Հայտնի բան է՝ ախորժակն ուտելիս է գալիս, կենդանի խոսք ու զրույցով, համով-հոտով…. Հավեսն էլ ուսումնական ճամբարների հետ է գալիս․ օրերի արդյունքը և՛ համեղ է լինում, և՛ շահավետ․․․ Այսպիսին լինում են ճամբարային բիզնես-նախագծերը․․․ Ձմեռային ճամբարի ամեն մի հաջորդ օրը դառնում է ամենաիսկականը. ճամբարականներն այցելում են Ջրվեժի արգելոց, ճաշակում «արգելված պտուղը»՝ ամենահաճելի ձմեռը՝ տաք․․ ․ որովհետև հավես է․․․ Իսկական ձմեռ, դահուկ, սահնակ․․․ առատ ձյուն․․․ Ձմեռային թափառումներ մայրաքաղաքում․․․ ճամբարային քա՜ղցր գործունեություն․․․ Իսկական համերգ․․․ Շուշոյով-Լիլիթով, ավետիսի նորամուտով․․․ Իրական ուսումնահետազոտական գործունեություն․․․ Ինտելեկտուալ խաղերով, երբ բռնում ու գիտակ ես դառնում՝ մրցելով-հաղթելով-պարտվելով, հետազոտական աշխատանքի իսկական կրքով ու «երևակում ես» դասավանդողի քո կյանքի հետքը, դառնում էլեկտրոնային գրքի հեղինակ․․․ Յուրա Գանջալյանի նման․․․ Ու սկսում ստանալ շնորհավորանքներ՝ քո ընթերցողներից, գրքի բարեկամներից․․․ Ճամբար-համալիր՝ բուռն մարզական գործունեությամբ, մարմնամարզությամբ, լողով, հեծանվով, ձիասպորտով ու վոլեյբոլով, ձմեռային ֆուտբոլով ու խաղերով․․․ Այս օրերին, տեսաք, մեր գործիքաշինականում տասնհինգ նոր սահնակ պատրաստվեց․․․ մեր ունեցած տասին գումարվեց․․․ Ինձ մի՛ թերագնահատեք․ ասել եմ՝ ոչ մի նախագիծ առանց Տիարի գործուն աջակցության չի մնա։ Խիզախե՛ք։

Համերգի լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Խիզախումը ճամբարում-ճամբարով է գալիս. խնդրեմ՝ տեսադասերի փաթեթ Սեբաստացի TV-ում… Հաղթելու զգացումը՝ ճամբարային ստուգատեսներին մասնակցելով, ողջ տարվա գործունեությամբ Ձմեռ պապի աչքը մտնելով… Նորմալ է բոլոր երեք ստուգատեսին էլ մասնակցելը, տասնյակ մրցանակ շահելն ու ամեն անգամ հաղթողի-հաջողակի զգացումը ճաշակելը: Եվ նորմալ-բնական է՝ ճամբարային առաջին շաբաթվա արդյունքների ամփոփումը՝ ուսումնական ճամբարի ուրբաթը՝ Դիջի պապի մրցանակներով, հին-նոր տարվա ճամփաբաժանում լինելը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ… Ճամբարային օրերի հետ սպասումներն են մեծանում, սա էլ բնական է… Ճամբարային հաջորդ շաբաթում դրանք լիուլի կարդարանան՝ մեր գիտագործնական հավաքներով, ուսումնահետազոտական գործունեության հրապարակում-ներկայացումներով, համերգներով-ցուցադրություններով, ինքնարտահայտման նորանոր հարթակներով…

Ու այս ճամբարային  իսկական առօրյայի-աշխույժի-հավեսի մեջ Տիարի առանձնացված խոսքը-գիրը-գործը չի՞ կորչում… ուզում ես գտնել քեզ… Ինչպե՞ս՝ դադարեցնե՞մ մի որոշ շրջան օրագիրը: Ապրեմ ճամբարականի կյանքով, հրապարակեմ  իմ նախագիծը, հավաքեմ նրա շուրջ մարդկանց՝ սովորող թե ուսուցիչ, ու սկսենք ուսումնական նախագծի իրագործումը, ասել է թե մարդավարի կյանքով ապրեմ, թե՞ շարունակեմ բոլորիդ կյանքն ուտել, որ նույնն է թե՝ բոլորիդ կյանքում, նախագծերում լինեմ… Վարչարար կարգադրիչի  գործառույթներն էլ ձեր համաձայնությամբ փոխանցեմ… Դե, մտածե՛ք, վստահեցնում եմ՝ ինձնից հարմար թեկնածուներ կան. մտածե՛ք, առաջարկեք, թե չէ ես կառաջարկեմ և՛ թեկնածուի, և՛ նախագծի անունները…

Ճամբարային առօրյա. սառցե խաղալիքներ, աղանկարչություն ձյան վրա:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Ի՞նչ զարգացումներ կառաջացներ այս երկու լուրերն ընթերցողի մոտ… Ինչո՞վ դարի նախագիծ չէ… եթե հաղթահարենք ազգայնական նախանձը։ Վրացական Անակլիայի խորջրյա նավահանգիստը, որի առաջին փուլի աշխատանքները՝ հինգ հարյուր ութսունվեց միլիոն դոլար արժողությամբ, ծրագրված է ավարտել, և որի օպերատորը կարող է դառնալ ամերիկյան SSA Marine-ն։ Առաջին փուլի երեք տարում կներդրվի 586 միլիոն դոլար… Տեսնո՞ւմ եք՝ ի՛նչ ռազմավարություն, ներդրումների ի՜նչ թափ…

Բիթլիսի նահանգի նավաշինարանում կառուցված Թուրքիայի խոշորագույն լաստանավը Վանա լճում իր երթերը սկսելու է… 2017-ի հունվարի 15-ին: Լաստանավը, որում առկա են ռեստորան ու սրճարան, հիվանդ ուղևորների համար նախատեսված տասը մահճակալից բաղկացած սենյակ, կնպաստի Իրանի հետ առևտրի զարգացմանը և տարածաշրջանում զբոսաշրջիկների վերակենդանացմանը:

Ձմեռային դիմանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

# 904

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքով ուղղելու հանրակրթություն…

— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին… — Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Վախճանեք բաշխված դերերը — խոստացածի պես…

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նոր նախագահի նշանակումը և ճանաչված տրոբադար Գոռ Հարությունյանի «Երեք գազելով զրույցը Աստծու հետ», «Գազել 2. Զրույց բախտի»-ն ինձ զբաղեցրին առավոտ շատ, երբ ակամա-անպատեհ, միշտ է այսպես,