաբաթ, հինգշաբթի կամ ուրբաթ ունենանք նոր լողավազան-լողափի բացման մասնակցելու վայելքը․․․ Նոր ավազան՝ իմ նվերը, իմ մասնակցությունը։ Նախաձեռնությունների համար մեր այս նախագիծը բաց է․համեցե՛ք։ Իսկ ես երկուշաբթի օրը, իմ աշխատանքային օրն սկսելու եմ մեր լողափերում։ Ուզում եմ համոզվել, որ մեր նախակրթարանների, ճամբարների բոլոր լողավազան-լողափերը սովորողների ևաշխատողների ինքնասպասարկմամբ հիգիենիկ ու գրավիչ են հուլիսյան վայելքի համար։

Առանց Նունե Մովսիսյանի, ոնց որ… առանց 1-in am-ի։ Սովորել էի, կիրակնօրյա էջերի ընթերցողն էի Նունեի ու իր ընկերների, իսկ 1-ին am-ից էի քաղում իմ ընթերցարանի նյութերի կարևոր մասը։ Տեսե՛ք, եթերում է․ բարի վերադարձ։ Տեսնենք այսօրվա մեր կիրակնօրյա mskh.am-ում Նունեի ներկայությունը ինչպիսի՞ն կլինի… Խորենացի փողոցից հասկացանք, Էրիկ Բաբաջանյանը, Սուսան Ամուջանյանը հաղորդում են լուսապատկերներով, ախր ո՞նց անենք , մի քիչ էլ խոսեցնենք․․․Ես ուշադիր կարդացի չորսի այս նախաձեռնության հայտարարությունը․ հեղինակները Խորենացի փողոցում են, հայտնի հանրային գործիչներ․․․

Մարմնամարզիկ Դավիթը:
Լուսանկարները՝ Աննա Բլեյանի:

Կամերային երաժշտության տան համերգի կատարումներից. Էդգար Հովհաննիսյան «Անուշ  անրջով պաճուճիր հոգիս»:

[youtube https://www.youtube.com/watch?v=XnDJRw2oBUY]

#740

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սա է ամենը։ Ամբողջ իմաստը հենց սա է…

Ախալքալաքը թողնելուց առաջ՝ հունիսի 24-ին, ցերեկվա ժամը 4-ն անց, մենք «Կայծեր»-ով, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով, կրթամշակութային արշավի ողջ կազմով մտանք քաղաքի բերդի տարածք․․․ Ամենուր 1982թ․ հուլիսյան արշավախմբի ակտիվացնող տպավորություններն են․ իսկական

Ահավասիկ, հագած ուղևորի զգեստ….

Ահավասիկ, հագած ուղևորի զգեստ Եվ ձեքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ- Դու գնում ես դեպի հեռուները վսեմ, Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝ կապույտ ու խաղաղ։-

Ստատուս քվոյի վախճանը

Իմ ձեռքին է հրադադարի՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ից կրակի և ռազմական գործողությունների լրիվ դադարեցման ապահովման մասին 1994թ. մայիսի 9-ին, 10-ին, 11-ին Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում, Ադրբեջանի,